mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Allan-ն եմ

  • Allan Wolford
  • Allan Wolford
  • Allan Wolford
  • Allan Wolford
  • Allan Wolford
  • Allan Wolford
  • Allan Wolford
  • Allan Wolford

Իմ մասին

Ես սիրում եմ «Harley Davidson» մոտոցիկլերը: Սիրում եմ «Jeep»-ով սարեր բարձրանալ: Ես սիրում եմ իմ կնոջը և իմ ընտանիքին: Միասին մենք սիրում ենք մոտոցիկլով ուղևորությունների գնալ կամ քաղաքում պտտվել: Մենք ամենագնացով բարձրանում ենք Յուտայի Մոաբ և Սենտ Ջորջ սարերը, բայց նաև սիրում ենք խաղալ մեր տան հետևի սարերում: Մենք ունենք երկու երեխա՝ մեկը քոլեջում է սովորում, մյուսը՝ ավագ դպրոցում: Մեր կրտսեր որդին աուտիզմով հիվանդ է և ուրախանում է մեքենայով շրջելիս: Հիմա նա սիրում է մատիտներով ու ներկերով նկարել: Նա սիրում է նաև մոտոցիկլներ և ամենագնացներ: Իմ առաջին կինը մահացել է, և մենք ունեցել ենք 3 որդի, ովքեր այժմ մեծ են, ապրում են մեզանից ոչ հեռու, և մենք հաճախ ենք հավաքվում միասին: Մենք ունենք 9 թոռ և, իհարկե, կարծում ենք, որ նրանք ամենալավ թոռնիկներն են:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Պարզապես, այն օգնում է ինձ խառնաշփոթ աշխարհում, հույս է տալիս ինձ, և ինձ երջանիկ է դարձնում: Որպես ընտանիք՝ այն մեզ օգնում է կենտրոնացած մնալ նրա վրա, ինչ կարևոր է՝ մեզ վրա որպես հավերժական ընտանիք:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է ճիշտ որոշումներ կայացնելն օգնում մեզ ավելի շատ ճիշտ որոշումներ կայացնել:

Երբ հանդիպեցի Լաուրային ես եկեղեցու ակտիվ անդամ չէի, նա ինձ ասաց, որ պարտադիր չէ, որ ես կատարյալ լինեմ, պարզապես պետք է փորձեմ: Դա հեշտ էր հասկանալ: Ապա` սկսեցի փորձել և ավելի լավ ընտրություններ կատարելը հեշտ դարձավ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մենք օգնում ենք միմյանց անել այն, ինչ ճիշտ է: Մեր ծառայությունը ոչ միայն եկեղեցում է, այլ նաև համայնքում. մենք ազնիվ ենք մեր գործնական հարաբերություններում, մենք պատվարժան մարդիք ենք, և մենք, իրապես, ձգտում են արժանի լինել մեր հավատքին: Մենք կատարյալ չենք, բայց փորձում ենք բարիք անել ամեն օր: