mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jason Smyth-ն եմ

  • Jason Smyth
  • Jason Smyth
  • Jason Smyth
  • Jason Smyth
  • Jason Smyth
  • Jason Smyth
  • Jason Smyth
  • Jason Smyth

Իմ մասին

Ես ծնվել և մեծացել եմ Իռլանդիայում: Ինձ ախտորոշեցին աչքի հիվանդությամբ 9 տարեկանում, որը իմ տեսողությունը թուլացրեց մինչև 10%: Ի հակադրություն դրան, ես օրհնվել եմ մինչ այժմ կյանքում հասնելով որոշ ֆանտաստիկ բաների: Ես արժանացել եմ ոսկե մեդալների 2008թ. Պարալիմպիկ Խաղերի ժամանակ Բեյջինգում 100մ և 200մ-ում սահմանելով աշխարհի ռեկորդ: 2012թ. Լոնդոնում Պարալիմպիկ Խաղերի ժամանակ ես կրկնեցի իմ հաջողությունները և ոսկի մեդալի արժանացա թե 100մ-ում և թե 200մ-ում, կրկին հաստատելով աշխարհի նոր ռեկորդներ և դառնալով երբևե ամենաարագաշարժ Պարալիմպիկ մարզիկը: 2012թ. Օլիմպիական Խաղերի ժամանակ ես զիջեցի մոտավորապես 0.04s: Սա առաջին անգամն էր, որ ինձ չհաջողվեց որպես տեսողական խնդիրներ ունեցող մարզիկ առաջին տեղը զբաղեցնել նույն Օլիմպիադայի երկու Խաղերի ժամանակ էլ, որին ես հուսով եմ, որ կհասնեմ Ռիոյում 2016թ.: Ամենակարևորն այն է, որ ես շատ բախտավոր եմ, որ վերջերս ամուսնացա բոլոր ժամանակների և հավերժության համար իմ հրաշալի կնոջ հետ, ով իմ կյանքի ամենամեծ օրհնությունն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես սկսել եմ գիտակցել, որ եկեղեցու ուսմունքները ճշմարիտ են, և որ դրանց համաձայն ապրելու շնորհիվ ես ավելի երջանիկ անձնավորություն եմ: Հետևելով եկեղեցու ուսմունքներին` ես կարծում եմ, որ միշտ ձգտում եմ լինել ավելի լավ անձնավորություն: Այն իմ կյանքում բերում է մեծ ուրախություն և մխիթարություն, որ իմանամ, թե որտեղ եմ ես եղել նախքան աշխարհ գալը, ինչու եմ ես այս աշխարհում և ուր եմ ես գնալու, երբ մահանամ: Հավանաբար, ամենամեծ մխիթարություններից մեկը, որ եկեղեցին տալիս է ինձ, այն գիտելիքն է, որ ընտանիքները հավերժ են: Իմ ընտանիքը իմ կյանքի ամենակարևոր բանն է, և իմանալը, որ նույնիսկ մեր մահից հետո ես նրանց հետ կլինեմ, ինձ ավելի մեծ երջանկություն է տալիս, քան ես կարող եմ արտահայտել: Եկեղեցու ուսմունքների համաձայն ապրելը չի նշանակում, որ կյանքը միշտ հեշտ է, քանի որ մենք բոլորս էլ կյանքում դժվարություններ ենք ունենում, սակայն ես հասկացել եմ, որ երբ ես վստահեմ մեր Երկնային Հորը, ես ավելի լավ կկարողանամ հաղթահարել դրանք: Այդ ժամանակ մենք նաև զարգանում ենք որպես անհատ: Քանի որ միայն դժվարությունների ժամանակ է, որ մենք կարող ենք իսկապես զարգանալ: Ես գիտեմ, որ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսը եկել է այս աշխարհ և իր վրա է վերցրել իմ մեղքերը, նկատի ունենալով, եր երբ ես սխալ բան եմ անում, ես կարող եմ ներողամտություն հայցել իմ Երկնային Հորից, և իր մեծ ողորմությամբ նա կների իմ սխալները: Իմանալը, որ ես միշտ կարող եմ ներվել իմ սխալ արարքների համար, մեծ մխիթարություն է տալիս ինձ: Ըստ էության, ես մորմոն եմ, քանի որ եկեղեցու ուսմունքների համաձայն ապրելը ինձ երջանկություն է բերում, որը ոչ մի այլ եղանակով ես չեմ կարող ձեռք բերել: Ես գիտեմ, որ եկեղեցին ճշմարիտ է, ես սիրում եմ իմ Երկնային Հորը և Նրա որդուն` Հիսուս Քրիստոսին, և ես երախտապարտ եմ, որ գիտեմ իմ հանդեպ նրանց սիրո մասին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ տեսողական ներգործությունն այն ամենն է, ինչ ես անում եմ, նույնիսկ այն է, ինչպես ես կարող եմ ապրել իմ հավատքի համաձայն: Ավետարանով կիսվելը արժեքավոր երևույթ է եկեղեցում, քանի որ մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ոք զգա մեր Երկնային Հոր և աշխարհում յուրաքանչյուրի համար նրա ունեցած ծրագրի մասին իմանալու երջանկությունը: Որպես երիտասարդ տղամարդ ես հնարավորություն չունեցա ծառայելու ավանդական ՎՕՍ միսիա իմ տեսողության թուլացման պատճառով: Դրա փոխարեն ես օրհնված եմ տաղանդով, որի շնորհիվ շրջում եմ աշխարհով մեկ և որն ինձ հնարավորություն է տալիս հանդիպել շատ տարբեր մարդկանց: Ես փորձում եմ օգտագործել այս հնարավորությունները, որ հարցազրույցների, հասարակական միջոցառումների ելույթների և մարդկանց հետ հանդիպելիս իմ համոզմունքներով կիսվելու միջոցով կիսվեմ որոշ բաներով, որոնք ես գիտեմ: Մարզիկի կյանքը ապրելակերպի ընտրություն է, շատ նման այն ապրելակերպին, որ եկեղեցին է ուսուցանում ապրել: Ես չեմ ըմպում ալկոհոլ, չեմ ծխում կամ օգտագործում որևէ տեսակի թմրանյութ: Սրանք այն միջոցներից են, որոնց շնորհիվ ես ապրում եմ համաձայն իմ կրոնի և իմ կարիերայի: Ես եկել եմ այն գիտակցությանը և հասկացողությանը, որ ամեն օր կատարած իմ ընտրություններն օգնում են ինձ այժմ ավելի լավ զգալ և օգտակար կլինեն ինձ համար ապագայում: