mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Dionne-ն եմ

  • Dionne Shaw
  • Dionne Shaw
  • Dionne Shaw
  • Dionne Shaw
  • Dionne Shaw
  • Dionne Shaw
  • Dionne Shaw
  • Dionne Shaw

Իմ մասին

Ես ծնվել եմ այստեղ Նոր Զելանդիայում (այդ է պատճառը, որ ես ինձ «Կիվի եմ» ասում): Ես սիրում եմ այս Երկիրը և շատ օրհնված եմ զգում ապրելով այս հիանալի երկրում: Ես շատ անմոռանալի հիշողություններ ունեմ իմ մանկությունից, որոնցից շատերը մեր արտերկրում` Ավստրալիայում և Ամերիկայում ապրած ժամանակից են: Իմ ընտանիքը շատ է տեղափոխվել, որը ես վայելել եմ միշտ և որից իմ ընտանիքը օգուտ է ստացել նոր իրավիճակներում հայտնվելու դեպքում ապավինելով միմյանց: Դեռահաս ժամանակ, ես ինքնուրույն կերպով մեկ տարով դարձա Տեխասի փոխանակման ուսանող, և ես սա համարում եմ իմ «կյանքի շրջադարձային» ամենամեծ փորձություններից մեկը: Կարծում եմ, դա օգնեց ինձ գիտակցել, որ աշխարհը չի պտտվում իմ շուրջը, և օգնեց ինձ հասկանալ, թե ինչ մարդ եմ ուզում դառնալ: Ես շատ երջանիկ եմ, որ ամուսնացած եմ հիասքանչ մարդու հետ, ով ծիծաղում է իմ կատակների վրա, և հանդուրժում իմ խենթությունները: (իհարկե, լավ առումով) Մենք օրհնված ենք երեք հիանալի դուստրերով, որոնց մենք ամբողջությամբ նվիրված ենք: Նրանք համարյա նույն տարիքին են, և շատ հաճելի է նայել, թե ինչպես են միասին խաղում: Դա իմ ամենաերջանիկ ժամանակն է, երբ ես զվարճանում եմ իմ փոքրիկ ընտանիքի հետ: Ես դեռ կսմթում եմ ինքս ինձ, քանի որ երբեմն դժվարանում եմ հավատալ, որ ես ապրում եմ իմ երազած կյանքով: Այս օրերում կյանքը բավականին «Պոլկադոթային է», ինչպես ես և իմ քույրերը հիմնադրել ենք մանկական ժամանցային խումբ, որը հայտնի է, որպես «Պոլկադոտներ»: Մենք երգում, պարում, սովորում և խաղում ենք մեր երեխաների հետ, որը զվարճանքի գագաթնակետն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին բացարձակապես ճշմարիտ է: Ես գիտեմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը այս Եկեղեցու գլուխն է և Նրան կարող եմ ապավինել իմ հավատն ու վստահությունը: Ինձ համար մորմոն լինելը, իմ ընտանիքը առաջնահերթ դասել և նրանց հետ հավերժական կապեր ստեղծելն է: Մորմոն լինել, նշանակում է ձգտել հետևել Փրկիչ Հիսուս Քրիստոսին, և այն ամենին ինչ կապված է Նրա հետ: Ինձ համար մորմոն լինել, նշանակում է զոհաբերել աշխարհիկ բաները ավելի մեծ բաների համար: Դա ամեն ինչ է ինձ համար, որովհետև դա բերում է իրական խաղաղություն ու ուրախություն իմ կյանք, որի համար ես անչափ երախտապարտ եմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով, շարունակաբար աղոթելով Երկնային հորը իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ես գիտեմ, որ նրանք լսում և պատասխանում են իմ աղոթքներին և դա առաջնորդում է իմ կյանքը: Ես ձգտում եմ պահել պատվիրանները, և գործնական ձևով կիրառել սուրբ գրությունները իմ կյանքում: Մեր ծխում ես ծառայում եմ երիտասարդներին, կամավոր ձևով լինելով նրանց ղեկավարներից մեկը: Ես ձգտում եմ լինել ամենալավ մայրն ու կինը, և աշխատում եմ վերաբերվել մյուսներին այնպես ինչպես ինձ կուզեի վերաբերվեն (հնարավորինս չափով): Երբեմն, զգում եմ, որ շատ դժվար է լինել այնպիսին, ինչպիսին կուզեի լինել, բայց ես գիտեմ, որ միայն պետք է անել հնարավորինս, աշխատելով միառժամանակ մի բանի շուրջ, իսկ մնացածի մասին իմ Փրկիչը հոգ կտանի: