mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Athelia Kaye Woolley LeSueur-ն եմ

  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur
  • Athelia Kaye Woolley LeSueur

Իմ մասին

Իմ մասին. Ես հագուստի ձևարար եմ: Ես ապրում և աշխատում եմ Նյու Յորքում: Որքան ինձ հիշում եմ, միշտ սիրել եմ հագուստի հետ աշխատել: Հիմա էլ սիրում եմ իմ աշխատանքը: Մինչ ձևարար դառնալը ես ժամանակակից պարերի պարուհի էի, խորհրդատու էի և նյարդագիտության լաբորատորիայի վերլուծաբան: Ես ամուսնացել եմ 30-ն անց, և այժմ սպասում եմ իմ առաջին երեխային: Ես աղջիկ եմ ունենալու և անհամբեր սպասում եմ, որ հագուստ կարեմ նրա համար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինչո՞ւ եմ մորմոն. մորմոն եմ, որովհետև խորապես անձնական և սրբազան հոգևոր փորձառություններ եմ ունեցել Աստծո հետ: Այդ փորձառությունների շնորհիվ ես հասկացել եմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նաև եկել եմ համոզման, սկզբունքները, որոնք ուսուցանվում են Մորմոնի Գրքում, ճշմարիտ սկզբունքներ են: Որքան շատ եմ դրանցով ապրում, այնքան կյանքս բարելավվում է: Կարճ ասած, մորմոն լինելն ինձ երջանիկ է դարձնում:

Անձնական պատմություններ

Կարո՞ղ եք հիշել մի հատուկ խնդիր ձեր ընտանիքում, որ հաղթահարել եք Ավետարանի Սկզբունքների օգնությամբ:

Երբ ես 17 տարեկան էի, ինձ իմունային համակարգի խախտում ախտորոշեցին, որը մեծապես ազդեց իմ ապրած կյանքի վրա: Վերջին 15 տարիների ընթացքում ես շատ եմ խորհել այն մասին, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես չունենայի այդ մարտահրավերը: Երբեմն, ես հուսահատություն էի զգում, մտածելով կորցրած հնարավորությունների և կյանքի չիրականացած նպատակների մասին: Մյուս կողմից ես շատ մտածում էի Աստծո մասին և Երկրի վրա իմ կյանքի իրական նպատակի մասին: Հավատացած եմ, որ երկրային կյանքի հիմնական նպատակը ֆիզիկական մարմին ձեռք բերելն ու հոգևորապես աճելն է: Չնայած իմ խանգարումը թույլ չի տվել ինձ անել և դառնալ իմ ուզած բաներից շատերը, այնուամենայնիվ, այն ինձ օգնել է հոգևորապես: Ես գիտեմ, որ Աստված մեզ խնդիրներ է տալիս, որպեսզի կարողանանք ավելի լավ մարդ դառնալ, քան կլինեինք հակառակ դեպքում: Ես երախտապարտ եմ աճելու այս հնարավորության համար՝ մի ձևով, որ այլ կերպ չէի կարող առանց Աստծո հանդեպ իմ հավատքի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ինչպես եմ ապրում իմ հավատքով. Ես փորձում եմ անել հիմնական բաները: Ես աղոթում եմ առավոտյան և երեկոյան, եկեղեցի եմ հաճախում և կարդում եմ սուրբ գրությունները ամեն օր: Սակայն, տարիք առնելով, ես հասկացա, որ Քրիստոսի աշակերտ լինելու համար, ես պետք է փորձեմ հետևել Քրիստոսի ուսմունքներին իմ կյանքի ավելի բարդ և դժվար հարցերում: Իմ ամենօրյա «գործերի ցանկում» կատարվածի նշան դնելը միայն բավարար չէ: Ինձ համար դա նշանակում է սիրալիր լինել մարդկանց հանդեպ, երբ այդ ցանկությունը չկա (ես զգում եմ, որ Նյու Յորքում դա ավելի ու ավելի դժվար է դառնում): Դա նշանակում է նաև ներել մարդկանց, երբ չես ուզում: Ի վերջո, դա նշանակում է, ծառայել մարդկանց (կրկին, հատկապես այն ժամանակ, երբ ցանկություն չկա):