mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Bev Gosling-ն եմ

  • Bev Gosling
  • Bev Gosling
  • Bev Gosling
  • Bev Gosling
  • Bev Gosling
  • Bev Gosling
  • Bev Gosling
  • Bev Gosling

Իմ մասին

Ես առանձնատների մրցույթային ճարտարապետական ​նախագծերի հեղինակ եմ՝ թե՛ տիպարային, թե՛ փոքր չափսի տների: Ես նախագծել եմ 3 վարչական ստորաբաժանումներ, մոտ 100 տիպարային տներ, ինչպեսև 600 գործող տների վերանորոգման նախագծեր: Վերջին վեց տարիների ընթացքում մեր ընտանիքի համար ես կառուցել եմ երկու առանձնատուն: Ներկայումս մենք բնակվում ենք Սենտուրի Վիկտորյան տանը, որը կառուցվել է 1894 թվականին: Ես ամուսին եմ և մայր: Իմ երեխաները ներկայումս չափահաս են և ապրում են իրենց կյանքով, անգամ նոր են ընտանիք կազմում: Մենք համախմբված ընտանիք ենք և աճում ենք թվով, մեր երեք երեխաների աճին զուգահեռ: Դժվար է հավատալ, որ շուտով տատիկ եմ դառնալու: Ես 1300 անդամակից ունեցող ճարտարապետ արհեստաբանների ընկերակցության խորհրդի անդամ եմ: Ես բնակելի և խոշոր շինությունների կառուցման որակավորում ունեցող հաստատագրված ճարտարապետ արհեստաբան եմ: Տարիների իմ փորձառությունն ինձ հնարավորություն է տվել բնակելի, առևտրական և կառավարական բազմաթիվ տարբեր նախագծեր կազմել: Ես դասախոսական ժամեր ունեմ Երիտասարդների աշխատափորձի ծրագիր ունեցող էլեկտրագետ ուսանողների Քոլեջում: Ես դասախոսության թեմաներն են՝ «Ճարտարապետության պատմություն» և «CADD ճարտարապետական ծրագիր» առարկաները: Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը և մարդկանց հետ աշխատելը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ողջ իմ կյանքում մորմոնական եմ եղել: Ես մեծացել եմ եկեղեցում՝ Քյուբեկի Մոնրեալ քաղաքում: Եղբայրս և ես միակ անդամներն էինք մեր դպրոցում: Ես սովորեցի ավետարանի ամուր սկզբունքներ և ավետարանի սկզբունքների շնորհիվ ձեռք բերեցի բարոյական ամուր բնավորություն: Ես սիրում եմ իմ Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Կյանքը միշտ չէ, որ հեշտ է, բայց երբ հավատք ունես առ Աստված և ճանաչում ես նրան որպես սիրող Երկնային Հոր, ավելի հեշտ է լինում հաղթահարել կյանքի փորձությունները և ավելի մեծ է դառնում ուրախությունը: Երբ ծնողները մեծանում են և երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում, իսկապես կարևոր է գիտելիք ունենալ, որ Աստված ծրագիր ունի յուրաքանչյուր կյանքի համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես զբաղվում եմ բազմաթիվ տարբեր գործերով: Եկեղեցում ես ծառայել եմ երիտասարդական ծրագրերում և առանձնապես հաճույքով աշխատել եմ երիտասարդ աղջիկների հետ: Ներկայումս ես օգնում եմ մսուրային փոքր խմբի՝ 18 ամսեկանից 3 տարեկան երեխաների հետ և բոլոր 16-ին ես սիրում եմ: Ես երգում եմ մի քանի երգչախմբերում և սիրում եմ երաժշտությունը: Կյանքս շատ զբաղված է, մինչ ես աշխատում եմ հաճախորդների հետ՝ կառուցելով կամ բարելավելով նրանց տները և տեսնելով նրանց երազանքների իրականացումը, մինչ ես ուսուցանում եմ քոլեջում և սովորեցնում եմ երեխաների խմբի իմ փոքրիկներին: Բայց ես ծաղկում եմ՝ զբաղված կին լինելով, ժամանակն արժեքավոր անցկացնելով իմ ամուսնու հետ, և կիսելով այն ուրախությունը, որ վայելում են իմ հասուն երեխաները: