mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Brian-ն եմ

  • Brian Going
  • Brian Going
  • Brian Going
  • Brian Going
  • Brian Going
  • Brian Going
  • Brian Going
  • Brian Going

Իմ մասին

Ես մեծացել եմ Մարոմակու հովտի մի ագարակում, որը կառուցել է մեր պապը 1800-ականների սկզբին: Երկու տարի սովորելուց հետո, ես որոշեցի թողնել միջնակարգ դպրոցը և օգնել ընտանեկան ագարակում մինչ ծնողներս միսիա էին ծառայում: Զարմիկիս հետ մի քանի տարի կով կթելուց և հողամաս մշակելուց հետո, ես որոշեցի կարիերայի փոփոխություն անել: Ես ռեգբի էի խաղում հզոր Նոր Զելանդական «Maoris» թիմում և կրտսեր «All Blacks» թիմում: 1970-ականների սկզբին՝ մոտ 12 տարի ես կարողացա խաղալ բարձրագույն լիգայի ավելի քան 100 խաղ, ապա, իհարկե, տարիքը և վնասվածքները սկսեցին իրենցը ասել: Այնպես որ ես կենտրոնացա մարզչային աշխատանքի վրա: Ես մեծ հաջողություն վայելեցի այդ բնագավառում և որոշեցի ընդունել արտասահմանյան առաջարկությունները: Ես տեղափոխվեցի ԱՄՆ և երկար տարիներ որպես ռեգբիի մարզիչ աշխատեցի Սան Ֆրանցիսկոյում և Ասպենում: Մենք շատ հաջողակ էինք և 6 տարի անընդմեջ, իսկ և դրանից հետո ևս մի քանի անգամ նվաճեցինք ԱՄՆ-ի սուպեր լիգայի առաջնությունը: Առաջնությունների միջև ես գնում էի Ուելս, որտեղ նույնպես մարզումներ էի անցկացնում և իմ միջնորդությամբ այնտեղ ևս առաջնության հաղթանակների պատիվ ունեցա: Հիմա ես վերադարձել եմ Նոր Զելանդիա և կրկին զբաղվում եմ մեր տեղական ռեգբիի թիմը մարզելով, բայց նորից ցանկանում եմ ավարտել մարզչական գործունեությունը: Իմ մյուս նախասիրություններից են ձկնորսությամբ և ջրասուզմամբ զբաղվելը: Այնպես որ, ես հիմա կարողանում եմ վայելել իմ 7 թոռների աճին ու զարգացմանը հետևելը: Իմ ամենամեծ վայելքը հիմա իմ ընտանիքին մոտ լինելն է և ամռանը լողափում զվարճանալը և հին դպրոցական ընկերներին հանդիպելն ու նրանց հետ կիսվելն այն սքանչելի միջավայրում, որը մենք պատիվ ունենք վայելելու հյուսիսում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծնվել եմ մորմոնական ընտանիքում՝ իմ ծնողները մորմոնական են եղել: Ես Հիսուսի հետևորդ կլինե՛մ մինչև վերջ: Դա իմ կյանքի անկյունաքարն է, և ես շնորհակալ եմ, որ իմ երեխաները և նաև նրանց ընտանիքները ակտիվորեն ներգրավված են տարբեր եկեղեցու տարբեր միջոցառումներում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով` փորձելով լավ օրինակ ծառայել ուրիշների համար, հատկապես մարզական աշխարհի համար: Ես հանգստության օրը սուրբ եմ պահում: Ես երբեք ալկոհոլ չեմ խմել, ոչ էլ ծխախոտ եմ ծխել: Ես փորձում եմ լավ օրինակ լինել իմ զավակների ու թոռների համար: