mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ron and Ginger Brown-ն եմ

  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown
  • Ron & Ginger Brown

Իմ մասին

Մենք մեծացել ենք հյուսիսային Յուտայում և մեր ժամանակի մեծ մասը նվիրել ենք ձիավարությանը: Րոնը երկու տարի միսիա է ծառայել Արևելյան Ատլանտյան նահանգներում: Ջինջերը մասնակցել է ձիարշավի թագուհի մրցույթին և առաջին տեղը գրավել Միս Յուտա ձիարշավի մրցույթում: Մենք երկուսով ավարտել ենք Վեբեր Պետական Համալսարանը կրթության ոլորտում, սակայն հետագայում թողեցինք ուսուցչական գործը: Րոնը երկրորդ դասարանի ուսուցիչ էր, Ջինջերը՝ ընթերցանության մասնագետ: Մենք ունենք երեք տղա և տասը թոռ: Երկար տարիներ մենք ունենինք հռոմեական ձիավարության համարներ, որոնք ճանապարհորդելով ներկայացնում էինք հանրությանը Կալիֆորնիայից մինչև արևելյան ափ: Երբ աշխատում էինք Մեծ Արկածային Զվարճանքների Այգում Ջեքսոնում, Նյու Ջերսի, մենք ծանոթացանք Հոլիվուդի կենդանիներ վարժեցնողների հետ: Այդ ընկերության շնորհիվ մենք կարողացանք աշխատանք գտնել կինոարտադրությունում: Մենք վարժեցրել ենք կենդանիների, որ աշխատեն Նոր Կտակարանի տեսագրություններում, այլ ՎՕՍ գործերում և ավելի քան 80 կինոնկարներում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մենք ութ տարեկանից Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մկրտված անդամներ ենք: Ջինջերը մեծացել է Փլեյն քաղաքում, Յուտա, իսկ Րոնը մեծացել է Հարավային Օգդենում, Յուտա: Մենք ունեինք հրաշալի ծնողներ և ուսուցիչներ, ովքեր մեզ սովորեցրել են ավետարանի սկզբունքները և օգնել մեզ կառուցել մեր վկայությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճշմարտացիության մասին: Մենք պիոներների սերունդներից ենք: Մեր նախնիները մեծ դեր են խաղացել Մորմոնական Եկեղեցու վաղ բնակավայրերի հաստատման գործում: Մեր ողջ կյանքի ընթացքում մենք ջանացել ենք հետևել նրանց օրինակին: Մեր ընտանիքը ավելի է մոտեցել մեր պիոներ նախնիներին, քանի որ հնարավորություն ենք ունեցել աշխատել Եկեղեցու կինոարտադրությունում, Ժառանգություն և Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման մարգարե: Վաղ պիոներները կենտրոնանում էին հավատքի, աշխատասիրության, ընտանիքի, Հիսուս Քրիստոսի և Աստծո վրա: Մեր պիոներ նախնիները շատ բան են զոհաբերել: Նրանք կորուստներ են ունեցել և դժվարություններ կրել: Նրանք սիրել են Հիսուսին այնպես, ինչպես Հիսուսը սիրում է մեզ բոլորիս: Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք: Այս հրաշալի Եկեղեցու անդամ լինելը մեզ երջանկություն է պարգևում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մենք ունեցել ենք հավատքին նպաստող փորձառություն նկարահանելիս, հռոմեական ձիավարությամբ զբաղվելիս, ուսուցանելիս և մեր ընտանիքը մեծացնելիս: Այդ հնարավորությունների շնորհիվ մենք սովորել և աճել ենք: Տրամադրելով կենդանիներ Աստվածաշնչյան տեսագրությունների համար, մեր վկայություններն աճել են մեր հասկացողության հետ, թե ինչ կլիներ եթե տեսնեինք այն, ինչ Փրկիչն է տեսել: Ապրել հավատքով նշանակում է փորձել նմանվել Հիսուս Քրիստոսին: Մենք հավատում ենք, որ ուրիշներին օգնելու լավագույն ուղին դա քո ժամանակը, տաղանդները անհատույց տալն է և սեփական օրինակով ուղղորդելը: Մենք հավատում ենք աղոթքի զորությանը: Մենք շարունակաբար աղոթում ենք մեր ընտանիքների համար, մեր կենդանիների, եղանակի, այն ամենի համար, ինչը կարող է ազդել մեր և ուրիշների կյանքի վրա: Երբ գործ ունես կենդանիների հետ, ոչ մի բան հստակ չէ: Որպեսզի անենք մեր գործը, մենք պետք է ապավինենք մեր վկայություններին և առ Հիսուս Քրիստոս հավատքին: