mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Dean-ն եմ

  • Dean Johnson
  • Dean Johnson
  • Dean Johnson
  • Dean Johnson
  • Dean Johnson
  • Dean Johnson
  • Dean Johnson
  • Dean Johnson

Իմ մասին

Իմ մանկության երազանքն էր դառնալ օդաչու- Ես գնում էի քնելու երազելով ինքնաթիռների մասին: Ես շատ հաջողակ էի, որ շահեցի Թագավորական օդուժի կրթաթոշակ, բայց չընդունեցի այն, որպեսզի երկու տարի ծառայեմ միսիայում իմ եկեղեցու համար: Իմ միսիայից հետո ես ամուսնացա և զգացի, որ ամուսնացած մարդու համար քաղաքացիական ավիացիան ավելի ընդունելի էր, և ես դարձա ուղեկցորդ տեղական ավիաուղիների համար, հուսալով, որ մի օր հնարավորություն կունենամ սովորել որպես օդաչու: Ի վերջո, իմ երազանքը իրականացավ, և ես ունեցա հնարավորություն սովորելու որպես արևտրական թռիչքների օդաչու: Ցավոք, 2009-ին ինձ կրճատեցին, հենց այն բանից հետո, երբ իմացան, որ մեր հինգերորդ երեխան ենք ունենալու,- հիասթափության մասին խոսելն ավելնորդ է: Հաջորդ երեք տարիները շատ դժվար էին: Օդաչուի աշխատանք չէի կարողանում գտնել, և իմ ժամանակն անցկացնում էի անելով ցանկացած գործ, որ կգտնեի – մաքրելով ծերանոցները, աշխատելով որպես ուսուցչի օգնական, խանութի աշխատող և այլն: Ես նաև մի քանի ամիս ընդհանրապես առանց աշխատանքի եմ եղել, որը շատ դժվար էր: Սակայն, մեր տղայի ծնունդը ինձ հիշեցրեց, որ կյանքը դեռ լավ է: Այդ ժամանակ ես դիմեցի և ընդունվեցի Աֆղանստանի զինվորական զորամասում քաղաքացիական աշխատանքի, որը թռիչքների հետ այնքան էլ կապ չուներ: Դրանք շատ ծանր ժամանակներ էին, բայց որպես ընտանիք մենք ավելի մտերմացանք: Տուն վերադառնալուց հետո կարճ ժամանակ անց, բարեբախտաբար ես նորից կարողացա օդաչուի աշխատանք գտնել: Ազատ ժամանակ նաև աշխատում էի որպես հատուկ ոստիկան, որպես ուսուցանող սպա մարզի Բանակի Զինուժի համար, իսկ վերջերս ես ստացա վկայական որպես առաջին բուժօգնություն ցուցաբերող: Ես ունեմ հոյակապ կյանք և հավատում եմ, որ պետք է վերադարձնեմ իմ համայնքին` որքան կարող եմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ որպես մորմոն, – ծնողներս նորադարձներ էին և ծանոթացել են եկեղեցում, իմ հայրը ծառայել է նաև միսիայում 1960-ականներին: Երբ դու մեծանում ես հավատքի մեջ, երբեմն հետևում ես դրան առանց գիտակցելու և առանց հարցերի, քանի որ դա քո ապրելակերպն է, այնպես որ դու իրականում չես մտածում դա ճիշտ է, թե սխալ: Սակայն, երբ ես դարձա 18 տարեկան, պետք է ընտրություն կատարեի միսիա գնալու և RAF կրթաթոշակի միջև: Ես ուզում էի երկուսն էլ անել, բայց ժամանակի առումով պետք է ընտրեի այդ երկուսի մեջ: Քանի որ միշտ երազել էի օդաչու լինել, ես զգացի, որ եթե ես հրաժարվելու եմ կրթաթոշակից, ապա պետք է վստահ լինեմ, ինչու եմ դա անում և արդյոք հավատում եմ այն ամենին, որով ես դաստիարակվել էի: Ես բառացիորեն ամբողջ գիշեր նստեցի ճաշասենյակի բազկաթոռին և իմ մեջ քննում էի իմ որոշման կողմերն ու դեմերը, և իմ կրոնը: Ես աղոթեցի, որ իմանայի ինձ համար որն է ճիշտը: Ես չեմ կարող ասել, որ երկինքը բացվեց կամ հրեշտակներ հայտնվեցին, սակայն մինչ լույսը կբացվեր, ես իմ մտքում ոչ մի կասկած չունեի, որ այն կրոնը, որով ես մեծացել եմ, ճշմարիտ է, և այդ պահից սկսած ես որոշեցի ինձ լիովին նվիրել դրան, ոչ այն բանի համար, որ դա սովորություն էր, այլ որովհետև ես հավատում էի, որ դա ճշմարիտ էր: Ես երբեք մեկ վայրկյան անգամ չեմ զղջացել, որ հրաժարվել եմ կրթաթոշակից, իսկ միսիայի ժամանակ ստացած փորձը ինձ օգնել է իմ ողջ կյանքում: Մորմոն լինելն ավելին է, քան միայն կիրակի օրերը եկեղեցի գնալը: Դա ապրելակերպ է և ուղեկցող լույս այն ճանապարհին, որով ուզում եմ ապրել և մեծացնել իմ ընտանիքը: Չի կարելի ասել, որ դա հեշտ է, ես մարդ եմ և հետևաբար սխալներ եմ գործում: Սակայն, մի մեծ օրհնություն է այն, որ ես կարող եմ հաղթահարել այդ սխալները և լինել ավելի լավ անձնավորություն իմ հավատքի միջոցով: Գիտենալով, թե ես որտեղից եմ գալիս, ինչու եմ այստեղ և ուր եմ գնում, ինձ մեծ սփոփանք է պարգևում, բայց դրանից առավել լավ է գիտենալը, որ եթե ես իմ կյանքն ապրեմ իմ կարողությունների առավելագույն չափով, կարող եմ հավերժ լինել իմ ընտանիքի հետ: Ես դրանից մեծ օրհնություն չեմ կարող պատկերացնել:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցու կյանքը ինձ և իմ ընտանիքին շատ զբաղված է պահում, բայց մենք այլ կերպ չէինք էլ ուզի: Ես ծառայում եմ որպես ներկա եպիսկոպոսի խորհրդական, նախկինում ինքս 5 տարի ծառայել եմ որպես եպիսկոպոս: Իմ կինը եկեղեցու կանանց խորհրդի` Սփոփող Միության նախագահն է: Նա ունի երկու խորհրդական, որոնք օգնում են իրեն, բայց նունիսկ այդ դեպքում էլ աշխատանքի ծավալը շատ մեծ է, հատկապես որ ունենք վեց երեխա, որոնց պետք է խնամենք: Իմ պարտականություններն ընդգրկում են Եպիսկոպոսին օգնելը` համայնքի ղեկավարի իր դերում: Դա կարող է լինել ժողովներին մասնակցելը, հարցազրույցներ վարելը, Կիրակնօրյա ծառայությունները ծրագրավորելը, տնային հեռախոսազանգեր կատարելը կամ այն, ինչով կարող եմ նրան օգնել: