mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են Մորմոնները միսիա գնում:

  • Կիսվում եմ այն օրհնություններով, որոնք գալիս են Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում: Ես հնարավորություն ունեցա գնալ Արգենտինա և կիսվել մորմոնների հավատքի մասին իմ գիտելիքներով: Դա ամենալավ և ամենադժվար բանն էր, որ ես արել եմ: Ցույց տալ ավելին

  • Հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և քարոզել ավետարանը աշխարհին։ Ցույց տալ ավելին

  • Միսիոներական աշխատանքը ամենահիմնական ճանապարհներից մեկն է, որի միջոցով Տիրոջ զավակները մեկ անգամ ևս գալիս են Նրա մոտ: Մենք հավատում ենք, որ բոլորս գիտեինք և պաշտում էինք Աստծուն երկնքում: Միսիոներները աշխարհով մեկ ուղարկվում են միսիայի, որպեսզի տարածեն Ավետարանը և հիշեցնեն Նրա բոլոր զավակներին Իր հետ կապած ուխտերի մասին: Չի պահանջվում, որ բոլոր անդամները գնան միսիա, այնուամենայնիվ, բոլոր արժանի անդամները հրավիրված են զոհաբերել երկու տարի իրենց Աստծուն ծառայելու համար: Իմ ընկերներից շատերը հարցնում են ինձ, թե ինչու այս երիտասարդ ուսանողական տարիքի տղամարդիկ (Երեցները) և կանայք (քույրերը) առաջնահերթ չեն դարձնում կրթությունը կամ աշխատանքը նախքան իրենց միսիան: Այդ հարցին պատասխանելու համար՝ որպես նախաբան, կասեի, որ կրթությունը Եկեղեցում բարձր է գնահատվում և շեշտված է: Մեր սուրբ աշխատություններից մեկում ասվում է. «Բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ։ Եվ եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում։»: Մինչ սա զգալիորեն վերաբերում է աշխարհիկ գիտելիքին, մենք հավատում ենք, որ հոգևոր գիտելիք ձեռք բերելը նույնքան, եթե ոչ ավելի, կարևոր է: Մինչ երկու տարի միսիայում ծառայելը զոհաբերություն է ուսման հարցում, հավատացեք, որ Տիրոջ օրհնությունները և պատվիրանները, Նրա Ավետարանը աշխարհի բոլոր ծայրերում քարոզելը հստակ առաջնահերթություն է: Օրհնությունները, որ մենք ստանում ենք միսիոներական ծառայությունից (խմբային աշխատանք, ժամանակի կառավարում, շրջագայություն, ծառայություն), միայն օգնում են խրատել և աջակցել աշխարհիկ ուսմանը: «Իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118): Միսիոներները հատուկ տեղ ունեն իմ սրտում, որովհետև ես եղել եմ նրանց աշխատանքի ուղղակի ընդունողը: Ես զգացել եմ այն ազդեցությունը, որ այս երիտասարդ քույրերը և երեցները բերում են այսքան շատ մարդկանց կյանք, և ուղղակիորեն ճաշակել եմ այն ուրախությունը և, իհարկե, փոփոխությունը, որ նրանք բերում են անհատներին, ընտանիքներին և ապագա սերունդներին: Ես աջակցում եմ միսիոներներին նրանց խրախուսանքի նամակներ գրելով, տարածելով Ավետարանը համացանցում և կիսվելով ծանոթություններով: Ցույց տալ ավելին

  • Իմ միսիայի վերջում ես հանդիպեցի մի կնոջ, ով հետաքրքրվում էր Եկեղեցով ինը տարուց ավելի: Նա ջանասիրաբար ուսումնասիրել էր մի շարք կրոններ այդ ընթացքում: Երբ նա ասաց մեզ, որ նա ուզում էր մկրտվել, նա ասաց, որ կան ընդամենը մի քանի հարցեր, որոնք նա նախ ուզում էր հարցնել ինձ: Նրա առաջին հարցը զարմացրեց ինձ: «Ձեր հայրը փայտագործությա՞մբ է զբաղվում», հարցրեց նա: «Այո», պատասխանեցի ես, մտածելով, որ դա տարօրինակ հարց էր: «Դուք երբևէ աշխատե՞լ եք խանությում նրա հետ, երբ դուք ավելի երիտասարդ էիք», եղավ նրա հաջորդ հարցը: Ես կրկին պատասխանեցի, որ այո, դեռևս շփոթված լինելով, թե ինչու է նա տալիս հարցեր, որոնց պատասխանները թվում է, թե նա նույնպես գիտեր: Նրա հաջորդ հարցը ապշեցրեց ինձ: «Դուք կրու՞մ էիք կարմիր և սպիտակ բամբակե վերնաշապիկ, երբ դուք խանությում աշխատում էիք ձեր հոր հետ»: Նա նկատեց, որ այդ հարցը խլեց ինձանից իմ զգոնությունը: Մոտավորապես 10 տարի առաջ իմ պապիկը մհացել էր: Ես պահել էի նրա վերնաշապիկներից մեկը, որ օգտագործեի նրա փայտի խանութում, որտեղ հայրս ու ես միասին կառուցեցինք փոքրիկ առագաստանավ այն երկու շաբաթների ընթացում, երբ հոգ էինք տանում նրա կալվածքին: Ես սկսեցի մտածել, որ նա միջուցե երկար փնտրելուց հետո գտել էր իմ ընտանիքին օվկիանոսներ այն կողմ, և ինչ-որ ձևով իմացել էր իմ անցյալի մասին: Տեսնելով, որ ինձ շփոթեցրել էին նրա հարցերը, նա շարունակեց: «Ես պիտի ասեմ, թե ինչու եմ սա հարցնում», ասաց նա: «Ինը տարի առաջ, երբ ես առաջին անգամ հանդիպեցի ՎՕՍ միսիոներներին և կարդացի Մորմոնի Գրքից, ես աղոթեցի Աստծուն և հարցրեցի, թե արդյոք ես պետք է միանայի այս եկեղեցուն: Իմ աղոթքից հետո ես լուռ պառկեցի իմ մահճակալի վրա: Ես փակեցի իմ աչքերը և մի պատկեր սահեց իմ մտքում: Ես տեսա փայտի խանութում աշխատող մի հայր ու որդի: Տղան երիտասարդ էր և կրում էր կարմիր ու սպիտակ բամբակյա վերնաշապիկ: Ես ոչ մի ձայն չլսեցի, սակայն լավ զգացողություն էր ինձ պատել և մի այնպիսի զգացողություն, որ այդ տղան էր միսիոները, ով կմկրտեր ինձ: Ես գաղափար իսկ չունեի, որ դա կպահանջեր ինը տարի, սակայն երբ դուք առաջին անգամ մոտեցաք իմ դռանը, ես գիտեի, որ դուք էիք այդ տղան: Մենք միասին մտանք մկրտության ջրերը Անգլիայում իմ երկու տարվա միսիայի ամենավերջին օրը: Տեսնելը, որ մարդիկ նույնպես զգաում էին այն երջանկությունը, որը ես էի զգում, մեծ երախտագիտություն էր առաջացնում իմ մեջ: Ես չեմ կարող մտածել ուրիշներին ծառայելու համար ավելի լավ պատճառի մասին, քան նրանց ուրախությունը կիսելը և իմանալը, որ մեր Փրկիչը ուրախանում է յուրաքանչյուր հոգու համար, ով բերվում է Նրա մոտ, ինչպես այս լավ քույրը: Մենք միսիա ենք ծառայում, քանի որ մենք սիրում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և քանի որ մենք սիրում ենք մեր հոգևոր եղբայրներին և քույրերին: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան