mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ եք դուք արել, որպեսզի անցանկալի ազդեցություններից հաջողությամբ պաշտպանեք ձեր ընտանիքը:

  • Մենք միշտ խրախուսել ենք մեր երեխաներին դիտել միայն օգտակար հեռուստատեսային զվարճապատումներ և ֆիլմեր, ինչպես նաև երաժշտություն, որ չի պարունակում անհարգալից բառեր կամ ոչ բարոյական սյուժե: Մեր տանը մենք թույլ չենք տալիս «R» (18 տարեկանից բարձր) կարգի ֆիլմեր: Միշտ փորձում էլ եմ լինել ամենալավ օրինակը ընտանիքիս համար: Երբեք չեմ օգտագործել ալկոհոլ կամ ծխախոտ և միշտ առողջ ապրելակերպ եմ վարել: Մի անգամ, երբ արձակուրդի մեջ էինք, գտա մի կնոջ դրամապանակ: Դրամապանակը բաց էր և մենք կարող էինք տեսնել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դոլարներ դրա մեջ: Ես սա օգտագործեցի որպես ուսուցանելու հնարավորություն, և անմիջապես ընտանիքիս հետ դրամապանակը տարանք անվտանգության բաժանմունք և հանձնեցինք այն, այնպես որ երեխաներս հասկացան, թե ազնիվ մարդը ինչպես պետք է վարվի: Դրամապանակի տերը եկավ մոտ տասնհինգ րոպե անց: Մենք դեռ այնտեղ էինք ու հաշվետվություն էինք լրացնում, երբ նա եկավ, որ տեսնի, թե որևէ մեկը արդյոք չի հանձնել դրամապանակը: Նա այնքան երջանիկ էր, երբ իմացավ, որ մենք հանձնել էինք դրամապանակը ամբողջ գումարով, նա սկսեց լացել: Նա մեզ ասաց, որ խնայել էր ողջ տարվա ընթացքում, որպեսզի իր ընտանիքը գնա արձակուրդի, և սրտխառնոց էր զգացել, երբ հասկացել էր, որ մոռացել է այն ճանապարհին: Նա կրկին ու կրկին երախտագիտություն հայտնեց մեզ այդքան ազնիվ լինելու համար, և դա խորը տպավորություն թողեց բոլոր երեխաների վրա: Ինչ վերաբերում է կնոջս, ես երբեք նրան խանդելու ոչ մի առիթ չեմ տվել: Ես երբևէ պոռնոգրաֆիա չեմ դիտել և երբեք դա թույլ չեմ տա իմ տանը: Ես նրան հարգանքով եմ վերաբերվում և միշտ ուշադիր եմ, որ մեր երեխաները նույնպես այդպես կվարվեն: Մեր տունը ուրախ և բաց վայր է, որտեղ բոլորը զգում են հանգիստ և հարմարավետ: Մենք պատերի վրա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և իր ուսմունքները պատկերող շատ նկարներ ունենք: Ես սիրում եմ իմ ընտանիքը և համարում եմ նրանց իմ կյանքի ամենակարևոր մասը: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան