mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ian Harvey-ն եմ

  • Ian Harvey
  • Ian Harvey
  • Ian Harvey
  • Ian Harvey
  • Ian Harvey
  • Ian Harvey
  • Ian Harvey
  • Ian Harvey

Իմ մասին

Ես եղել եմ ծովահետևակային, եղել եմ օլիմպիական մարզիկ, իսկ հիմա երջանիկ ամուսնացած եմ և երկու երեխա ունեմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հավատում եմ իմ կրոնի դրույթներին: Այս հավատքը ապացուցող իմ տեսած վկայություններն ավելի ծանրակշիռ է, քան հակառակ ապացույցները: Ես երախտապարտ եմ այն իրողության համար, որ մենք կարող եք կարդալ սուրբ գրությունները, աղոթել և մեզ համար փորձ ձեռք բերել, որը կարող ենք օգտագործել մեր համոզմունքների ձևավորման համար:

Անձնական պատմություններ

Ի՞նչ օրհնություններ են եկել առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ:

Ես հավատում եմ Զատիկի բուն էությանը: Այլ կերպ ասած, ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը մահացել է, և հետո, երեք օր անց կրկին քայլել երկրի վրա որպես հարություն առած էակ: Ես հավատում եմ, որ Նա տառապել և արյուն է թափել իմ մեղքերի համար և նրա շնորհիվ ես հնարավորություն ունեմ ապաշխարելու (իմ լավագույնը փորձելու, որ շտկեմ իմ սխալները): Այդ ջանքերի միջոցով և Նրա շնորհով ես կարող եմ հավերժական կյանքի հնարավորություն ունենալ, ոչ միայն որպես անհատ, այլ նաև որպես ընտանիք: Ես գիտեմ նաև, որ թե՛ ես, թե՛ իմ հարազատները նրա ձեռքում ենք: Գիտեմ, որ Նա սիրում է ինձ, և նույնիսկ, եթե ինչ-որ բան այնպես չլինի, ինչպես ես ուզում եմ, խնդիր չէ: Աստծո շնորհով, ի վերջո, ամեն բան կկարգավորվի, քանի դեռ ես հավատում եմ և անում եմ իմ լավագույնը: Այդ իսկ պատճառով Զատիկը տարվա իմ ամենասիրելի օրն է: Այդ գիտելիքն ինձ մեծապես ուրախացնում է, նույնիսկ այն հանգամանքներում, որոնք իմ ակնկալիքներից տարբեր են:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փնտրում եմ գործեր, որոնք հնարավորություն են տալիս օգնել ուրիշներին: Ես փորձում եմ նայել իրերին այլ մարդկանց տեսանկյունից: Ես փորձում եմ ճանաչել և շնորհակալ լինել իմ կյանքի լավ բաների համար: Ես երախտապարտ եմ, լավ ընկերներ ունեմ, որոնք այլ հավատքներից են: