mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jane -ն եմ

  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson
  • Jane Clayson Johnson

Իմ մասին

Ինչպես շատ կանայք, ես շարունակում եմ ակտիվորեն ձեռնածել մեծապես հագեցած կյանքի բազմաթիվ դրսևորումները: Ես զբաղված մայր եմ: Ես նաև սիրում եմ ճանապարհորդել, այգում աշխատել, եփել և կամավորական ծառայություն կատարել իմ երեխաների դպրոցում: Երկար տարիներ ես աշխատել եմ որպես լրագրող Լոս Անջելեսի ABC News գործակալությունում և Նյու Յորքի CBS News գործակալությունում: Այժմ ես կես դրույքով աշխատում եմ որպես ռադիոհաղորդավար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոնական եմ, քանի որ սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին: Եվ հավատք գործադրելով Նրա հանդեպ՝ ես օրհնվում եմ Սուրբ Հոգով իմ կյանքում: Իմ եկեղեցին վեհացնում է ինձ, ուժ է տալիս և ինձ ոգեշնչում է ԼԻՆԵԼ բարի.... և ԳՈՐԾԵԼ բարին: Ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները պարզ են՝ հավատք, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգև ստանալ: Հնազանդվելով պատվիրաններին, փնտրելով Տիրոջ կամքը իմ կյանքում, սնուցելով իմ հավատքը և ապաշխարելով՝ ես որպես անձ ավելի եմ ուժեղանում: Եվ մինչ ես կիսում եմ իմ անձնական օրհնությունները, իմ ընտանիքը ամրանում է և շրջապատում գտնվողները վեհանում են: Ավետարանն իմ կյանքի մեծագին պարգևն է, որը ես փայփայում եմ:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ դեր է խաղում աղոթքը ձեր կյանքում:

Երբ աղոթում եմ, ես մոտ եմ զգում իմ Երկնային Հորը, և ես զգում եմ Նրա առաջնորդող ձեռքը իմ կյանքում: Եթե ​​կա մի բան, որ սովորել եմ, սա է՝ Աստված գիտի մեզ, Նա սիրում է մեզ, և Նա ակնկալում է օգնել մեզ: Երբ աղոթում եմ, ես հաճախ եմ ինձ պատկերացնում իմ խնդիրները Աստծո առաջ բերելիս: Իմ մտքում ես խոնարհությամբ բառացիորեն ամեն ինչ դնում եմ նրա ոտքերի մոտ և խնդրում եմ Նրան օգնել ինձ: Նա երբեք ինձ հուսախափ չի արել: Երբեմն, իմ աղոթքներն անմիջապես չեն պատասխանվում: Սակայն, ի վերջո, երբ հավատք եմ գործադրում, ես զգում եմ նուրբ հուշումներ, Հոգու շշունջները և ստանում եմ պատասխանը, որը փնտրում էի: Աղոթքը փրկապարան է ինձ համար: Այն իմ հավատքի դրսևորման կարևորագույն երևույթներից է: Եթե ​​խնդրենք, նա կպատասխանի: Ես չեմ կասկածում: Դա արտակարգ օրհնություն է և Աստված այն խոստացել է բոլորին՝ մեզանից յուրաքանչյուրին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատը, շատ կարևոր է ինձ համար.... Իրականում, այն ամեն ինչ է ինձ համար և իմ ընտանիքի համար: Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ ես ոգեշնչվում եմ ավելի լավ մարդ լինելու: Ես և ամուսինս փորձում ենք սովորեցնել մեր երեխաներին լինել բարի, կարեկից, մեծահոգի և սիրող: Մենք միասին ընտանեկան աղոթքներ ենք ասում և սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին, կարդալով սուրբ գրությունները և պատմելով Աստվածաշնչյան պատմություններ: Ամեն երկուշաբթի երեկոյան մենք ընտանիքին նվիրված ժամանակ ունենք, որտեղ մենք խոսում ենք հավատքի և ծառայության մասին, լավ բնավորություն զարգացնելու մասին և դժվար բաներ անելու մասին: Կիրակի օրերը ես պարզ, գեղեցիկ եկեղեցական երգեր եմ ուսուցանում իմ տեղական միաբանության մոտ 65 երեխաների: Այն միանգամայն հաճելի բան է, և ես շատ շնորհակալ եմ հնարավորության համար զգալու Հոգին և կիսվելու իմ վկայությամբ երաժշտության միջոցով: