mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Խնդրում ենք կիսվել Ավետարանի Վերականգնման վերաբերյալ ձեր զգացումներով/վկայությամբ:

  • Աշխարհում կան շատ մարդիկ, կրոններ և հավատքներ, որոնք արձանագրել են Փրկչի այցելությունը մարգարեներին այս աշխարհում, սակայն ես երբեք չեմ կարդացել կամ լսել որևէ հաշվետվություն մի մարդուց, ում այցելել են Աստված և Հիսուս Քրիստոսը միասին, որն այն է, ինչ պատահեց Ջոզեֆ Սմիթի հետ: Սրա հետևանքները հզոր ազդեցություն ունեցան: Ուղերձն այնքան կարևոր էր, որ Քրիստոսը Իր հետ բերել էր Իր Հորը: Ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն քննող միտք, որ ավելին սովորեն այս իրադարձությունների մասին, որի արդյունքում Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին վերականգնվեց, և թույլ տվեց, որ այն փոխի ձեր կյանքն այնպես, ինչպես այն փոխեց իմ կյանքը: Ցույց տալ ավելին

  • Երկինքները կրկին բացվել են: Տիրոջ իշխանությունը կրկին տրվել է մարդուն: Իշխանությունը, ինչպես նաև Նրա Եկեղեցին կրկին գտնվում են երկրի վրա` նախապատրաստելով Փրկչի Երկրորդ Գալուստը: Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր: Արարողությունները Նրա աստվածային զորության դրսևորումներն են, և Նրա Եկեղեցին այսօր առաջնորդվում է մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից: Ես ունեմ Աստծո հետ ապրելու և Նրա գեղեցկագույն օրհնությունների ճաշակողը լինելու վստահությունը և հույսը : Ես Նրա որդին եմ, և Նա հրավիրում է ինձ կատարելագործվելու Իր Որդու` իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ցույց տալ ավելին

  • Ես գիտեմ, որ այս Եկեղեցին եմ ուղեկցվել, ոչ թե մարդկային ձեռքի, այլ Սուրբ Հոգու միջնորդությամբ: Գիտեմ, որ իմ Երկնային հայրն է կանչել ինձ այս աշխատանքին: Ես գիտակցում եմ իմ բոլոր դժվարությունները այստեղ հասնելու համար և այն ճանապարհը, որ դեռ պետք է անցնեմ: Ես ունեմ ուժեղ վկայություն Հոր և Որդու մասին, ավելին քան երբևիցե ունեցել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես գիտեմ և կարող եմ վկայել Մորմոնի Գրքի զորության մասին, որ դա Աստծո խոսքն է, մյուս սուրբ գրությունների հետ միասին: Այդ երկուսը միասին մեզ ավելի են մոտեցնում Երկնային Հորը, իրականում նա մեզ սպասում է: Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը ընթերցելիս երկնային պատուհանները կբացվեն նրանց համար, ովքեր փնտրում են բաներ, որոնք թաքնված են հոգևոր անզեն աչքից: Ես վկայում եմ, որ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնել է ավետարանը, որը երկար տարիներ վերցվել էր երկրի վրայից: Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ աստված ինձ տվել է իրական զուգընկեր, ով կնոջ վերաբերյալ իմ սպասումները գերազանցել է շատ անգամներ: Ես վկայում եմ, որ աշխարհի տարբեր մասերում գտնվող տաճարները Տիրոջ տունն են Երկրի վրա և նրանք ոչ թե երկրային գանձեր են, այլ`հոգու և ճշմարտության խորհրդանիշ: Ես վկայում եմ, այս ժամանակի և հավերժության ընտանիքների կնքման զորության մասին: Ես վկայում եմ, որ անկախ ամեն ինչից ընտանիքները եղել են, կան և կլինեն Արարչի ծրագրի կարևոր մասը, մարդկության փրկության ծրագրի մեջ: Ես վկայում եմ, որ քահանայության զորության միջոցով բոլոր բաները կան և կլինեն թե երկրում, թե երկնքում: Ես վկայում եմ, որ այսօր Թոմաս Ս. Մոնսոնը կենդանի մարգարեն է երկրի վրա, աշխարհի մարգարեն, տեսանողն ու հայտնողը: Ես ամուր վկայություն ունեմ այս վերջին օրերի հրաշալիքների և մեզ շրջապատող հրաշքների վերաբերյալ, սկսած այն օդից, որ մենք շնչում ենք մինչև ամեն առավոտ մեր անկողիններից առաջին քայլ անելը: Աղոթում եմ, որ ամեն ինչ իր բնականոն տեղն ունենա մեր սրտերում և Քրիստոսի միջոցով այդ բաները նորացվեն: Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով…ամեն: Ցույց տալ ավելին

  • «Որովհետև գիտեմ, որ Նա ապրում է…» Ինձ տրվել է այս հուշումը սեմինարիայի ժամանակ (դաս, որ մասնակցում եմ դասից դուրս դպրոցի օրերին իմ տարիքի աշակերտների հետ սովորելու, աճելու և ուսուցանելու համար): Դժվար էր պատասխանել այս հարցին առանց այն բացասելու: Ես պտտեցի հարցը և ասացի. «Եթե իմանայի, որ Նա չի ապրում…» Եթե իմանայի, որ Նա չի ապրում, և իմանայի, որ Ավետարանը չի վերականգնվել երկրի վրա, – եթե իմանայի այս բաները ամուր վկայությամբ և համոզմամբ, գիտեմ, որ առաջ գնալու քիչ բան կունենայի, որ աշխատեի: Գիտեմ, որ չէի լինի այնքան ամուր, որքան այսօր եմ: Գիտեմ, որ միայնակ կլինեի, ծայրահեղ հուսահատության ժամանակ կզգայի թույլ, ճնշված և հուսահատ: Գիտեմ, որ չէի ցանկանա սիրել և ծառայել, և գիտեմ, որ կյանքում չէի ձգտի լավ բաների: Եթե իմանայի, որ փրկության ծրագիրը իրական չէ, գիտեմ, որ ինձ ջախջախված կզգայի հաջորդ կյանքում սիրելիներիս հետ չլինելու հեռանկարից: Եթե կարծեի, որ ամուսնությունները և ընտանիքները չեն կարողանա հավերժական լինել, ես ծայրաստիճան կտխրեի: Եթե գիտենայի, որ չկա ոչ մեկը, ումից օգնություն խնդրեի կյանքիս ցանկացած ոլորտի համար, եթե իմանայի, որ չկա մեկը, որ գիտենա իմ ամեն անհանգստությունը և լսի իմ յուրաքանչյուր աղոթքը-- Իմ կյանքը կլիներ անիմաստ: Այն ցավ կպատճառեր: Կլիներ անբովանդակ: Կլիներ փշրված: Բարեբախտաբար, իմ սրտով, մտքով և ուժով գիտեմ, որ ունեմ գթառատ Հայր երկնքում, Ով ուզում է, որ վերադառնամ Նրա մոտ: Ես գիտեմ, որ ուժեղ, ընտրված և ընտրյալ դուստր եմ, ով օրհնվել է այս աշխարհ գալ այս ժամանակահատվածում յուրահատուկ և աստվածային նպատակի համար: Ես գիտեմ, որ իմ ընտանիքը կարող է միասին լինել հավերժ, և որ մենք հավիտյան երջանիկ կապրենք: Ես գիտեմ, որ կա մեկը, ով սիրում է ինձ ավելին, քան որևէ մեկը կարող է երբևիցե ըմբռնել, և այդ մեկը սիրում է ձեզ և ինձ նույն ձևով: Գիտեմ, որ եթե ես լինեի այս աշխարհում ապրող միակ մարդը, միևնույն է, Նա կապրեր և կմահանար ուղղակի ինձ համար: Գիտեմ, որ ամեն ինչ, որ կատարվում է, ունի պատճառ, և որ փորձությունները կատարելապես ծրագրված են մեզ համար անհատապես: Գիտեմ, որ լավ բաները դեռ առջևում են, և որ կարող եմ անել ամեն բան Նրա միջոցով: Ոչ միայն որոշ բաներ, այլ ամեն բան: Ես գիտեմ այս բաները, որովհետև գիտեմ, որ Նա ապրում է: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան