mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Bruno-ն եմ

  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez
  • Bruno Vasquez

Իմ մասին

Ես ծնվել եմ մի գեղեցիկ երկրում, որը կոչվում է Գվատեմալա, Ամերիկաների կենտրոնում: Նոր է լրացել իմ առաջին 48 տարին, և ես ունեմ լավ ընտանիք: Մեր ամուսնության վերջին 28 տարիների ընթացքում իմ կինը` Բրենդան, և ես մեծացրել ենք մեր չորս երեխաներին (երկու որդիներ և երկու դուստրեր), մենք ունենք երկու թոռնիկ և մեկն էլ կծնվի 2012թ. ապրիլին: Իմ կյանքի մեծ մասը ես աշխատել եմ, 30 տարի որպես հրատարակիչ, որոնցից 8-ը եղել են իմ երկրում գտնվող կարևոր կազմակերպությունում և 22-ը իմ սեփական բիզնեսում: Վերջին չորս տարիներին ես դարձել եմ Կյանքի Մարզիչ, օգնելով մարդկանց, հատկապես երիտասարդներին, նպատակ գտնել կյանքում և զարգացնել իրենց ներուժը: Այս ամենի արդյունքում ես մասնակցել եմ կարևոր ազգային հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի և ելույթներ եմ ունեցել կազմակերպություններում և դպրոցներում: Ես սիրում եմ անընդհատ կարդալ և սովորել: Նաև, որպես լավ լատինամերիկացի, ես սիրում եմ պարել, երաժշտություն լսել և ֆուտբոլ խաղալ, ինչը ես անում եմ շաբաթը երեք անգամ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Երբ ես 10 տարեկան էի, Աստվածաշունչը կարդալիս ես հասկացել էի, որ Աբրահամի միջոցով Աստված հաստատել էր Իսրայելի 12 ցեղերը, որոնցից 10-ը կորել են, և մեկը Հուդայի ցեղն է, սակայն ինձ մտահոգում էր այն հարցը, թե որն էր այն ցեղը, որով լրանում էր 12-ը: Ես տվել եմ այս հարցը շատ մարդկանց, և ոչ ոք երբևէ չէր կարողանում պատասխանել դրան: Տարիներ անց ես հանդիպեցի իմ կնոջը, ով արդեն իսկ Եկեղեցու անդամ էր, սակայն ես երբեք նրան թույլ չէի տալիս խոսել այդ թեմայով, նույնիսկ երբ նա գնում էր Եկեղեցի հաճախելու, ես պարզապես նրան տեղ էի հասցնում, ես նրան երբեք թույլ չէի տալիս զրուցել ինձ հետ կրոնին վերաբերող թեմաներով: Քանի որ ես միշտ սիրել եմ ֆուտբոլը, երիտասարդ ամուրիները հրավիրեցին ինձ լինելու իրենց ֆուտբոլի թիմում, և ես սկսեցի մորմոն ընկերներ ունենալ, որն էլ առիթ հանդիսացավ, որ որոշ քույր միսիոներներ հրավիրեին ինձ լսելու իրենց ուղերձը, և ես ընդունեցի հրավերը. երբ նրանք խոսեցին ինձ հետ Մորմոնի Գրքի և դրա ծագման մասին, ես հարցրեցի, թե արդյոք դա այն ցեղն էր, որը ես փնտրում էի յոթ տարի առաջ: Ես անմիջապես ջերմություն զգացի իմ սրտում, և մեծ ցանկությամբ ես սկսեցի կարդալ գիրքը: Ես այն կարդացի 22 օրում, և երախտագիտության զգացումով լցվեց իմ կյանքը, իմանալով, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերություն էր կատարել ինձ համար և որ Նրա ավետարանը վերականգնվել էր երկրի վրա: Ես ցանկություն զգացի միանալու Նրա Եկեղեցուն մկրտության միջոցով: Իմ կյանքը փոխվեց: Ես առաջինն էի իմ ընտանիքում. այսօր իմ ողջ ընտանիքն անդամներ են, և մենք այժմ տեսնում ենք երրորդ սերնդին: Ես գիտեմ, որ Աստված իմ Հայրն է, և ես վկայում եմ, որ գտել եմ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին, և այսօր ես սա կիսում եմ հազարավոր մարդկանց հետ, համոզված լինելով, որ սա ճիշտ է....... և ես կիսվում եմ այս ամենով հիսուս Քրիստոսի անունով:

Անձնական պատմություններ

Խնդրում ենք կիսվել Ավետարանի Վերականգնման վերաբերյալ ձեր զգացումներով/վկայությամբ:

Երկինքները կրկին բացվել են: Տիրոջ իշխանությունը կրկին տրվել է մարդուն: Իշխանությունը, ինչպես նաև Նրա Եկեղեցին կրկին գտնվում են երկրի վրա` նախապատրաստելով Փրկչի Երկրորդ Գալուստը: Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր: Արարողությունները Նրա աստվածային զորության դրսևորումներն են, և Նրա Եկեղեցին այսօր առաջնորդվում է մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից: Ես ունեմ Աստծո հետ ապրելու և Նրա գեղեցկագույն օրհնությունների ճաշակողը լինելու վստահությունը և հույսը : Ես Նրա որդին եմ, և Նա հրավիրում է ինձ կատարելագործվելու Իր Որդու` իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ծառայել եմ Եկեղեցում ավելի քան 30 տարի, և ամենագեղեցիկ փորձառություններից մեկը, որ ես ունեցել եմ, եղել է, երբ ես և կինս ծառայել ենք երիտասարդների համար նախատեսված ծրագրում, որը կոչվում էր «Հատկապես երիտասարդների համար» կամ ՀԵՀ, 2010: Մի քանի ամիս մենք նախապատրաստվում էինք, որպեսզի ծառայեինք որպես նիստի ղեկավարներ և ողջ շաբաթն անց կացրեցինք 740 երիտասարդների հետ: Գեղեցիկ էր տեսնելը նրանց ժամանումը և յուրաքանչյուր միջոցառմանը մասնակցելը և հավաքներին ներգրավվելը: Դասերն այնպես էին անցնում, կարծես նրանք բոլորը մեր երեխաները լինեին, մասնակցելով իրենց տաղանդներով, ինչպես նաև պարերով: Հինգշաբթի օրերին մենք անց էինք կացնում հոգևոր ժամ, որը հասնում էր մեր բոլորի սրտերին, ովքեր մասնակցում էին: Նրանցից յուրաքանչյուրը բերում էր իր վկայությունը: Ես կարծում եմ, որ մենք լաց եղանք մեկ ժամից ավելի, և այն օրը, երբ մեկս մեկին հաջողություն էինք ասում շաբաթվա վերջին, ոչ ոք չէր ուզում տուն վերադառնալ. դա գեղեցիկ փորձառություն էր: Հաճելի էր նրանց ուսուցանելը: Հաճելի էր նրանց շրջապատում ապրելը: Գրեթե մեկ տարի է անցել, սակայն մենք շարունակում ենք շփվել նրանցից շատերի հետ: Նրանցից շատերի ծնողները փոփոխություն նկատեցին իրենց զավակներից յուրաքանչյուրի մեջ, շատերն առաջին անգամ: