mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Carolina Veloz-ն եմ

  • Carolina Veloz
  • Carolina Veloz
  • Carolina Veloz
  • Carolina Veloz
  • Carolina Veloz
  • Carolina Veloz
  • Carolina Veloz
  • Carolina Veloz

Իմ մասին

Ես երջանիկ և զվարճալի անձնավորություն եմ: Սիրում եմ պարել։ Սիրում եմ զվարճանալ իմ ընկերների հետ, զբոսնել, ֆիլմեր դիտել և անել ամեն հնարավոր բան, որպեսզի կիսվեմ մարդկանց հետ, թե ինչն է օգնում ինձ լինել ավելի լավ անձնավորություն և ինչն է օգնում ինձ ապրել երջանիկ կյանքով։ Ես սիրում եմ լսել այնպիսի երաժշտություն, որն օգնում է ինձ ոգեշնչում ստանալ իմ աշխատանքում։ Շատ եմ սիրում ուսուցանել թե իմ աշխատանքային ոլորտում, թե Եկեղեցում։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինձ դուր է գալիս մորմոն լինելը։ Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես մի մեծ ընտանիքում եմ, և մենք պաշտպանում ու հոգ ենք տանում միմյանց համար՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք։ Մորմոն լինելն ինձ համար ապրելակերպ է։ Չեմ կարծում, որ առանց Եկեղեցու հնարավոր կլիներ, որ ես լինեի այն երջանիկ անձնավորությունը, ինչպիսին եմ այսօր։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Սիրում եմ ծառայել Եկեղեցում՝ իմ կոչումը կատարելիս փորձելով անել լավագույնը։ Այժմ ես աշխատում եմ 14-17 տարեկան երիտասարդ կանանց և տղամարդկանց հետ։ Ծառայում եմ մեծ խանդավառությամբ և վայելում միջոցառումները։ Զգացել եմ, որ երբ ծառայում ենք ուրիշներին, մոռանում ենք մեր մտահոգությունները և այն օգնում է թեթևացնել դրանք և հեշտությամբ հաղթահարել։