mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Devin-ն եմ

  • Devin Gales
  • Devin Gales
  • Devin Gales
  • Devin Gales
  • Devin Gales
  • Devin Gales
  • Devin Gales
  • Devin Gales

Իմ մասին

Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չորս տարվա անդամ եմ: Ապրում եմ իմ գեղեցիկ կնոջ և աշխարհի ամենալավ երեք զավակների`19 տարեկան դստեր, 12 տարեկան դստեր և 2 տարեկան որդուս հետ: Աշխատում եմ մեր երկրի ամենազբաղված և ամենամեծ հրշեջ վարչությունում, որպես հրշեջ/ֆելդշեր: Ունեմ հնարավորություն աշխատելու լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարների հետ, որպես վարչության հանրային տեղեկատվության ղեկավարներից մեկը: Ես համագործակցում եմ հեռուստատեսության, լրատվամիջոցների, ռադիոյի և ժամանցային բաժնի ներկայացուցիչների հետ, տրամադրելով քաղաքացիներին ամբողջ Լոս Անջելես քաղաքի ապահովության, սպասարկման և անվտանգության մասին գիտելիքներ: Այս իմ նոր դերում, ես աշխատում եմ, որպես Հրշեջ վարչության մասնագետների կարևոր թիմի անդամ, Լոս Անջելեսի քաղաքացիներին օգնելով զգալ ավելի պաշտպանված միայն ձայնային ազդանշան կիրառելով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Որտեղից սկսեմ: Իմ պատմությունը սկսվում է նախքան 2003թ. ամառը, երբ ես հանդիպեցի իմ կնոջը, ով ծնվել էր Եկեղեցում: Մենք հանդիպեցինք իրար կույր միջնորդած ժամադրության ժամանակ, որտեղ մեզանից ոչ մեկը շահագրգռված չէր այդ հանդիպմանը գնալու: Այժմ, մարդիկ առաջին հանդիպման ժամանակ, խոսում են մակերեսային իրերի շուրջ, զարմանալիորեն, մենք խոսում էինք ավելի խորը հարցերի շուրջ`մեր երկուսի կրոնների մասին: Չնայած նրան, որ երկուսս էլ ակտիվ չէինք մեր եկեղեցիներում, մենք անմիջապես նկատեցինք, որ ոչ սովորականի նման հանգիստ էինք զգում մեր հավատքի մասին զրուցելիս հանդիպման այս վաղ շրջանում: Ավելորդ է ասել, որ մենք միմյանց դուր եկանք և որոշեցինք շարունակել մեր ժամադրությունները: Երբ դա ավելի լուրջ բնույթ կրեց, ավելի անհարմար դարձան այդ հանդիպումները: Ամուսնության թեման շուտով շոշափվեց, այն զրույցների հետ միասին, թե ինչքան կարևոր էր նրա համար ամուսնանալ Տաճարում: Ինձ համար, ես սկսեցի հարցուփորձ անել նրա եկեղեցու մասին իմ աշխատավայրի եկեղեցու անդամներից: Երբ ինձ բացատրվեց տաճար այցելելու իմաստը, ակնհայտ դարձավ, որ մենք լուրջ խոսակցության կարիք ունենք, այն բանի շուրջ, թե ինչ պետք է սպասել մեկս մյուսից: Մենք որոշեցինք հաճախել մեկս մյուսի եկեղեցի, միմյանց մասին ավելի շատ բան իմանալու համար: Ես մտածում էի, թե երկուսն էլ ինչքան շատ նմանություններ ունեն: Որոշ ժամանակ անց ես ստիպված էի բացատրել նրան , որ ոչ մի պարագայում, ես Վերջին Օրերի Սուրբ չէի դառնա, հետևաբար, երբեք տաճարում չէի ամուսնանա: Վերջապես, ես ունեի երկու երիտասարդ աղջիկներ, որոնց դաստիարակում էի, որպես Եհովայի վկաներ, և իմ հավատքը ուժեղ էր: Հետագայում, մենք որոշեցինք, որ բավականաչափ սիրում ենք միմյանց, որպեսզի հաղթահարեինք այդ տարբերությունները: Նույնիսկ այս ամենի հետ հանդերձ, ես նրա մորից և հորից խնդրեցի նրա ձեռքը: Որոշ մտահոգություններ արտահայտելուց հետո, նրանք ասացին. «մենք պետք է տեսնենք, թե ուր է սա տանում»: Ակնհայտ է, որ նա ասաց այո: Ամուսնության օրվա մոտենալուն պես, լարվածությունն ավելի էր աճում: Ես սկսեցի կասկածել նրա հետ ունեցած իմ հարաբերություններին: Ես աղոթում էի Աստծուն, ով այդ ժամանակ մտածում էի Եհովան է, հարցնելով, արդյոք ես ճիշտ եմ վարվում, նաև հիշում եմ, որ ես անկեղծ էի: Այո Ինչպես ցանկացած այլ հարաբերության ժամանակ` խնդիրները հասունանում էին, մենք մեր հարաբերությունում հասանք մի առանցքային կետի, որտեղ մենք որոշեցինք, որ մեր ամուսնությունը չի ստացվի և մենք ընկճվեցինք: Երբ ամեն ինչ շատ վատ էր, նա խնդրեց ինձ իր հետ այցելել եկեղեցի, ես ասացի` ոչ: Հետագայում, նա հետաքրքրվեց, թե արդյոք ես միսիոներների հետ Մորմոնի Գրքից դասեր չեմ անցնի: Ես համաձայնվեցի մեր ամուսնությանը և նրան աջակցելու նպատակով: Թեև դա կնոջս դասերն էին, զարմանալիորեն, ես սկսեցի հարցեր տալ: Չնայած, նախկինում, որպես Եհովայի վկա, զրուցել էի միսիոներների հետ Մորմոնի Գրքի վերաբերյալ, պարզ դարձավ, որ ես իմ մտածածի նույնիսկ կեսը չգիտեի Վերջին Օրերի Սրբերի մասին: Երկար ժամանակ չանցավ, երբ կնոջս փոխարեն դասերի կիզակետում հայտնվեցի ես: Սուրբ գրությունների ուսումնասիրման ընթացքում, ես մտածում էի, թե ինչու է Աստված օգտագործում այս երիտասարդներին, ովքեր Աստվածաշունչը այնքան էլ լավ չգիտեն, խոսելու ամեն հանդիպածի հետ: Այդ ժամանակ միտքս եկավ Սողոմոն թագավորը, ով երիտասարդ բայց իմաստուն թագավոր էր: Ես որոշեցի հետևել Երեց Վուդի և Երեց Վիլիամսի խորհրդին կարդալու Մորմոնի Գիրքը և հարցնել Աստծուն, արդյոք այն ճշմարիտ է: Երբ ես հասա (Մորոնի 10.3-7), որտեղ բացատրվում է Սուրբ Հոգու զորությունը, ես շփոթվեցի, Նա է այն մեկը, ով վկայում է բոլոր բաների ճշմարտացիության մասին: Շատ այլ սուրբ գրություններ հեղեղեցին միտքս: Ես ամբողջովին զարհուրած էի, թե ինչպիսի զգացում ունեի ամեն օր Մորմոնի Գիրքը կարդալուց հետո, և ես չէի կարողանում բացատրել կամ մերժել այն: Մի օր դասի ժամանակ ես կանգնեցրեցի երեցներին, որպեսզի ասեյի, որ հավատում եմ այն ամենին, ինչ կարդում եմ: Ես ավելացրեցի, որ ես չէի կարողանում պահել դա, կարծես իմ սիրտը կպայթեր: Երկուսն էլ զարմացած նստած էին, նրանք խնդրեցին ինձ կարդալ (Ալմա 32.27-28): Ճշմարտության սերմը սերմանվեց իմ սրտում, հոգիս մեծացավ, զգացմունքները լցրեցին իմ սիրտը: Ես ասեցի, որ սա լավ սերմ է, այո, այն հրաշալի է ինձ համար… սա կարող է միայն Աստծուց լինել: Հարկավոր է նշել, որ երբ նրանք ինձ հարցրեցին, թե արդյոք ուզում եմ մկրտվել, տարօրինակ էր ինձ համար, բայց ես ասացի` այո: Սա նշանակում է թողել այն ամենը ինչ ես գիտեի, կրոնը որը միշտ մտածել եմ ճշմարիտ է, և իմ որոշման արդյունքում կորցնել իմ ընտանիքից և ընկերներից շատերին: Կարող եք պատկերացնել իմ կնոջ զարմանքը? Կյանքը լավ էր, մինչև որ եկավ ժամանակը իմ ընտանիքին և ընկերներին հայտնեի իմ ուրիշ եկեղեցում մկրտվելու որոշման մասին: Կարճ ասած, իմ ամբողջ ընտանիքը, բացառությամբ քույրս, և իմ ընկերների մեծամասնությունը որոշեցին չշփվել ինձ հետ: Նույնիսկ այս դեպքում, ես դեռ զգում էի, որ սա այն է ինչ Տերը ուզում է, որ անեմ: Այսպիսի մեծ կորուստներով, ես ընկճվեցի և չէի կողմնորոշվում մկրտվելու օրվա ընտրության հարցում, և Երեցները իմ փոխարեն ընտրեցին: Կրկին զարմանալիորեն նրանք ընտրեցին 2006թ. ապրիլի 22-ը: Այդ ամսաթիվը շատ նշանակալից է իմ կյանքում: 22 թիվը իմ սիրած թիվն է:Այն եղել է իմ համարը յուրաքանչյուր սպորտում, որ խաղացել եմ: Դա այն օրն էր, երբ ես կնոջս առաջարկություն արեցի: Այն նույնպես Մորմոնի Գլխի իմ ամենասիրած գլուխներից է`2 Նեփի 22:2. «Ահա, Աստված իմ փրկությունն է. ես կապավինեմ և չեմ վախենա. Քանզի Տեր Եհովան է իմ ուժը և իմ երգը. Նա նաև դարձել է իմ փրկությունը»: Ես մկրտվեցի 2006թ. ապրիլի 22-ին: Իմ երկու դուստրերը, այդ ժամանակ 8 և 14 տարեկան, սկսեցին լսել դասերը և մկրտվեցին 2006թ. նոյեմբերին: Ես հիանալի հնարավորություն ունեցա մկրտել և հաստատել նրանց, որպես Եկեղեցու անդամներ: Երկու տարի անց իմ մայրը, ով սկզբում չէր ընդունում իմ ամուսնությունը և Եկեղեցուն միանալու փաստը, դարձավ Եկեղեցու անդամ: Ես հնարավորություն ունեցա նաև մկրտել և հաստատել նրան: Եկեղեցու իմ ամենասիրած երգերից մեկը կոչվում է` «Ես մնում եմ զարմացած», այն ամենին, ինչ Աստված արել է բոլորիս համար: Դա այն է, ինչ ես զգում եմ ամեն օր այս Ավետարանի դեպքում`Զարմացած:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք կիսվել Ավետարանի Վերականգնման վերաբերյալ ձեր զգացումներով/վկայությամբ:

Ես գիտեմ, որ այս Եկեղեցին եմ ուղեկցվել, ոչ թե մարդկային ձեռքի, այլ Սուրբ Հոգու միջնորդությամբ: Գիտեմ, որ իմ Երկնային հայրն է կանչել ինձ այս աշխատանքին: Ես գիտակցում եմ իմ բոլոր դժվարությունները այստեղ հասնելու համար և այն ճանապարհը, որ դեռ պետք է անցնեմ: Ես ունեմ ուժեղ վկայություն Հոր և Որդու մասին, ավելին քան երբևիցե ունեցել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես գիտեմ և կարող եմ վկայել Մորմոնի Գրքի զորության մասին, որ դա Աստծո խոսքն է, մյուս սուրբ գրությունների հետ միասին: Այդ երկուսը միասին մեզ ավելի են մոտեցնում Երկնային Հորը, իրականում նա մեզ սպասում է: Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը ընթերցելիս երկնային պատուհանները կբացվեն նրանց համար, ովքեր փնտրում են բաներ, որոնք թաքնված են հոգևոր անզեն աչքից: Ես վկայում եմ, որ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնել է ավետարանը, որը երկար տարիներ վերցվել էր երկրի վրայից: Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ աստված ինձ տվել է իրական զուգընկեր, ով կնոջ վերաբերյալ իմ սպասումները գերազանցել է շատ անգամներ: Ես վկայում եմ, որ աշխարհի տարբեր մասերում գտնվող տաճարները Տիրոջ տունն են Երկրի վրա և նրանք ոչ թե երկրային գանձեր են, այլ`հոգու և ճշմարտության խորհրդանիշ: Ես վկայում եմ, այս ժամանակի և հավերժության ընտանիքների կնքման զորության մասին: Ես վկայում եմ, որ անկախ ամեն ինչից ընտանիքները եղել են, կան և կլինեն Արարչի ծրագրի կարևոր մասը, մարդկության փրկության ծրագրի մեջ: Ես վկայում եմ, որ քահանայության զորության միջոցով բոլոր բաները կան և կլինեն թե երկրում, թե երկնքում: Ես վկայում եմ, որ այսօր Թոմաս Ս. Մոնսոնը կենդանի մարգարեն է երկրի վրա, աշխարհի մարգարեն, տեսանողն ու հայտնողը: Ես ամուր վկայություն ունեմ այս վերջին օրերի հրաշալիքների և մեզ շրջապատող հրաշքների վերաբերյալ, սկսած այն օդից, որ մենք շնչում ենք մինչև ամեն առավոտ մեր անկողիններից առաջին քայլ անելը: Աղոթում եմ, որ ամեն ինչ իր բնականոն տեղն ունենա մեր սրտերում և Քրիստոսի միջոցով այդ բաները նորացվեն: Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով…ամեն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ հավատքով, և անում եմ լավագույնը լինելու շատ լավ ամուսին, հայր, որդի, եղբայր, ընկեր և Տիրոջ ծառա: Ես շատ եմ սիրում այս ավետարանը: Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելը նման է կարծես, երբ տան բանալիները կորցրել ես և ջանասիրաբար փնտրում ես այն: Փնտրում ես ամենուր, բայց դրանք չկան: Հետո հանկարծ նստում ես հանգիստ և «ահա նրանք»` ճիշտ իրենց տեղում: Քանի որ, քո միտքը գտնվում էր ուրիշ տեղ , դու չէիր կարողանում տեսնել քո դիմաց առարկան, որը այնտեղ էր ամբողջ ժամանակ: Ես այժմ ապրում եմ հավատքով, որ անկախ ամեն ինչից, ամեն բան ճիշտ կլինի. և ամեն օրն ապրում եմ ապավինելով ոչ թե իմ անձնական հասկացողությանը, այլ Աստծո: Ես իսկապես թույլ եմ տալիս Նրան ցույց տալ իմ ճամփան (Առակաց 3:5): Ես փորձում եմ զգալ Նրա երկնային ձեռքը իմ կյանքի յուրաքանչյուր էտապում: