mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Brian-ն եմ

  • Brian Kershinik
  • Brian Kershinik
  • Brian Kershinik
  • Brian Kershinik
  • Brian Kershinik
  • Brian Kershinik
  • Brian Kershinik
  • Brian Kershinik

Իմ մասին

Ես նկարիչ եմ: Ես հիմնականում նկարում եմ մարդկանց, բայց ոչ դիմանկարներ: Դրանք ավելի շատ մարդիկ լինելու մասին ոճական նկարներ են: Ես սիրում եմ իմ ընտանիքը, ես սիրում եմ իմ աշխատանքը: Երաժշտությունն ու ճամփորդելն իմ նախասիրություններն են: Ես սիրում եմ շներին: Ես սիրում եմ ուտել (հատկապես թայլանդական սնունդ՝ երեխա ժամանակ հինգ տարի ապրել եմ Բանգկոկում): Ես ունեմ հրաշալի ընկերներ, հավաստիացնում եմ, հրաշալի ընկերներ: Ինձ հետ դժվար է համակերպվել, բայց ես սիրում եմ և սիրված եմ իմ ընտանիքի և իմ ընկերների կողմից: Հաճելի է դա իմանալ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Չնայած ես շատ գեղեցիկ ու ճիշտ բաներ եմ գտել գրեթե բոլոր հավատքներում, որ ուսումնասիրել եմ, ես եկել եմ գիտակցության, որ որոշակի ու կենսական փրկագնման աշխատանք է նախաձեռնվել և առաջադիմում վերջին օրերի Սրբերի մոտ՝ Աստծո առաջնորդությամբ: Թեև Եկեղեցին և նրա անդամները կատարյալ չեն, ես համոզված եմ, որ այս աշխատանքը ճշմարիտ ու անհրաժեշտ է, և որ ես կանչվել եմ մասնակցելու այդ գործին և հաճույքով եմ անում դա: Հավատացած եմ, որ Հիսուսն է ղեկավարում այս աշխատանքը որոշակի և ակտիվ կերպով, և ես սկսել եմ ճանաչել Նրան և զգալ Նրա ազդեցությունը, այն բանից հետո, ինչ ակտիվորեն ներգրավված եմ Նրա ծառայության մեջ, կարդում եմ սուրբ գրությունները և մասնակցում եմ արարողություններին:

Անձնական պատմություններ

Ի՞նչ օրհնություններ են եկել առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ:

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, որ Նա, Իր կյանքի և Քավության միջոցով, ինձ ավելի հարուստ կյանք է առաջարկել այս աշխարհում և հավերժական կյանք՝ հանդերձյալ աշխարհում, որտեղ իմ կարիքը կա և որտեղ ես օգտակար կլինեմ, և իմ երջանկությունը կմեծանա ու կբազմապատկվի: Այս ճշմարտությունների մասին հավատքը, ինձ համար և ձեզ համար տարած Նրա տառապանքի՝ Նրա կատարած Քավության մասին իմ հասկացողությունը, թեև լիովին դեռ չեմ ըմբռնում, – այս բաները մեծ շարժող ուժ են՝ բարիք գործելու, ավելի լավը դառնալու, մերձավորի սիրո և ծառայության Նրա գործին լավագույնս մասնակցելու և Նրա առաջարկած փրկագնման գործի տարածմանը նեցուկ լինելու համար: Այդ հավատքն ինձ դրդում է ավելի լավ ամուսին և հայր՝ լավ ընկեր լինել: Ես կատարելագործվելու երկար ճանապարհ ունեմ բոլոր առումներով, սակայն վստահություն ունեմ, որ կկարողանամ՝ Նրա շնորհի ու զորության, բարության Նրա գնահատման և իմ հանդեպ Նրա վստահության շնորհիվ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հավատքը ապրելն է: Եթե ​​հավատքը գործողությունների չի դրդում, դե՜, ուրեմն, չի դրդում: Հուսով եմ՝ իմ բոլոր գործերը հավատքից են դրդված՝ աշխատելը, նվագելը, ինչպես բերկրանքը, այնպես էլ առօրյա չարչարանքը, եթե չասենք երկրպագությունը, ինչպես կենտրոնացած՝ նպատակաուղղված՝ գիտակից ձևը (աղոթք, երգ, ուսումնասիրություն, խորհրդածություն), այնպես էլ պատահական՝ անսպասելի՝անակնկալ ձևը (վտանգից կամ մահից հանկարծակի փրկվելը կամ հանկարծակի նկատելը, թե ինչ անասելի գեղեցիկ է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, կամ հանկարծակի գիտակցելը, որ սեփական ուժից կամ մտադրությունից անկախ ներգրավվել ես Աստծո մտադրությամբ կատարվող գործում): Կարծում եմ, որ երկրպագության առաջին տեսակն ինձ նախապատրաստում է տեսնել և նկատել երկրորդ տեսակը: