mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Deborah Dushku Gardner-ն եմ

  • Deborah Gardner
  • Deborah Gardner
  • Deborah Gardner
  • Deborah Gardner
  • Deborah Gardner

Իմ մասին

Ես ավարտել եմ մարդկային զարգացման բաժինը և գնացել զարգացնելու 5 մարդկանց: Մեքենա հավաքելու, հավի միսը հալեցնելու, մանր դասընթացների և լվացքը դասավորելու հետ մեկտեղ ես աշխատեցնում եմ «Մեկ սիրտ Բուլղարիան», որը ես ստեղծել եմ իմ միսիոներ զուգընկերոջ հետ: Դա իմ ամենահիանալի, կյանքը փոխող ճանապարհորդությունն էր: Ես իսկապես հասկացա այն խոր սերը, որ Աստված ունի իր յուրաքանչյուր զավակի հանդեպ: Իմ մյուս հետաքրքրասիրություններն են`սովորեցնել առողջության դասեր, մասնակցել տրիաթլոնին, խաղալ բասկետբոլ, պարել 80-ականների երաժշտության տակ, կարդալ մեր փոքրիկների համար և ուտել շատ շոկոլադ: Ես իմ միսիան ծառայել եմ Բուլղարիայում և շատ, շատ, շատ եմ սիրում բուլղարացիներին: Օ~, և որպես զվարճանք, ասեմ, որ մենք ունենք հինգ հավ, մեկ նիհար գորտ և հիասքանչ փոքրիկ շնիկ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես խաղաղություն եմ զգում մորմոնների եկեղեցում: Ես գիտեմ, որ ես այնտեղ եմ, որտեղ Աստված է ուզում ես լինեմ և որտեղ ես պետք է լինեմ: Այդ զգացողությունը շատ թանկ է: Ես վայելում եմ եկեղեցու մյուս անդամներին, ովքեր ձգտում են ապաշխարել, փոխվել, լինել ավելի լավ մարդ և ծառայել ուրիշներին ամբողջ աշխարհում: Մենք կարծես մի մեծ ընտանիք ենք.. աճելով, սովորելով և միմյանց աջակցելով: Ինձ դուր է գալիս ամեն կիրակի երկրպագել նրանց կողքին և աճել դեպի Աստված ավելի ու ավելի շատ, և անչափ երախտապարտ եմ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսից:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով, ծառայելով կարիքավորներին և իմ վկայությունը բերելով ավետարանի մասին: Ես ուրախ եմ օգնելու ուրիշներին, Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով գտնելու լուծումներ իրենց խնդիրներում: Նա է ամենամեծ դարմանողը մեր հոգիների: Ես նաև սիրում եմ աշխատել եկեղեցու երիտասարդների ծրագրում: Ես խրախուսում եմ երիտասարդությանը շրջվել դեպի Աստված և բացահայտել իրենց անձնական միսիան այս կյանքում և հետևել դրա իրականացմանը: