mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Gabe -ն եմ

  • Gabe Reid
  • Gabe Reid
  • Gabe Reid
  • Gabe Reid
  • Gabe Reid
  • Gabe Reid
  • Gabe Reid
  • Gabe Reid

Իմ մասին

Մենք ձեր իմացած կանոնավոր վեց անդամով ընտանիք ենք՝ բարձրախոս, զբաղված և մազմզոտ (շնորհիվ մեր մեծ շան, որն ամեն օրրպ բուռն կերպով թափում է իր մազերը): Որպես քոլեջի ֆուտբոլային թիմի, իսկ հետագայում 4 տարի որպես ազգային ֆուտբոլային լիգայի խաղացող.... մենք ՇԱՏ էինք տեղից տեղ փոխվում: Չորս երեխաներից երեքին մենք ունեցել ենք Յուտայից Նյու Յորք, ապա Թենիսի, և ի վերջո, Չիկագո տեղափոխվելու ընթացքում.... և ծիծաղելի է, բայց մենք դարձել ենք ուղեբեռի տեղափոխման սայլակներով, շարժասանդուղքներով և գլորվող ճամպրուկներով հնարավոր խաղերի մասնագետ: Մենք երջանիկ ենք, որ վերջապես սովորում ենք ապրել փոքր քաղաքի «հաստատուն» կյանքով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Կարծում եմ՝ ամենակարևոր բաներից մեկն ինձ համար միշտ եղել է փորձել հասնել հավասարակշռության իմ կյանքում: Մորմոնական լինելն ինձ օգնում է կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Որպես Եկեղեցու անդամներ, մենք, բնականաբար, հայտնվում ենք իրավիճակներում, երբ մենք ծառայում ենք ուրիշներին և մի քիչ ավելին ենք անում: Ես գտնում եմ, որ դա բացարձակ անհրաժեշտություն է ներկայիս աշխարհում: Ձեզ վրա հորդացող այնքան շատ բաներ են շեշտում ձեր վաստակած գումարը, ձեր զբաղեցրած սոցիալական դիրքը, ձեր ունեցած ընկերների քանակը, սակայն օրվա վերջում միակ բանը, որ իրապես նշանակություն ունի, այն է, ինչ դուք արել եք ինչ-որ մեկին օգնելու համար: Ես հասկանում եմ և խորապես համոզված եմ, որ պատասխանատվությունը սկսվում է տան պատերի ներսում: Ես մորմոնական եմ, որովհետև հետևողականորեն հիշեցվում եմ, որ իմ հարաբերություններն իմ Երկնային Հոր հետ, ընտանիքիս հետ և ուրիշների հետ, ամենակարևոր բանն է և այն տեղն է, որտեղ ես գտնում եմ հավասարակշռություն և իրական երջանկություն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես պետք է առաջինը խոստովանեմ, որ կատարյալ չեմ: Իրականում, իմ կինը կարող է առաջինը խոստովանել, որ ես կատարյալ չեմ: Ամենօրյա պարտավորվածություն է ապրել մորմոնական կյանքով, հատկապես քանի որ քեզանից սպասում են, որ «մորմոնական» լինես, անկախ նրանից, թե որտեղ ես.... լինի ֆուտբոլի դաշտում, ավտոբուսի կանգառում, թե ուրիշ քաղաքից հաճախորդներ ընդունելիս: Իմ հավատքն իմ ապրելակերպն է: Երբ ֆուտբոլ էի խաղում ԱՖԼ-ում, մարդիկ գիտեին, որ ես մորմոնական եմ, ոչ միայն որովհետև նշան էի կրում պարանոցիս, այլ նրա հետևանքով, թե ինչպես էի ապրում այն չափանիշներով, որոնք ուսուցանվել էի երեխա ժամանակ: Ես ուրիշներից լավը չէի, սակայն իմ չխմելը, չծխելը կամ իմ դաստիարակվածին անհամապատասխան որոշ միջոցառումներին չմասնակցելը, անպայման, խոսակցության առարկա էր դառնում: Ներկայումս ես գործառնական աշխարհում եմ և հավատքի այդ սկզբունքները դեռևս իմ մասն են կազմում: Նպատակն իմ հավատքով մի փոքր ավելի լավ ապրելն է օրեցօր բոլոր բաներում, ինչ ես անում եմ և հույս տածելը, որ կարող եմ իմ հավատքով կիսվել: