mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Fabrice -ն եմ

  • Fabrice Tron
  • Fabrice Tron
  • Fabrice Tron
  • Fabrice Tron
  • Fabrice Tron
  • Fabrice Tron
  • Fabrice Tron
  • Fabrice Tron

Իմ մասին

Ես ամուսնացած տղամարդ եմ և 2 երեխաների հայր եմ: Ես սիրում եմ սպորտը, հատկապես, ֆուտբոլը և դահուկային սպորտը, և ես սիրում եմ շատ ժամանակ անցկացնել իմ պարտեզում՝ խնամելով ծաղիկները կամ խաղալով լողավազանում իմ երեխաների հետ: Ես սիրում եմ կինոթատրոն գնալ իմ ընտանիքի հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

25 տարի Կաթոլիկ եկեղեցու ակտիվ անդամ լինելով՝ ես հանդիպեցի այս Եկեղեցու միսիոներներին և ուշադիր լսեցի նրանց ուղերձը: Անկեղծորեն որոնելով ճշմարտությունը՝ ես արեցի այն ​​ամենը, ինչ նրանք խնդրեցին ինձ, կարդացի Մորմոնի գիրքը և աղոթեցի դրա մասին: Իմ միտքն ու մտածելակերպը տակնուվրա եղավ և 9 ամիս անց, ես հստակ հասկացա և զգացի, որ Հիսուսը Քրիստոսն այս Եկեղեցու կենդանի ղեկավարն է: Այնպես որ, ես միացա եկեղեցուն մկրտության միջոցով: 30 տարի մորմոնական կյանքից հետո ես զգում եմ և գիտեմ, որ այս Եկեղեցին իսկապես Հիսուս Քրիստոսի եկեղեցին է: Այն ինձ ուղղորդում է լավ ընտրություններ կատարել, խուսափել տխրությունից և վայելել իմ երջանկությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Որպես մորմոնական՝ ես շատ հնարավորություններ ունեմ հոգալու իմ մերձավորների մասին: Ամեն ամիս ես հանդիպում եմ որոշ ընտանիքների, որպեսզի օգնեմ նրանց ինչով կարող եմ և քաղցր ժամանակ անցկացնեմ նրանց հետ: Ես պատասխանատու եմ երիտասարդ ամուրիների ազգային համաժողովի համար: Ես նաև այցելում եմ որոշ ծխեր իմ բնակության տարածքում, որ հանդիպեմ մարդկանց և ուսուցանեմ ավետարանը: Հիսուս Քրիստոսի Եկեղեցում յուրաքանչյուր մարդու համար միշտ ինչ-որ բան կա անելու, քանի որ մենք չունենք վճարովի հոգևորականություն: