mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Irene -ն եմ

  • Irene Caso
  • Irene Caso
  • Irene Caso
  • Irene Caso
  • Irene Caso
  • Irene Caso
  • Irene Caso
  • Irene Caso

Իմ մասին

Ողջույն բոլորին: Ես Իսպանիայից եմ, և ես տեղափոխվել եմ Յուտա մոտավորապես յոթ տարի առաջ, որտեղ ես հանդիպել եմ իմ հրաշալի ամուսնուն` Մայքին: Այժմ ես արդեն ամուսնացած եմ հինգ տարի, և մենք ունենք սիրունիկ ու շատ աշխույժ մի տղա երեխա: Ես աշխատող մայր եմ: Ես իմ օրերն անց էի կացնում պատրաստելով և իսպաներենով ամեն օր որպես հաղորդավարուհի նորությունները ներկայացնելով, և վայելում էի փոքրիկ տղայիս հետ անցկացրած ամեն րոպեն: Ես սիրում եմ պահպանել իրեր և, եթե ես կարողանայի, ես ամբողջ օրը ձեռքի աշխատանք անելով կանցկացնեի:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ Եկեղեցում, քանի որ իմ ծնողները միացել են եկեղեցուն, երբ ես երկու տարեկան եմ եղել: Դեռ մանկուց ինձ սովորեցրել են սիրող Երկնային Հոր մասին և ընտանիքների վերաբերյալ հրաշալի ծրագրի մասին, ուստի, երբ ես 21 տարեկան էի, ես որոշեցի գնալ միսիա, որ կիսեի այս զարմանահրաշ բաները աշխարհի մնացած մասի հետ: Ես կարծում եմ, որ ես մորմոն եմ այն պատճառով, որ ես հավատում եմ այս Եկեղեցուն, որը բերում է ինձ և իմ ընտանիքին այնքան շատ երջանկություն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես աշխատում եմ իմ ծխի Երիտասարդ Կանանց հետ, և դա նշանակում է, որ ես շատ զվարճալի ժամանակ եմ անցկացնում նրանց հետ: Մենք միջոցառումներ ենք ունենում ամեն երեքշաբթի, որտեղ մենք սովորում ենք տարբեր հմտություններ կամ մենք հասարակական ծառայություն ենք կատարում: Ինձ նաև հանձնարարված է կանոնավոր կերպով այցելել մեր ծխի մի քանի քույրերի, և երբ ես անում եմ դա, մենք կիսվում ենք պատմություններով և մենք սովորում ենք մեկս մյուսից, սա մեկ այլ հրաշալի կոչում է: