mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Adonal-ն եմ

  • Adonal Noble
  • Adonal Noble
  • Adonal Noble
  • Adonal Noble
  • Adonal Noble
  • Adonal Noble
  • Adonal Noble
  • Adonal Noble

Իմ մասին

Ես անշարժ գույքի գործակալ եմ և սիրում եմ իմ աշխատանքը: Հանրության հետ աշխատելը յուրաքանչյուր օր տարբեր է լինում: Ես հանրության հետ աշխատում եմ 5 տարեկանից, սկսելով հորս հետ, ապա միայնակ՝ երբ 14 տարեկան դարձա: Այժմ Կանադայում՝ այս տարածքում, որտեղ աշխատանքը բազմազան է իր լեզուներով ու սովորույթներով, ես ձեռք եմ բերում գիտելիքներ, երբ նրանց հետ զրուցում եմ իրենց երկրների ու սովորույթների մասին: Դա նաև լավ է նոր ընկերներ ձեռք բերելու առումով: Ես մկրտվել եմ 19 տարեկան հասակում: Այդ ժամանակից ի վեր ես սեր եմ զարգացրել գրականության հանդեպ: Ես կարդում եմ Մորմոնի Գիրքը և Ensign ամսագիրը: Ես սիրում եմ պատմությունը և ձգտում եմ կարդալ այն ամենի մասին, ինչ տեսնում եմ: 1998թ. ես բացեցի մի բարեգործական ծրագիր, որը շարունակությունն էր նրա, ինչ ես նախկինում անում էի իմ անմիջական ընտանիքի համար: Այժմ ես գտա ընդլայնված ընտանիքի անդամների, որոնք նույնպես օգնության կարիք ունեն՝ ընտանիք, Եկեղեցու անդամներ և դպրոցներ: Գյուղական վայրերում ես ձիով եմ ամեն ինչ հասցնում երեխաների տները: Քաղաքում` ես ապրանքները տներ, եկեղեցիներ և հիվանդանոցներ եմ առաքում մոտոցիկլետով: Հիվանդ և նորածին երեխաների համար ես արկղերը ծխեր եմ ուղարկում ողջ տարվա ընթացքում: Իրերն ինձ են նվիրաբերվում ընտանիքիս, ընկերներիս և եկեղեցու անդամների կողմից: Հիանալի է տեսնել, թե մարդիկ ինչպես են ուզում մասնակցած լինել: Նրանք նվիրելու այն նույն զգացումն են ապրում, ինչ-որ ես: Իմ սիրած սպորտաձևը ֆուտբոլն է, հատկապես՝ աշխարհի գավաթի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլի գավաթները: Քանի որ ես մեծացել եմ ագարակում, ես սիրում եմ նայել ցլամարտեր:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հավատում եմ, որ անձամբ Փրկչի կողմից եմ առաջնորդվել գտնելու եկեղեցին: Ես հարևանիս հետ լավ հարաբերությունների մեջ չէի: Մի երեկո ես պատահմամբ լսեցի, որ նա իմ եղբորը հրավիրում եր պարի: Ես գնացի նրանց հետ: Երբ մոտեցանք պարահրապարակին, ես տեսա, որ դա «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»-ն էր: Նախկինում ես երբևէ չէի լսել դրա մասին: Երանջկությունը, որ տեսա դռներին մոտեցող աղջիկների դեմքին, որոնք մեզ ջերմագին ողջունեցին, ստիպեց ինձ մտածել, թե որքան յուրօրինակ ու երջանիկ մարդիկ էին նրանք: Այդ օրվանից ի վեր Եկեղեցին դարձավ իմ կյանքի մի մասը: Կասկած չունեմ, որ Աստված իրական է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Ջոզեֆ Սմիթը պուրակում տեսել է Աստծուն ու Հիսուսին: Խաբկանք չէ, որ Եկեղեցին կաճի 13 միլիոնի: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կարդալ ու աղոթել, կբացահայտի ճշմարտությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ մկրտությունից հետո ես ունեցել եմ մի քանի եկեղեցական կոչումներ: Ես զգացել եմ, որ եկեղեցական կոչում ունենալու ժամանակ Սուրբ Հոգին տալիս է տվյալ կոչմանը անհրաժեշտ ոգեշնչումն ու առաջնորդությունը: Երբ հետ ես կանչվում կոչումից, կյանքը նմանվում է նախկին կյանքին: Ես գիտեմ, որ Տերը վերահսկում է Իր Եկեղեցին: Ես սիրում եմ կարդալ Ensign-ը՝ մեր ՎՕՍ Եկեղեցու հոգևոր ամսագիրը: Մի օր ես կարդում էի և իմ աչքերը բացվեցին ու կարողացան տեսնել, որ այն ինչ ես անում էի սխալ էր, և որ ես պետք է կատարեի փոփոխություն իմ կյանքում: Այդ փորձությունից ելնելով, ես ամուր վկայություն ստացա Եկեղեցու Ensign ամսագրի մասին: Այն կարդալով մարդը կարող է փոխել իր կյանքը: