mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Javier-ն եմ

  • Javier Chavez
  • Javier Chavez
  • Javier Chavez
  • Javier Chavez
  • Javier Chavez
  • Javier Chavez
  • Javier Chavez
  • Javier Chavez

Իմ մասին

Ես բժշկական ֆակուլտետի ուսանող եմ և հուլիսից սկսելու եմ մանկաբարձությամբ զբաղվել: Ես նաև մի զարմանահրաշ կնոջ ամուսին եմ և ամենահիանալի փոքրիկ մարդու հայր: Աշխատում եմ լատինական համայնքում` հիմնականում կենտրոնանալով առողջության խնամքի և դաստիարակության վրա: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ ընկղմվել երաժշտության, պատմական գրքերի և սպորտի մեջ: Ինձ նաև կարող եք տեսնել քաղաքի վազքի շավիղներում` դանդաղ քայլելով իմ հավատարիմ որսաշան` Վինսենտի հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մորմոն լինելը ինձ օգնում է լինել այնպիսի անձնավորություն, ինչպիսին ուզում եմ լինել: Այն ինձ դարձնում է ավելի լավ ամուսին և հայր` տեղափոխելով իմ կիզակետը իմ կարիքներից դեպի ընտանիքիս կարիքները: Այն ինձ դարձնում է ավելի լավ բժիշկ, որովհետև այն օգնում է ինձ տեսնել իմ բոլոր հիվանդներին որպես միևնույն Աստծո զավակներ: Իմ հավատքը դեպի Քրիստոսը եղել է շարժիչ ուժ կարիերայի ընտրության և այն որոշումների մեջ, որ կայացրել եմ համայնքում ընդգրկվելու համար: Շատ մարդիկ համարում են գիտությունը և կրոնը հակադրություններ, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Ես կարծում եմ, որ երկուսն էլ ճշմարտության ազնիվ որոնումներ են, և ես օրհնվել եմ, որ ունեմ դրանք իմ կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես դասավանդում եմ կիրակնօրյա դպրոցում և սիրում եմ այդ կոչումը: Այն տալիս է ինձ սուրբ գրությունների մեջ խորասուզվելու հնարավորություն և իսկապես դուրս հանելու այն թեմաները և դասերը, որ վերաբերում են իմ կյանքին և իմ անդամակիցների կյանքի որևէ պահին: