mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Frank Mansuetto-ն եմ

  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto
  • Frank Mansuetto

Իմ մասին

Երբ ես իմ տասը թոռների հետ չեմ, ես սիրում եմ ձկնորսություն անել մեծ Ատլանտյան օվկիանոսում: Նյու Յորքում բոլոր սպորտաձևերին մասնակցելը պարտադիր է, այնպես որ հնարավորության դեպքում գնում եմ բոլոր խաղերին: Ես ծնվել եմ Բրուքլինում, իտալական ընտանիքում, և զորակոչվել էի բանակ Վիետնամական ժամանակշրջանում: Ես գնացի Վիետնամ և ես այնտեղ էի շուրջ մեկ տարի Ֆու Բայ կոչվող վայր, Հույից ոչ շատ հեռու, որը Վիետնամի հին մայրաքաղաքն էր: Երեք տարվա իմ զինվորական ծառայության մասին ունեմ բազմաթիվ պատմություններ: Իմ կին Թեան սիրում է արվեստը և հաճախ գնում է Նյու Յորք Սիթիի Արվեստների Մետրոպոլիտան թանգարանը: Մենք միասին պատրաստում և սիրում ենք ուտել նոր և հետաքրքիր բաղադրատոմսերով ուտեստներ: Մենք ունենք մեր սիրելի հնդկական, իտալական և ճապոնական ռեստորանները: Մենք ունենք չորս երեխաներ, ովքեր գտնվում են Վիրջինյա Բիչում, Մեդիսոն Նյու Ջերսիում, Այդահո Ֆոլսում և Սոլթ Լեյք Սիթիում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինչպիսի կյանքի ճանապարհորդություն: Դա պատահեց Վիետնամից հետո և երբ ես, դեռ մեկ տարի ունենալով, բանակից վերադարձա տուն և հանդիպեցի ընկերներիս գարշելի ընդունելությանը: Վաշինգտոն նահանգի Ֆտ. Լյուիսում իմ մնալու ժամանակ էր, երբ մտածում էի, թե ինչ պետք է անեի, երբ իմ ծառայությունն ավարտվեր: Ես միշտ մտածել եմ, որ կյանքը բացի ծնվելուց և մեռնելուց ունի մեկ այլ նշանակություն: Այլապես, ապրելն այդքան էլ իմաստ չուներ: Ես կարծում եմ, որ ես մորմոն եմ, քանի որ ես խնդրել եմ դրա համար: Ես ցանկանում էի իմանալ, թե ինչ անեմ իմ զինվորական ծառայությունից հետո և շատ զարմացա, երբ բացառիկ հասկացողության կամ գաղտնիքի փոխարեն կրոնը եղավ պատասխանը: Դա զարմացրեց ինձ, և դա այն չէր ինչ ես ցանկանում էի կամ սպասում էի: Բայց ահա՝ ես մորմոն եմ, ծիծաղելի է, թե կյանքն ինչպես է դասավորվում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մենք աշխարհում շատ անսովոր տարածքում ենք գտնվում, որտեղ մորմոնները կարող են դիտվել որպես վտանգավոր տեսակ: Մենք շատ չենք: Իմ մկրտությունից և զինվորական ծառայությունից հետո ես երկու տարի ծառայել եմ եկեղեցու Ֆրանսիայի միսիայում, Քուինսում, որպես ճյուղի նախագահ և բազմաթիվ այլ կոչումներում` Երիտասարդ տղաների նախագահից և սկաուտներից մինչև Բարձրագույն Խորհուրդ: Ես արել եմ բոլոր այս բաները, ինչպես այս տարածքի մորմոնների մեծամասնությունը: Ես ծառայել եմ, քանի որ կանչվել եմ, և ես նաև սիրում եմ օգնել մարդկանց: Ինձ շատ է տրվել և ես հնարավորինս կիսվում եմ դրանով: