mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Իմ մասին

  • Ես ծնվել եմ Ավստրալիայում և վեց երեխաներից ամենամեծն եմ, թեև չորս տարեկան հասակում ինձ ախտորոշեցին աչքի ցանցաթաղանթային պիգմենտոզա հիվանդությամբ, և ես ողջ կյանքիս ընթացքում գրեթե կույր եմ եղել: Չնայած վատ տեսողության հետ կապված հսկայական խնդիրներին, ես հաջողությամբ ավարտեցի դպրոցս և ստացա համալսարանի գերազանցության դիպլոմ, որից հետո 15 տարի աշխատեցի որպես բուժող թերապեֆտ` բուժելով ավելի քան 30,000 մարդու` սկսած հնձվորներից մինչև օլիմպիական մարզիկների: Որպես երիտասարդ տղա` սիրում էի հեծանիվ վարել, լողալ և սուզվել, և սկսեցի սովորել կիթառ 13 տարեկանում: Այսօր ես ճամփորդում եմ Ավստրալիայով և ողջ աշխարհով` որպես պրոֆեսիոնալ կիթառահար և հրապարակախոս և սիրում եմ հանդիպել նոր մարդկանց: Վերջերս եղբայրս և ես մի զարմանալի պատմական փորձառություն ունեցանք` դառնալով առաջին կույր մարդիկ, ովքեր 4000 կիլոմետր Ավստրալիայով մեկ վարել են երկթամբ հեծանիվ: Հիմա ես երջանիկ ամուսնացած մարդ եմ իմ գեղեցիկ կնոջ հետ և ունեմ չորս հիանալի երեխաներ: Ցույց տալ ավելին

  • Մեկ տարի ու կես առաջ ես զբաղված էի վայելելով կյանքս որպես կին և երկու փոքրիկ երեխաների (3 և 2 տարեկան) մայր, և հարմարվելով դեպի արևելյան ափ նոր տեղափոխությանը: Ես օգնում էի ուսուցանել նախադպրոցական կոոպերատիվում իմ դստեր համար և փորձում պահել տունը որպես տանը նստած մայր: Կյանքը հիանալի էր: Այս բոլորի մեջտեղում ինձ ախտորոշեցին Հոջկինսի Լիմֆոմա, չորրորդ կարգի քաղցկեղ: Այդ ժամանակից ի վեր կյանքս բժիշկների տեսակցությունների և քիմիաթերապիայով բուժումների հողմապտույտ է եղել, մինչ փորձում էի շարունակել ողջ իմ կարողությամբ լավագույն կին և մայր լինել:Ես ենթարկվեցի արյան հիմնական բջիջների փոխպատվաստման և ի վերջո հասա ռեմիսիայի (լավացման) ՝ նորից ախտորոշվելով 2012թ. փետրվարին: Քաղցկեղը վերադարձել էր և ես կրկին պայքարում եմ ծայրամասային արյունով բուժման ամենավերջին մեթոդով և կստանամ ոսկրածուծի փոխպատվաստում եղբորիցս այս ամռանը: Ես կարողացա հաղթահարել Աստծո օգնությամբ, համայնքի օգնությամբ, որը հոժար էր երեխաների խնամքն իրականացնել, ճաշեր պատրաստել և աղոթքների, ինչպես նաև հրաշալի ամուսնու և ընտանիքի անդամների և հավատքի միջոցով, որն ամրացել էր տասներկու տարի առաջ քաղցկեղի առաջին փորձառությունից: Ցույց տալ ավելին

  • Ես ծնվել եմ 1938թ. և սկսել եմ իսկապես ճանաչել իմ հորը միայն ութ տարեկանից հետո, երբ ավարտվեց պատերազմը: Ավագ դպրոցի քննություններն ավարտելուց հետո ես սովորել եմ անգլերեն, լատիներեն և աշխարհագրություն, որպեսզի ոսուցանեմ Մյունսթերի, Բոչումի, Լոնդոնի և Կանզասի Լորենսի ավագ դպրոցներում: 1965թ. հետո ես աշխատել եմ որպես ուսուցիչ, անգլերենի ուսուցիչների կրթության բնագավառի մասնագետ և դպրոցի տնօրեն մինչև 2000թ.: 1964թ. սկսած ես երջանիկ ամուսնություն եմ կնքել և ունեմ երկու երեխա և վեց թոռ: Ես հետաքրքրված եմ երաժշտությամբ, պարով, գրականությամբ, պատմությամբ, կրոններով, ճամփորդելով և քայլելով: Ցույց տալ ավելին

  • Ողջ կյանքս ես ապրել եմ Մեծ Բրիտանիայում: Ես սիրում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ՝ այցելելով ցուցահանդեսներ, նախագծային աշխատանք կատարելով և աճպարարություն անելով (շատ անհաջող): Ներկայումս ես աշխատում եմ որպես ճարտարապետ: Ցույց տալ ավելին

  • Իմ անունը Սանդեյ է: Ծնվել եմ Նիգերիայում, բայց այժմ ապրում եմ Ավստրիայում: Ես աշխատում եմ որպես ֆելդշեր, աշխատում եմ տարեց հիվանդների հետ: Սիրում եմ աշխատել ծեր մարդկանց հետ և նրանց օգնելիս հաճույք եմ ստանում: Իմ նախասիրություններն են՝ սալսա պարը, նորդիկյան քայլն ու ծառայելը: Ես ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի: Ցույց տալ ավելին

  • Կ՛աշխատիմ լիաժամկետ գաւառիս համար, թէպէտ դեռ կը ջանամ համալսարանի ուսումս վերջացնելու: Ատկէ զատ, ես մշտաշարժ միտք ունեցող և շատ բաներով հետաքրքիր մէկն եմ: Անպայման օրական պէտք է կարդամ, նախընտրաբար պատմութիւններ և կենսագրութիւններ, բայց այլ գրականութիւն ալ կը վայելեմ: Ես օտար մշակոյթներով և լեզուներով շատ կը հետաքրքրուիմ: Անգլերէն և Գերմաներէն գիտեմ, բայց Սպաներէնով ալ կրնամ քիչ մը խօսիլ: Ես ամէն տեսակ սբորդ կը սիրեմ. թէ՛ դիտել թէ՛ խաղալ, մանաւանդ ամերիկեան ֆութբոլ, որ սովորաբար կը խաղամ շաբաթը մէկ անգամ: Ես ալ ֆութբոլ, բասկետբոլ, և կռփամարտ կը վայելեմ: Անձամբ, ես սեփական մէկը կը նկատուիմ քանի որ կոմիքսներով կը հետաքրքրուիմ ու մանկութենէս մուլտֆիլմերը դեռ կը սիրեմ: Կը փորձեմ իմ վեց տարեկան աղջկանս ինծի հետ X-Men դիտել տալ, բայց ինքը միայն իշխանուհի պուպրիկներով կը զբաղի: Թերեւս տղաս օրինակիս պիտի հետեւի: Ցույց տալ ավելին

  • Թրեյսին և ես աշխարհի ամենաբախտավոր մարդկանցից ենք: Մենք ունենք երկու հրաշալի զավակներ, ովքեր ամբողջությամբ կլանում են մեր ուշադրությունը: Մենք երկուսս էլ սիրում ենք տանը ժամանակ անցկացնել միասին և ֆիլմեր դիտել, լավ կերակուրներ պատրաստել և ժամանակ անցկացնել ընկերների հետ: Մենք երկուսս էլ սիրում ենք դահուկներով սահել, և ուստի մենք միշտ սպասում ենք լավ օրվա: Ես սիրում եմ բացօթյա ժամանակ անցկացնել: Ձկնորսությունը, զբոսանքները և սարերում մոտոցիկլետ վարերը ինձ օգնում են չձանձրանալ: Թրեյսին սիրում է արվեստ, կարուձև և հրաշալի վարսավիր է: Ամեն ինչից առավել մենք սիրում ենք միասին ժամանակ անցկացնել մեր երեխաների հետ: Ցույց տալ ավելին

  • Մենք ձեր իմացած կանոնավոր վեց անդամով ընտանիք ենք՝ բարձրախոս, զբաղված և մազմզոտ (շնորհիվ մեր մեծ շան, որն ամեն օրրպ բուռն կերպով թափում է իր մազերը): Որպես քոլեջի ֆուտբոլային թիմի, իսկ հետագայում 4 տարի որպես ազգային ֆուտբոլային լիգայի խաղացող.... մենք ՇԱՏ էինք տեղից տեղ փոխվում: Չորս երեխաներից երեքին մենք ունեցել ենք Յուտայից Նյու Յորք, ապա Թենիսի, և ի վերջո, Չիկագո տեղափոխվելու ընթացքում.... և ծիծաղելի է, բայց մենք դարձել ենք ուղեբեռի տեղափոխման սայլակներով, շարժասանդուղքներով և գլորվող ճամպրուկներով հնարավոր խաղերի մասնագետ: Մենք երջանիկ ենք, որ վերջապես սովորում ենք ապրել փոքր քաղաքի «հաստատուն» կյանքով: Ցույց տալ ավելին

  • Ես ամուսնացած եմ: Ես ունեմ երեք երեխա, ես permaculturist եմ, ագարակատեր, գյուտարար և գործարար: Ես իմ ժամանակի մեծ մասն անց եմ կացնում Պորտո Ռիկոյի սարերում ագարակում ծրագրեր իրականացնելիս: Ես նաև սովորեցնում եմ ուրիշներին, թե ինչպես լինել կայուն և ինչպես ապրել բախտավոր կյանք: Ես հատկապես սիրում եմ կարդալ տեխնիկական գրքեր, սովորել նոր բաներ, հայտնագործություններ անել և բացահայտել օգտակար բաներ, որոնք կարող են օգտագործվել ուրիշներին օգնելու համար: Ես շատ ժամանակ եմ անց կացնում իմ ընտանիքի, իմ ուսանողների և հասարակության հետ: Ցույց տալ ավելին

  • Ես մնում եմ տանը իմ չորս հրաշալի փոքրիկների հետ: Ես ունեմ երկու աղջիկ և երկու տղա: Իմ երկու տղաներն էլ հաշմանդամ են: Թվում է, թե ես միշտ պետք է պատրաստ լինեմ ինչ-որ բան անելու: Ես կարծում եմ, որ սա մորը բնորոշ կյանք է, սակայն ես սիրում եմ այն: Ես մեծացել եմ Այդահոյում և քոլեջ եմ գնացել Յուտայում, որտեղ էլ հանդիպել եմ իմ ամուսնուն: Ավարտելուց հետո մենք ամուսնացանք և տեղափոխվեցինք UNC Chapel Hill ուսումը շարունակելու համար: Հաջորդը Այովան էր, որտեղ մենք ունեցանք մեր առաջին երեխան: Իթենը ծնվել էր ուղեղի հետ կապված խնդիրներով: Մենք չգիտեինք դրա մասին մինչև նրա մեց ամսական դառնալը և իմացանք, որ նա ներարգանդային շրջանում կաթված էր ստացել: Սա մի շարք խնդիրներ էր առաջ բերել, այդ թվում մտավոր խնդիրներ և ցնցումներ: Այդ ամբողջ ընթացքում մենք շատ շնորհակալ ենք եղել առ Աստված մեր հավատքի համար, ինչը մեզ իրոք օգնել է հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություններ: Մենք ապրում ենք Տեխասում արդեն 13 տարի և մեզ այն դուր է գալիս: Մենք այստեղ ունեցել ենք մեր երկու աղջիկներին և 2006թ. որդեգրել ենք Դերիկին: Նա ունի Դաունի համախտանիշ. նա չի խոսում և աշխատում է սովորել գիշերանոթից օգտվել, ուստի մեր տանը ամեն ինչ մի փոքր խառն է: Երկու տղաներն էլ նույն տարիքի են և դպրոցում նույն «կյանքի հմտություններն» են սովորում, որտեղ նրանք հրաշալի ուսուցիչներ ունեն: Երբ ես ազատ ժամանակ եմ ունենում, ես սիրում եմ կարդալ: Իմ կյանքում մեկ այլ սիրելի բանը ճամփորդելն է: Շաբաթվա ընթացքում ես անվճար աշխատում եմ երեխաների դպրոցում: Իմ երկու աղջիկների դասարաններում էլ ես դասասենյակի մայրիկն եմ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընտանեկան պատմությունը դարձել է իմ նոր հետաքրքրությունը: Ես նաև անվճար աշխատում եմ տեղի մանկական հիվանդանոցում: Ես սիրում եմ զարդարել իմ տունը, կարել և խաղալ իմ պարտեզում: Իմ վարդերը շատ ավելի էներգիա են խլում ինձանից, քան դրանք արժանի են: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան