mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես John-ն եմ

  • John Chen
  • John Chen
  • John Chen
  • John Chen
  • John Chen
  • John Chen
  • John Chen
  • John Chen

Իմ մասին

Ես չինական ծագումով ամերիկացի եմ: Ես ծնվել և մեծացել եմ Չինաստանում և եկել եմ Միացյալ Նահանգներ 22 տարի առաջ բարձրագույն կրթության համար: Ունեմ երկու երեխաներ: Սիրում եմ ճամփորդել, և իմ աշխատանքը միշտ կապված է ճամփորդելու հետ: Ես չեմ կարող մնալ մի տեղում ավելին քան երեք ամիս առանց ճամփորդելու: Եթե ինձ հարցնեք, թե ով եմ, ես կասեմ` առաջին հերթին մորմոն եմ, երկրորդ` հայր և ամուսին, երրորդ` կազմակերպության առաջատար մասնագետ: Ես սիրում եմ կրթությունը, և ինձ համար հաճելի է շրջապատված լինել ուսանողներով: Ես փոխվեցի այս երկրի, այս Եկեղեցու շնորհիվ, և, ի պատասխան, այն, ինչ անում եմ այս կյանքում և աշխատանքում, ազդեցություն է ունենում մյուս մարդկանց կյանքերի վրա:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իսկապես հավատո՞ւմ ես, որ կա Աստված: Ինչո՞ւ ես ընտրում լինել մորմոն: Սրանք այն հարցերն են, որ ինձ հաճախ տրվել են: Ես սովորաբար ասում եմ մարդկանց, որ հավատում եմ, որ կա Աստված: Կա Հիսուս Քրիստոս: Եվ կա Սուրբ Հոգի: Ես ունեցել եմ երեք մեծագույն օրհնություններ. առաջին օրհնությունը ընտանիքիս հետ է կապված: Մորմոն դառնալուց հետո ավելի շատ սեր կա տանը: Ես հասկացա, որ սիրում եմ կնոջս ավելի շատ, քանի որ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ կյանքում, և հասկանում ենք, որ որպես ընտանիք, ունենք հավերժական կյանք: Երկրորդ օրհնությունը կապված է տղայիս հետ: Մենք, որպես ծնողներ, կատարյալ չենք, բայց հիանալի է, որ մեր տղան մեծանում է Աստվածաշունչն ուսումնասիրելով: Աստվածաշունչը կսովորեցնի նրան, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ: Իմ տղան ամեն գիշեր քնելուց առաջ կարդում է սուրբ գրությունները և ծնկի իջած աղոթում: Նա գերազանց աշակերտ է պատվարժան շարքում: Ես հաճախ ասում եմ, որ նա հաջողություններ ունի Մորմոնի Գրքի շնորհիվ: Երրորդ օրհնությունը կապված է իմ իմաստության հետ: Եկեղեցուն միանալուց հետո ես ավելի լավ և ազդեցիկ եմ խոսում ղեկավարման և հաղորդակցման ոլորտներում:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևները օրհնել մյուսներին:

Սերը և ծառայելու ցանկությունը կարևոր են ուրիշների կյանքում փոփոխություն կատարելու մեջ:

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Սուրբ Հոգին օգնում է ինձ ձեռք բերել ներքին խաղաղություն: Այն ինձ տալիս է մտածելու և որոշում կայացնելու պարզությունը:

Ինչո՞ւ/Ինչպե՞ս եք կիսվում ավետարանով ձեր ընկերների հետ:

Երջանկությունը գալիս է կարիերայից և կյանքից: Ես հաճախ հավատում եմ, որ եթե ունես ընտանիք և երեխաներ, դու երջանիկ չես լինի, եթե քո երեխաները երջանիկ չեն կամ լավ չեն սովորում դպրոցում: Ես գտնում եմ, որ որպես ծնողներ, մենք բավարար չափով համապատասխան չենք սովորեցնելու նրանց: Ես տեսա կրոնի զորությունը, որը օգնում է ձևավորել երեխաներին իրենց աշխարհայացքի զարգացման մեջ: Հենց նրանք դառնում են ինքնակառավարվող, նրանց տարբեր բաներ անելու ունակությունները, ընդգրկած ուսումը, ամրանում է: Ես հաճախ իմ ընկերների հետ խոսում եմ Ավետարանի մասին իրենց երեխաների կրթությանը վերաբերող համատեքստով:

Ինչպե՞ս է Եկեղեցու ծառայություններին այցելելն օգնել ձեզ:

Ամեն կիրակի Եկեղեցի գնալը շաբաթվա երջանիկ պահերից մեկն է: Այն օգնում է ինձ ամրացնել իմ ինքնությունը և մեր համայնքը: Այն ինձ օգնում է վերանայել, թե ինչ սխալ եմ արել անցած շաբաթ, և ինչպես պատրաստվեմ հաջորդ շաբաթվա համար: Մենք մարդկային էակներ ենք, ոչ թե մեխանիզմներ: Մենք չենք կարող ասել, որ մեր հավատքը հաստատուն կմնա միայն նրա շնորհիվ, որ մկրտվել ենք: Մենք պետք է նորոգենք մեր խոստումը ամեն շաբաթ և հիշենք, թե ով ենք: Միևնույն ժամանակ, Եկեղեցի գնալը մտավոր առումով շատ բեռ է թեթևացնում: Ամեն կիրակի Եկեղեցուց դուրս գալիս ես թարմացած եմ զգում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես մեր ծխի եպիսկոպոսի առաջին խորհրդականն եմ: Ես սովորել եմ երկու ամենակարևոր սկզբունքներ: Մեկը ինչպես օգնել եպիսկոպոսին իր գործերում, իսկ մյուսը զարգացնել սեր ծառայության միջոցով: Եպիսկոպոսական աստիճանում ծառայելը ղեկավարման հմտություններ սովորելու օրհնություն է: