mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Dave-ն եմ

  • Dave Hanley
  • Dave Hanley
  • Dave Hanley
  • Dave Hanley
  • Dave Hanley
  • Dave Hanley
  • Dave Hanley
  • Dave Hanley

Իմ մասին

Ես վարում եմ արագ զարգացող հասարակական մեդիա գործակալություն` աջակցելով մի շարք բազմաթիվ լավագույն ապրանքանիշերի: Իմ հրաշալի գործընկերն իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է, ով շատ զվարճասեր է: Մենք միասին աշխատում ենք, խաղում ու հավաքվում ընտանիքներով և աջակցում ենք միմյանց տարբեր իրադարձություններում և գործերում: Քոլեջն ավարտելուց հետո ես ամուսնացա և կնոջս հետ միասին մենք մեծացնում ենք չորս երեխա, ովքեր գրեթե ամեն տաք օր լողում են Փյուջիթ ծոցում, սիրում են Սիեթլը և հաճույք են ստանում Ծովայիններ խաղը խաղալիս: (Կարծես, արդեն լսում եմ այդ ձայնը:) Ես մեծացել եմ հարավային Կալիֆոռնիայում, սովորել եմ ԲՅՀ-ում և Սթենֆորդում, տաս տարի է, ինչ Սիեթլը համարում եմ իմ տունը և մտադրված չեմ երբևէ լքել այն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Դեռահաս տարիքում ես լրջորեն կասկածում էի իմ ծնողների մորմոնական հավատքի ճշմարտացիության շուրջ և մի անգամ նույնիսկ ոտքի կանգնեցի եկեղեցու ժողովի ժամանակ ու հայտարարեցի, որ պատկերացում չունեմ, արդյոք այս եկեղեցին ճշմարիտ է, թե ոչ: Դա ինձ դրեց բացահայտման ուղու վրա, որտեղ ես սովորեցի ճիշտ կերպով աղոթել՝ ... իմ բարձի փոխարեն իրականում իմ Արարչի հետ խոսել: Յուրաքանչյուր փորձառությունից հետո ես սկսեցի հավատալ Աստծուն, հավատալ Հիսուսին և ընդունել այն, ինչ ունի ՎՕՍ Եկեղեցին` Աստծո ճշմարտությունն ու Հիսուսի ամբողջական ուսմունքները:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Երբ ինչ-որ մեկն աշխատում է գովազդային գործակալությունում, սիրում է երաժշտությունը և ապրում է փոփ մշակույթում, հեշտ է սխալվել` կարծելով, որ նա մորմոնական չէ: Մի քանի ակնարկ կարող են բացահայտել իմ ՎՕՍ լինելը. ԲՅՀ-ում սովորելը, Նյու Ջերսի քաղաքում որպես միսիոներ ծառայելն ու կիրակի օրերը եկեղեցու և հանգիստ մտորումների համար պահելը: Սակայն ես ապրում եմ իմ հավատքով ներքուստ` հավատալով Աստծուն, փնտրելով Նրա աջակցությունն աղոթքի միջոցով, աջակցելով նրանց, ովքեր դժվարության մեջ են, և լավագույն կերպով փորձելով օգնել նրանց, ովքեր հակվածության, ճնշվածության ու կյանքի խնդիրների մեջ են: Այն, ինչ երևում է դրսից, շատ քիչ բան է նշանակում համեմատած նրա հետ, ինչ կա մեր սրտերում: