Սուրբ Ծննդյան պատմությունը

Երկու հազար տարի առաջ մի հրաշք տեղի ունեցավ Հուդայի հնագույն երկրում։ Դա մի ամուսնու և կնոջ պատմություն է։ Այն դառնում է պատմություն մի մոր և երեխայի։ Սակայն ի սկզբանե այն եղել է Հոր և Որդու պատմություն։

Դավթի քաղաքը

Ղուկաս 2.1-5

Բեթլեհեմը փոքր քաղաք էր, սակայն այն հավանաբար այդպես չէր թվում Հովսեփի ու իր կնոջ Մարիամի համար, երբ նրանք մտան քաղաք։ Այդ երեկո, Բեթլեհեմի ամեն մի անկյուն լի էր հեռավոր վայրերից ժամանած ճամփորդներով, որոնք բոլորն էլ արձագանքել էին Օգոստոս կայսեր հրամանին, ըստ որի մարդահամար պետք է անցկացվեր նրա հսկայական կայսրությունում։ Նրա բոլոր հպատակները պետք է ներկայանային իրենց նախնիների քաղաքները և հաշվարկվեին։

Հովսեփին ու Մարիամին հավանաբար, հեշտ էր անտեսել, երբ նրանք քաղաք մտան ցուրտ երեկոյան եղանակին։ Նրանք մեծ թափոր չէին կազմում, պարզապես ևս երկու մարդ հազարավոր ամբոխի մեջ։ Իհարկե, ուշադիր դիտորդը կնկատեր, որ շուտով նրանք կդառնային երեքը, քանի որ Մարիամը հղի էր և նրա տեսքից երևում էր, որ շուտով կծննդաբերեր։

Դրան նախորդող օրերին զույգը 70 մղոն ճանապարհ էր անցել՝ իրենց տնից դեպի Նազարեթ քաղաքը։ Երկար ճամփորդությունը նրանց բավարար ժամանակ էր, որպեսզի մնային իրենց մտքերի հետ միայնակ։ Եվ երկուսն էլ, անկասկած, շատ բան ունեին մտածելու համար, քանի որ նրանք հասկանում էին, որ երեխան, որին Մարիամը կրում էր, նման չէր որևէ երեխայի, ով երբևէ ծնվել է։

Բայց հիմա նրանց անհավանական գաղտնիքը պարուրվել էր ավելի անհետաձգելի մտահոգություններով։

Իջևանատունը

Ղուկաս Բ.6-7

Այս երեկո Աստծո անսահման սերը պետք է ձևավորվեր և դառնար այնքան իրական, որ նրանք կարողանային պահել այն իրենց ձեռքերում։

Երբ Հովսեփը ոտքը դրեց դռնից ներս, ծանրաբեռնված իջևանատերը փորձում էր հետ պահել հյուրերի անվերջանալի հոսքը։ Իսկ այժմ այս հյուծված, բայց հաստատակամ մարդը շփոթված խնդրում էր անհնարինը։ Իջևանատերը ցանկանում էր մերժել նրան, ասելով, որ յուրաքանչյուր սենյակ կրկնակի, նույնիսկ եռակի անգամ ծանրաբեռնված է, սակայն ինչ-որ բան Հովսեփի աչքերում կանգնեցրեց նրան։ Առանց ամբողջովին հասկանալու, թե ինչու, նա առաջնորդեց տղամարդուն և նրա հղի կնոջը մի կեղտոտ ժայռի խոռոչ, որը ծառայում էր, որպես իջևանատան ախոռ։

Մարիամի և Հովսեփի համար մինչ այդ գիշերը պետք է որ քաոսային թվար։ Ի դեպ, այդ պահը ծրագրված էր դեռևս Երկրի հիմնադրումից առաջ: Իրենց կատարած յուրաքանչյուր անորոշ քայլով, Մարիամն ու Հովսեփը իրագործում էին մարգարեությունը։ Այս երեկո, Աստծո անսահման սերը պետք է ձևավորվեր և դառնար այնքան իրական, որ նրանք կարողանային պահել այն իրենց ձեռքերում։

Դաշտը

Ղուկաս Բ.8–12

Երբ Մարիամն ու Հովսեփը պատրաստվում էին իրենց երեխայի ծնունդին, մի հրեշտակ իջավ երկնքից և ճանապարհվեց դեպի Բեթլեհեմ։ Նա անցավ մարդաշատ քաղաքի մոտով, փոխարենը կանգ առավ քաղաքից դուրս գտնվող մութ և միայնակ լեռներում, որպեսզի հայտներ սիրո և հույսի պարզ ուղերձը։ Խոնարհ հովիվների հետ հրեշտակը խոսեց Նրա մասին, ով պետք է լիներ մեր բոլորիս հովիվը, ասելով․ «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը։ Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած»:

Մսուրը

Ղուկաս Բ.16–19

Այդ երեխան Հիսուս Քրիստոսն էր, Աստծո Որդին, աշխարհի Փրկիչը։

Այն պահին, երբ հովիվներից առաջինը զգուշորեն ոտքը դրեց ախոռից ներս, Մարիամը օրորում էր իր նորածին երեխային։ Հովսեփը սիրով էր նայում նրանց երկուսին։ Իսկապես այդ որդին չէր պատկանում իրեն կամ այլ երկրային հորը։ Այլ երեխան պատկանում էր ողջ մարդկությանը։

Ինչ վերաբերվում է Մարիամին, շատ բան այն ամենից ինչ նա զգում էր այդ երեկո, աշխարհը երբեք չի իմանա։ Նա դրանք պահեց իր սրտում, որտեղ բառերն անհրաժեշտ չէին։ Այդ երեխան Հիսուս Քրիստոսն էր, Աստծո Որդին, աշխարհի Փրկիչը ։ Բայց այս պահին, նա փոքր էր և գիշերային օդը սառն էր։ Նա նրա մայրն էր և նա կպահեր նրան։

Արևելքը

Մատթեոս Բ.1-2, 11

Այդ նույն գիշեր Բեթլեհեմից շատ հեռու մի երկրում սուրբ մարդիկ նոր աստղ նկատեցին երկնքում։ Ինչ-որ կերպ նրանք հասկացան, որ ամեն ինչ աշխարհում այժմ փոխվեց։ Նրանք հավաքեցին թագավորին վայել ընծաներ և անմիջապես ճանապարհ ընկան Երուսաղեմ։

Առաջին ընծան

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ:

Հովհաննես 3․16

Այն, ինչ մոգերը բերեցին Հիսուսին, հաճախ կոչվում է Սուրբ Ծննդյան առաջին ընծաներ։ Սակայն իրականում Սուրբ Ծննդյան առաջին ընծան տրված էր նույնիսկ նախքան նրանք կսկսեին իրենց ճամփորդությունը։

Կարող է արդյո՞ք երկու հազար տարի առաջ սիրող Երկնային Հոր տված ընծան դեռևս կարևոր լինի այսօր։ Պատասխանը սրտառուչ այոն է: Այն ամենն ինչ Հիսուս Քրիստոսն արեց, դա Աստծո զավակների պայծառ ապագայի համար էր։ Առաջին ընծայի շնորհիվ փրկագնումն իրական է և մահն ավարտը չէ։ Տխրությունը ժամանակավոր է, իսկ սերը՝ հավերժական։ Մեղքի բիծը կարող է փոխարինվել կատարյալ ներումով։ Եթե մենք ընդունենք Նրա ուսմունքներն ու հետևենք Նրա կատարյալ կյանքի օրինակին, մենք ավելի կնմանվենք Նրան և կզգանք իրական խաղաղություն և ուրախություն։ Այս Սուրբ Ծննդյան օրերին եկեք հիշենք, որ Նա է ընծան։

Սովորեք Ըմբռնել այդ Պարգևը:

Տեսեք, թե ինչպես կարող եք գտնել հարատև խաղաղություն և ուրախություն, հետևելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին:

Իմանալ ավելին

Բացահայտեք, թե ինչու տրվեց այդ Պարգևը:

Սովորեք ավելին մարդկությանը տրված Աստծո մեծագույն պարգևի՝ Նրա Միածին Որդու և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

Իմանալ ավելին

Հա՞րց ունեք:
Զրուցեք մեզ հետ:

Մորմոն միսիոներները պատրաստ են օգնելու ձեզ պատասխանելու Սուրբ Ծննդյան պատմության կամ մորմոնական այլ թեմայի վերաբերյալ ցանկացած հարցի: