mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Denny-ն եմ

  • Denny Hancock
  • Denny Hancock
  • Denny Hancock
  • Denny Hancock
  • Denny Hancock
  • Denny Hancock
  • Denny Hancock
  • Denny Hancock

Իմ մասին

Ես և կինս՝ Լեսլին, ունենք 5 երեխա, ութ թոռ, և մի քանիսին էլ սպասում ենք: Մենք սիրում ենք հյուսիս-արևմուտքը, ձնադահուկային սահքը, ջրադահուկային սահքը, նավակով զբոսնելը և այլն: Ես կանանց և երեխաների համար ապաստարաններ եմ կառուցում, նաև ղեկավարում եմ փողոցային ծրագիր, որը կենտրոնացած է անօթևան մարդկանց նորից իրենց ընտանիքների հետ վերամիավորման վրա: Լեսլին և ես 20 տարի շարունակ ղեկավարում էինք Մայրիկի ձեռքերը և շատ հրաշքների ենք ականատես եղել մարդկանց և մեր կյանքում: Ես սիրում եմ երաժշտություն և երկար ժամանակ է պարապում եմ կիթառ, դաշնամուր, շեփոր և շրթհարմոն, բայց դեռ շատ հեռու եմ լավ նվագելուց: Լեսլին և ես ամուսնացել ենք 76-ին: Կյանքը հենց սկզբից ֆինանսական պայքար էր: Ես գորգեր էի փռում, իսկ Լեսլին երեխաների հետ տանն էր: Մի քանի անհաջողություններից հետո, ես այլևս չէի տեսնում լույսը, որը թունելի վերջում էր: Այդ ժամանակ էլ ես հանդիպեցի մի քանի անօթևան մարդկանց, որոնք էլ փոխեցին իմ կյանքը: Ականատես լինելով նրանց պայքարին ես գնահատեցի ընտանիք ունենալու հրաշալի պարգևը, որով ես այդքան առատորեն օրհնված էի: Այդ ժամանակից ի վեր իմ կարիերան փոխվեց: Մի քանի տարի անց ես սկսեցի զբաղվել ապաստարանների կառուցմամբ և աշխատել փողոցներում: Երբ երեխաները սկսեցին հաճախել դպրոց, Լեսլին կես դրույքով սկսեց զբաղվել անշարժ գույքի վաճառքով: Երկար տարիներ նա Սիեթլի շրջանի առաջատար ռիելթոր էր, թույլ տալով ինձ զբաղվել նրանով, ինչն ինձ մոտ լավ է ստացվում: Ես ունեմ հրաշալի կին: Ես նաև եկեղեցում ուսուցանում եմ 5 տարեկան երեխաներին ԸՃ խմբում: Ես սիրում եմ դա, և ես մորմոն եմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծնվել եմ մորմոնական ընտանիքում: Ես մեծացել եմ, շրջապատված լինելով սիրով, ծիծաղով, յոթ եղբայրներով ու քույրերով, հայրիկով և մայրիկով ու մեկ շնով: Երեխա լինելուց դա շատ հեշտ էր: Ես մորմոն էի, քանի որ մայրս և հայրս մորմոն էին: Երբ գնացի համալսարան, հիշում էի միայնակ նստած եկեղեցում մտածում էի: Ինչու եմ ես այստեղ: Դա այն ժամանակ էր, երբ ես առաջին անգամ լրջորեն աղոթեցի ամբողջ սրտով, Աստծուն հարցնելով, թե արդյոք այս բաները, որոնք ինձ տրված էին, ճշմարիտ էին: Իմ աղոթքից հետո ես ինձ լավ զգացի և մտածեցի, որ կկրկնեմ այն, երբ տանը միայնակ լինեմ: Ես նստեցի այնտեղ, փորձելով կենտրոնանալ ելույթի շուրջ, երբ հանկարծ իմ ողջ մարմինը թեթևացավ, իմ սիրտը լցվեց սիրով և ես չգիտեի, թե ինչու: Արցունքները հոսում էին իմ այտերով, և ես գիտեի, որ օրհնվել էի իմ անձնական վկայության սկիզբով: Ես հաճախ մտածում եմ այդ օրվա մասին և թեև, ես դեռևս պայքարում եմ, որ լինեմ այն մարդը, որին Աստված ցանկանում է իմ մեջ տեսնել: Ես սիրում եմ իմ կյանքը, իմանալով, որ իմ ընտանիքը հավերժական ընտանիք է, որ իմ ուրախությունը իրական է, որ Աստծո սերը իրական է: Ես դեռ աղոթում եմ իմ անձնական վկայության համար, նաև իմ սիրելիների անձնական վկայության համար, և բոլոր նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը:

Անձնական պատմություններ

Ի՞նչ է հույսը և ինչի՞ համար եք դուք հույս տածում:

Հույսը դա այն է, ինչը մեզ բարձրացնում է հուսահատության ճիրաններից: Հույսը մեզ ուժ է տալիս դիմակայելու կյանքի ողբերգություններին: Հույսը պարգև է, որը դուք կարող եք նվիրել այն կորցնողին, մինչդեռ դուք ունեք ձեր անձնականը: Հույսը բուժումից առաջ կարող է բերել ձեզ ուրախություն: Երբ կիսվում եք հույսով, այն տալիս է ուժ մյուս մարդկանց, համայնքներին, քաղաքներին, ազգերին, աշխարհին: Հույսը ուժեղ է նույնիսկ, երբ այն համեստ է արտահայտված, և անդադար է, երբ այն զորեղ է արտահայտված, և երկուսը միասին կարող են դառնալ լույսի մեկ բռնկում:

Ինչո՞ւ/Ինչպե՞ս եք կիսվում ավետարանով ձեր ընկերների հետ:

Իմ համայնքում ես ծառայում եմ ամենաշատ կարիքավորներին: Ես թիկունք եմ կանգնում շատ ընկերների և հարևանների: Դա շատ հիանալի միջոց է ավետարանը ցուցադրելու: Ինձ շատ հարցեր են տվել մորմոնների մասին, առանց իմ նախաձեռնության: Ես երբեք չեմ ամաչում, որ մարդիկ իմանում են, որ ես մորմոն եմ և ես սիրում եմ պատասխանել կամ փորձում եմ պատասխանել եկեղեցու մասին հարցերին: Դրանից հետո հեշտ է նրանց ծանոթացնել միսիոներների հետ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես աշխատում եմ նրանց հետ, ովքեր այնքան շատ են տառապում կյանքում, որ չեն կարողանում գտնել ապաստարան: Շատ կանայք, որոնց հետ ես աշխատում եմ, կորցրել են իրենց երեխաներին՝ տղամարդկանց կամ ապրելակերպի հանդեպ իրենց վատ ընտրության պատճառով: Դա շատ մեծ ուրախություն է օգնել տղամարդուն կամ կնոջը գտնել հետադարձ տան ճանապարհը: Տեսնելով մորը, որը վերականգնում է երեխայի խնամակալությունը, իսկ հետո սովորում հոգ տանել երեխայի համար, շատ մեծ ուրախություն է: Մենք օգնում ենք ընտանիքներին վերամիավորվել կրկին և մենք ուսուցանում ենք, թե ինչպես մնալ միասին: Ես չեմ պատկերացնում, որ իմ սիրելիներից որևէ մեկը կարող է իմ անփութության պատճառով հեռացվել ինձանից: Եկեղեցում երկար տարիներ աշխատել եմ փոքրերի հետ: Այժմ ԸՃ Բ խմբում հինգ տարեկանների ուսուցիչ եմ: Մեկ ուրիշ եղբոր հետ մենք այս երեխաներին ուսուցանում ենք ավետարանի հիմնական սկզբունքները: Սկզբում ես կարծում էի հեշտ կլինի, բայց շուտով պարզվեց, որ հինգ տարեկան հասակը բավականին մեծ հասակ է և պահանջում է շատ նախապատրաստություն: Շատ հիանալի անմեղ տարիք է, միևնույն ժամանակ նրանք շատ մեծ են, որպեսզի ձեզ հասկացնեն, որ դուք ավելի քիչ հետաքրքրաշարժ եք, քան նրանք գերադասում են: Այնուամենայնիվ, ես սիրում եմ նրանց: Ես համոզված եմ, որ այդ տարիքում ես հետաքրքիր աշակերտ էի: