mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևները օրհնել մյուսներին:

  • Սկսած երեխա հասակից ես գիտեի, որ ուզում եմ բուժքույր դառնալ... Տեսնելով, որ ինչ որ մեկը վնասվածք է ստացել, ես սիրում և ցանկանում էի լինել այնտեղ...օգնելու: Այսպիսով իմ ընտանիքի համար զարմանալի չէր, երբ ես ընտրեցի բուժքույրական ծրագիրը քոլեջում: Ես սիրում եմ բուժքույր լինել...դա այնքան մոտիկ է մայր լինելուն ...հատկապես, երբ ես աշխատում եմ երեխաների հետ: Ես հիացած եմ մարդկային մարմնով և նրա աստվածային ձևավորմամբ, և սիրում եմ սովորել, թե ինչպես կարելի է ավելի լավ վերաբերվել ծայրահեղ հիվանդ երեխաներին: Բայց ես մեծագույն բավարարվածություն եմ ստանում, երբ օգնում եմ սփոփել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հիվանդանոցում հիվանդ երեխա ունենալը հավանաբար ամենաճնշող զգացումն է ցանկացած ծնողի համար: Այդ ընտանիքներին օգնելն իրենց սթրեսի ժամանակ աշխատանքի այն մասն է, որը ես սիրում եմ: Ես զգում եմ, որ չնայած հեռու եմ գտնվում իմ ընտանիքից, երբ ես աշխատում եմ, ծառայությունը, որ ես ցույց եմ տալիս, օգնում է ինձ դա հավասարակշռել: Իմանալը, որ մեծ ծրագիր կա մեզ բոլորիս համար, օգնում է ինձ տարբերել որոշ դժվար բաներ, որոնք ես տեսնում եմ իմ աշխատանքում: Ես շատ լավ եմ հասկանում, թե որքան փխրուն է կյանքը և իմ աշխատանքն է անել ամեն բան, ինչ կարող եմ՝ կյանքը փրկելու համար: Բայց ես գիտեմ, որ բոլոր բաները Տիրոջ ձեռքում են...և իմանալը, որ Նա ծրագիր ունի, տալիս է ինձ մեծ հանգստություն և թույլ է տալիս ինձ անել իմ աշխատանքը: Ցույց տալ ավելին

  • Ուրիշներին տախտակալողի մասին ուսուցանելով ես սովորել եմ, որ մենք կարող ենք նույնիսկ ավելի շատ գնահատել մեր տաղանդները, երբ մենք կիսվում ենք դրանցով: Ցույց տալ ավելին

  • Մենք մեր աղոթքներում հաճախ պատասխանում ենք միմյանց հարցերին: Մենք բոլորս էլ օրհնված ենք տաղանդներով և շնորհներով և ուրիշների հետ կիսվելու մեր ցանկությունը ուժեղացնում է և նրանց և մեզ: Ցույց տալ ավելին

  • Ճիշտ ինչպես սերը, տաղանդն էլ ոչ մի արժեք չունի, եթե այն չի կիսվում ուրիշների հետ: Ցույց տալ ավելին

  • Որպես մանկաբույժ և արհեստական շնչառություն տալու մասնագետ իմ ունեցած ունակությունների շնորհիվ ես կարողացել եմ տալ իմ ժամանակը և կարող եմ օգնել սովորեցնել ուրիշ բժիշկների և քույրերի, թե ինչպես օգտագործել այս նույն սկզբունքները, որ փրկեն նորածինների կյանքը, ովքեր վտանգավոր դրության մեջ են: Եկեղեցին նաև նվիրում է սարքավորումներ հիվանդանոցներին երեխաների կյանքը փրկելու համար: Բրազիլիայում ես ունեի մի բժիշկ, ով աշխատում էր գյուղական շատ աղքատ տարածքում: Եկեղեցու կողմից կազմակերպված դասընթացից հետո նա պատմեց ինձ, որ դրանից մեկ շաբաթ առաջ նրանց կլինիկայում ծնվեց մի երեխա, որը չէր շնչում, և նրանք ոչինչ չունեին երեխային օգնելու համար, և նրանք դիտում էին, թե ինչպես էր մահանում երեխան: Այնուամենայնիվ, այժմ դասընթացին մասնակցելուց հետո և բժշկական սարքավորումները ստանալուց հետո, որ տրվեց նրանց մորմոնական եկեղեցու կողմից, նրանք այլևս երբեք ստիպված չեն լինի նստել և դիտել, թե ինչպես է մահանում երեխան, առանց ի վիճակի լինելու մի քայլ անել և օգնել: Օգտագործելով իմ տաղանդները, ես կարողանում եմ օգնել փրկել երեխաների կյանքը ողջ աշխարհով մեկ: Ցույց տալ ավելին

  • Սերը և ծառայելու ցանկությունը կարևոր են ուրիշների կյանքում փոփոխություն կատարելու մեջ: Ցույց տալ ավելին

  • Հիմա ես քանդակում եմ հնաոճ մրցութային մոտոցիկլեր, որ հանդիպում են ամբողջ աշխարհով մեկ: Երբ մարդիկ պարզում են, որ իմ արհեստանոցը Յուտայում է, խոսակցություն է բացվում Եկեղեցու մասին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան