mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Cassandra-ն եմ

  • Cassandra Barney
  • Cassandra Barney
  • Cassandra Barney
  • Cassandra Barney
  • Cassandra Barney
  • Cassandra Barney

Իմ մասին

Իմ անունը Կասանդրա է: Ես և իմ ամուսին Դանը մեծացնում ենք երեք դուստր, ունենք այգի և մի փոքր էլ թափթփվածություն մեր տանը: Իմ աշխատանքը իմ արվեստն է, բայց նույնպես աշխատում եմ հաճույքի համար: Ես նաև սիրում եմ պարել և կար անել, և ես բավականին ժամանակ չեմ ունենում օրվա մեջ անել այն ամենը ինչ սիրում եմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մորմոնիզմը տալիս է ինձ յուրօրինակ հեռանկար ապրելու և ուրիշների հետ շփվելու տեսանկյունից: Այն տալիս է ինձ ոսպնյակ, որի միջով ես նայում եմ իմ կյանքին, խնդիրներին և խայտանքներին, և լիովին սովորում դրանից:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:

Ամեն գիշեր ես ոտնաթաթերի վրա մտնում եմ երեխաներիս սենյակ, որպեսզի ծածկեմ նրանց և շշնջամ ականջներին` «բարի գիշեր»: Հատկապես, հիշում եմ մի գիշեր, երբ ես հասկացա, թե իմ մեծ աղջիկը ինչքան է մեծացել: Մտածում էի, թե ինչքան արագ է ժամանակը անցնում և ինչքան շատ եմ դեռ ուզում ուսուցանել նրան: Այդ գիշերը շրջադարձային էր ինձ համար: Իմ վերաբերմունքը դեպի նա և իմ մյուս երկու երեխաները փոխվեցին, երբ ես հասկացա, որ ամեն օրը դա հնարավորություն է սիրելու, ուսուցանելու նրանց և սովորելու նրանցից: Երախտագիտության զգացումը այն մտքից, որ ես նրանց մայրն եմ և կլինեմ հավերժ, ամենադժվար օրը դարձնում է տանելի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես նկարիչ լինելով շատ բախտավոր եմ զում, քանի որ ես ոչ միայն իմ օրը անց եմ կացնում իմ սիրած բաները անելով, այլ նաև աշխատում եմ ընտանիքիս կողքին, և երբեմն, հնարավորություն եմ ունենում ոգեշնչել ուրիշներին: Ի վերջո, դա այն նպատակն է, որին ձգտում եմ հասնել, երբ ես նկարում եմ: Ուզում եմ կիսվել ուրիշների հետ այն ինչ սովորել եմ, այն ինչ զգացել եմ: Իմ Եկեղեցում ես ծառայել եմ որպես Կարեկցող ծառայության ղեկավար: Կարիքավորների մասին հոգ տանելը իմ պարտականությունն էր, եթե օրինակ ինչ որ մեկը հիվանդ է և կարիք ունի սննդի կամ որևէ օգնության, ես բավարարում եմ նրանց կարիքները: Եկեղեցու շատ անդամներ օգնում են բազմաթիվ եղանակներով: Ես հուզվելով մտածում էի, թե ինչքան հրաշալի է, որ այսքան մարդիկ պատրաստ են տալու և ծառայելու: Ջերմ, հաճելի զգացում է իմանալ, որ այսքան մարդիկ իսկապես ջանում են լինել լավը, և իմանալ, որ իմ մասին էլ հոգ կտանեն, եթե ես լինեի կարիքի մեջ: