mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Elaine-ն եմ

  • Elaine Bradley
  • Elaine Bradley
  • Elaine Bradley
  • Elaine Bradley
  • Elaine Bradley
  • Elaine Bradley
  • Elaine Bradley
  • Elaine Bradley

Իմ մասին

Ես մեծացել եմ Միջին արևմուտքում (Նեբրասկա, Ինդիանա և Իլինոյս): Ես միսիա եմ ծառայել Ֆրանկֆուրտում, Գերմանիա: Ես սովորել եմ ԲՅՀ-ում և ավարտելուց հետո մնացել եմ Յուտայում: Ես ունեմ ամուսին, ով իմ լավագույն ընկերն է, և որդի: Ապրուստի միջոց հայթայթելու համար ես թմբուկ եմ նվագում: Ինձ դուր է գալիս լինել ակտիվ` մարզվել, սպորտով զբաղվել, արշավել, հեծանիվ վարել և այլն: Եվ ես սիրում եմ ծիծաղել:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, որովհետև ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը և աղոթել եմ դրա մասին: Պարզ է թվում, բայց ամեն ինչ իրոք կախված է այս մի բանից: Կարդալով և այնուհետև աղոթելով դրա մասին, ես կարողացա զգալ, որ այն ճշմարիտ է: Երբ ես դա զգացի, ես չէի կարող դա ժխտել, և, այսպիսով, պետք է որոշեի ինչ անել դրա հետ: Եվ, այսպիսով, ես փորձում եմ ապրել ըստ դրա ուսմունքների, որը ներառում է Աստվածաշնչի ուսմունքները: Միանգամայնորեն, ամենալավ բանը դրա հետ կապված այն է, թե ինչ է դա նշանակում. եթե Մորմոնի Գիրքը տրվել է Ջոզեֆ Սմիթին հայտնությամբ, ապա դա նշանակում է, որ նա մարգարե է եղել, որը նշանակում է, որ Աստված Իր ժողովրդին առաջնորդելու համար դեռ կանչում է մարգարեներ: Ինչպիսի օրհնություն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ մասնագիտությունը թույլ չի տալիս, որպեսզի ես հաճախակի լինեմ տանը, այսպիսով ես չունեմ հատուկ պատասխանատվություն եկեղեցում, երբ տանն եմ: Ես սիրում եմ այն կիրակիները, երբ կարողանում եմ հաճախել եկեղեցի ընտանիքիս հետ: Եկեղեցի հաճախելն ավելի շատ դարձել է շքեղություն, որն ինձ ստիպում է ավելի շատ գնահատել այն և հասկանալ, որ հավատքով ապրելու համար կա շատ ավելին, քան եկեղեցի հաճախելը: Ես կարդում եմ սուրբ գրությունները, աղոթում եմ և միշտ ուղիներ եմ փնտրում ավելի լավը լինելու համար: Դա գործողությունների ցուցակ չէ, այլ ապրելակերպ է: