mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս է Եկեղեցու ծառայություններին այցելելն օգնել ձեզ:

  • Եկեղեցու ծառայություններին հաճախելն օգնում է ինձ կենտրոնացած մնալ ողջ շաբաթվա իրարանցման մեջ: Անձնական վկայությունները, որոնք ես մշտապես լսում եմ ամեն անգամ հաճախելիս , կառուցում են իմ սեփական վկայությունը և ամրացնում իմ անձնական հավատքը: Ցույց տալ ավելին

  • Ես ամեն շաբաթ հաճախում եմ Եկեղեցի: Ամենակարևոր ժողովը, որին մասնակցում եմ, դա հաղորդության ժողովն է: Սա այն ժողովն է, որտեղ մենք ընդունում ենք հացն ու ջուրը ի հիշատակ Հիսուս Քրիստոսի և մենք թարմացնում ենք Աստծո հետ կապած մեր սուրբ ուխտերը: Նաև, տարբեր ելույթ ունեցողներ կիսվում են ավետարանի մասին իրենց ուղերձներով: Հաղորդության ժողովը հնարավորություն է տալիս մտածել ինձ համար կարևոր բաների մասին, ինչպիսիք են` իմ հարաբերությունները Աստծո հետ, և իմ դերը որպես հայր և ամուսին: Ամեն այցելությունից հետո կարծես իմ հոգևոր մարտկոցները լիցքավորվում են: Ես միշտ զգում եմ Սուրբ Հոգին հաղորդության ժողովների ժամանակ: Երբեմն, երբ ընդունում եմ հաղորդություն, Աստծո կողմից մտքերը գալիս են այն բաների շուրջ, որոնք ես պետք է անեմ իմ կյանքում: Ցույց տալ ավելին

  • Ամեն կիրակի Եկեղեցի գնալը շաբաթվա երջանիկ պահերից մեկն է: Այն օգնում է ինձ ամրացնել իմ ինքնությունը և մեր համայնքը: Այն ինձ օգնում է վերանայել, թե ինչ սխալ եմ արել անցած շաբաթ, և ինչպես պատրաստվեմ հաջորդ շաբաթվա համար: Մենք մարդկային էակներ ենք, ոչ թե մեխանիզմներ: Մենք չենք կարող ասել, որ մեր հավատքը հաստատուն կմնա միայն նրա շնորհիվ, որ մկրտվել ենք: Մենք պետք է նորոգենք մեր խոստումը ամեն շաբաթ և հիշենք, թե ով ենք: Միևնույն ժամանակ, Եկեղեցի գնալը մտավոր առումով շատ բեռ է թեթևացնում: Ամեն կիրակի Եկեղեցուց դուրս գալիս ես թարմացած եմ զգում: Ցույց տալ ավելին

  • Եկեղեցի հաճախելն օգնել է ինձ, որովհետև ես կարողանում եմ զգալ, թե ինչպես է հոգիս մեծանում: Ես զգում եմ Սուրբ Հոգին ամեն անգամ, երբ Եկեղեցի եմ հաճախում: Ամեն անգամ, երբ ես գնում եմ և լսում խոսնակների խոսելը, դա օգնում է ինձ հասկանալ Աստծո բաները, որովհետև Հոգին այնտեղ է: Եկեղեցի հաճախելու կարևոր բաներից մեկը հաղորդությունը ճաշակելն է: Ես ինձ օրհնված եմ զգում ամեն անգամ, երբ վերցնում եմ այն ես զգում եմ, որ հոգին սրբագործում է ինձ: Ես շատ երախտապարտ եմ այն արտոնության համար, որ ունեմ ծառայելու իմ եղբայրներին և քույրերին հաղորդությունը պատրաստելիս և այն փոխանցելիս: Ես երախտապարտ եմ այն կոչումների համար, որ ես ունեմ իմ եղբայրներին և քույրերին ծառայելու համար: Ես զգում եմ, որ դա ավելի շատ ինձ համար է, որ ես աճեմ և սովորեմ: Ես երախտապարտ եմ բոլոր իմ եղբայրների և քույրերիպատրաստակամության համար, ովքեր մեծարում են իրենց կոչումները՝ ծառայելով և անելով լավագույնը ինչ կարող են: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան