mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Anne!-ն եմ

  • Anne Rowe
  • Anne Rowe
  • Anne Rowe
  • Anne Rowe
  • Anne Rowe
  • Anne Rowe

Իմ մասին

Ես երջանիկ ամուսնացած 5 երեխաների մայր եմ և 2 թոռների տատիկ: Ես լրիվ դրույքով աշխատում եմ տարրական դպրոցում հատուկ կարիքներով երեխաների հետ, և ես սիրում եմ իմ աշխատանքը: Երեխաներն այնքան բան ունեն մեզ ուսուցանելու: Մի քանի նախասիրություն ունեմ՝ ամուսնուս ժամադրության հրավիրել, հին դասական գրքեր կարդալ և երգել: Ես երգում եմ 150 ձայնից բաղկացած տեղական մեծ երգչախմբում: Ես սիրում եմ իմ ընտանիքը, և իմ սիրելի տոնը Գոհաբանության տոնն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ ամեն բան, ինչ սովորել եմ մորմոնական վարդապետության մասին, ճշմարիտ է հնչել ինձ համար: Մարդիկ, որպես կանոն, կարող են ասել, երբ ինչ-որ բան ճիշտ է, և դա այդպես է նաև ինձ համար: Ես մորմոն եմ, քանի որ կարդացել եմ Մորմոնի Գիրքը և ուսումնասիրել եմ այն: Ես աղոթել նրա մասին ճշմարտությունը իմանալու համար: Աստված լսել է իմ աղոթքները և ինձ պատասխանել է իմ սրտում և իմ մտքում, որ ավետարանն այս աշխարհի ճշմարտությունն է:

Անձնական պատմություններ

Կպատմե՞ք ձեր մկրտության մասին:

Եթե ​​դուք նման եք ինձ, ապա մանուկ ժամանակ ձևացնում էիք, որ արքայադուստր եք: Հնարավոր է, դուք էլ էիք զարդարվում, թագ դնում ձեր գլխին, գավազան վերցնում ձեր ձեռքին, ճեմում էիք սենյակով և ձեզ արքայական զգում: Դա ուրախությո՜ւն է: Դուք հիշո՜ւմ եք, թե ինչ էիք զգում: Ես մկրտվել եմ, երբ ութ տարեկան էի: Ես դեռ լավ հիշում եմ այդ փորձառությունը, որովհետև հիշում եմ, թե ինչպես էի զգում: Ես սպիտակ զգեստ էի հագել և նստել էի հայրիկիս մոտ մեր եկեղեցու ժողովարանի նստարանին: Հայրս էլ էր սպիտակ հագած, քանի որ ինքը ինձ ջրի մեջ ընկղմեց՝ փաստացի մկրտություն կատարելով ինձ համար: Ես զգացում ունեի, որ իմ մեղքերը լվացվելու են, և ես համոզված էի զգում (իմ փոքրիկ 8-ամյա խելքով), որ Աստված անձամբ երկնքից նայում է ինձ վրա այդ օրը: Ես համոզված էի, որ կարող էր ինձ տեսնել, և որ նա հպարտանում էր ինձանով: Մտածելով այդ մասին, ես լավ զգացումներ ունեի: Դուք, հնարավոր է, մտածեք, թե ինչ մեղքի համար է անհանգստանում 8-ամյա աղջիկը: Բայց ինձ ողջ կյանքում սովորեցրել էին, որ ես պատասխանատու եմ իմ սեփական մտքերի ու գործողությունների համար: Ինձ սովորեցրել էին, որ վիրավորական գործերը և չմտածված սխալները երեխայական քայլեր էին և տանում էին սխալ ճանապարհով: Կարծում եմ, որ մկրտվելով, առաջին քայլն ենք կատարում, որպեսզի այս կյանքն ավեարտվելուց հետո վերադառնանք ապրելու Աստծո հետ: Ինձ արդեն սովորեցրել էին լավագույնն ակնկալել ինքս ինձնից, և միշտ փորձել ներքուստ որքան հնարավոր է բարձր մնալ և իմ լավագույնը դրսևորել: Յուրաքանչյուր ոք սխալ է գործում: Դեպի երջանկություն և դեպի քո բարելավված տարբերակը տանող ճանապարհը այդ սխալներն անմիջապես ճանաչելն է և անելն այն, ինչ կարող ենք, որ վիրավորանքը վերացնենք, խոստովանենք սխալը՝ կա՛մ անձամբ, կա՛մ աղոթքով, և շարունակենք ջանքերը: Իմ մկրտության ժամանակ ինձ ոչ թե պալատական, գոռոզ արքայադուստր էի զգում, այլ վեհ և հաճելի զգացումներ ունեի: Ես գիտեի, ճիշտ ուղու վրա եմ, և դա լավ զգացում էր:

Ի՞նչն է օգնել ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել ձեր տանը:

Ես հասկացել եմ, որ միևնույն ժամանակ փորձել բոլորին երջանիկ պահելը, իսկապես, բարդ խնդիր է: Երջանիկ տունը սկսվում է ինձանից և իմ սեփական տրամադրությունից: Ես չեմ կարող ակնկալել, որ երեխաները համերաշխ կլինեն, եթե ինքս միշտ քմահաճ եմ: Այնպես որ, երբ նկատում եմ, որ ինքս ոչ միտումնավոր թթու վերաբերմունք եմ ցուցաբերում, ես փորձում եմ ինքս ինձ հաղթահարել և ժպտում եմ, երգում, կատակում եմ երեխաների հետ կամ խնդրում ինչ-որ մեկին պատմել իրենց լավագույն հումորը: Եվ ստացվում է: Բոլորն էլ սիրում են լավ ծիծաղելի անեկդոտ պատմել, այդպես չէ՞: Երջանիկ տան մեկ այլ կարևոր տարր է մտածելը բոլոր այն բաների մասին, որոնք քեզ երջանիկ են դարձնում: Պարզապես սկսեք ցուցակ կազմել: Ես երջանիկ եմ, որ ընտանիք ունեմ: Կարող է այսպես պարզ սկսվել: Երջանիկ լինելը և ներդաշնակ ընտանիք ունենալը ընտիր վերաբերմունք է: Այն ձեզ հասանելի է և դրա համար արժե ջանք թափել:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մորմոնական լինել նշանակում է ապրել իմ հավատքով ամեն օր՝ բոլոր իմ գործերում: Իմ հոգևորությունը իմ էության բնակարանի մի առանձին սենյակը չէ: Իմ հավատքն իմ բնակարանի պատերի ու հատակի գույնն է: Ես խոստում եմ տվել լինել իմ էության լավագույն տարբերակը և ես կարող եմ լինել այդպիսին: Դա նշանակում է, որ ես ուղիներ եմ փնտրում օգնել մարդկանց և ընկեր լինել: Ես փորձում եմ որքան հնարավոր է ազնիվ լինել: Ես իմ լավագույնն եմ անում, որ հետևեմ Հիսուսի օրինակին և սիրեմ բոլորին: Ամեն ամիս ես ժամանակ եմ հատկացնում այցելելու մարդկանց, ովքեր հաճախում են եկեղեցու տեղական կիրակնօրյա ժողովներին: Մենք խոսում ենք Հիսուսի մասին և զրուցում ենք միմյանց հետ ամենօրյա խնդիրներից, ինչպիսիք են՝ երեխաներին դաստիարակելը, աշխատանքի գնալը և ընտանի կենդանիների մասին հոգալը: Ես ապրում եմ իմ հավատքով՝ կարդալով Մորմոնի գիրքն ամեն օր և աղոթելով օրվա ընթացքում: Ես ապրում եմ իմ հավատքով` մկրտության օրը Աստծուն տված խոստումները հիշելով և այդ խոստումները կատարելով: