mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս են ձեր աղոթքները պատասխանվել:

  • Իմ աղոթքները պատասխանվել են դժվարության պահերին և երբ ես առաջնորդություն եմ փնտրել, նաև երբ ես որոշակի մխիթարության կարիք եմ ունեցել իմ կյանքում: Այս պատասխանները ես ստանում եմ իմ զգացմունքների միջոցով, որոնք ունենում եմ աղոթքից հետո, հանգստության, խաղաղության, երբեմն երջանկության և ուրախության զգացումներ, որոնք ինձ ցույց են տալիս, որ ես պատասխան եմ ստացել իմ աղոթքներին: Աստված լսում և նաև պատասպանում է, պարտադիր չէ այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն Իր ձևով` ամենապարզ և հասարակ ձևով: Ցույց տալ ավելին

  • Ես շատ աղոթքների պատասխաններ եմ ստացել: Դրանցից շատերը անձնական են և դժվար բացատրելի: Դրանցից մեկը բավական հստակ հիշում եմ. երբ սկսում էի իմ փոքր ընտանիքը, ես իմ վրա հսկայական պատասխանատվություն զգացի արագ մեծանալ և ծրագիր ունենալ, թե ինչպես պետք է լավագույնս ապահովեմ իմ ընտանիքը: Ես չունեի ոչ մասնագիտություն, ոչ որևէ նշանակալից աշխատանքային փորձ, ոչ էլ իրական հեռանկար: Ես ունեի միջնակարգ դպրոցի վատ պատմություն, քանի որ տանը միշտ անհանգիստ վիճակ էր, հորս գլխի վնասվածքների պատճառով: Ես մի գործարանում աշխատում էի որպես հերթափոխի փոխարինող բանվոր՝ չունենալով աշխատանքի երաշխիք: Ամեն օր աշխատանքի ընթացքում ես կարդում էի սուրբ գրությունները և աղոթում էի Երկնային Հորը օգնության համար: Մի օր՝ առաջնորդության համար խոնարհաբար աղոթելուց հետո, ես եկա տուն՝ Նատալիի մոտ, և նա մի դպրոցի գովազդ էր գտել, որն ինձ կօգներ պատրաստվելու ընդունվել համալսարան: Ցուցակագրումն ավարտվում էր այդ օրը, և մենք հասցրեցինք ժամանակին անցնել հարցազրույցը: Այդ դուռը, որ բացվեց իմ առջև, ինձ հնարավորություն տվեց հասնել ներկայիս աշխատանքին: Անկասկած, սա հստակ պատասխան էր իմ խոնարհ աղոթքին: Ցույց տալ ավելին

  • Մի օր, նախքան Եկեղեցուն միանալը, ես դժվար իրավիճակում էի իմ որդեգրված երեխաներից մեկի հետ: Ես ետ ու առաջ էի գնում, մտածելով, թե գուցե այս երեխան պետք է մեկ ուրիշ ընտանիքում մեծանար, որտեղ երկու ծնող կլինեին: Ինչ-որ բան ինձ հուշեց դուրս գալ և խանութ գնալ: Գնումներ կատարելուց հետո ես քայլում էի խանութից դուրս և շատ վատ էի զգում: Ես չէի ուզում դադարել այս երեխայի հետ իմ ջանքերը: Ես ուզում էի պահել նրան, սակայն մտահոգված էի, որ այդ միտքը եսասիրական զգացում է և գուցե ավելի լավ է, որ նա լինի մեկ այլ ընտանիքում: Ես հիշում եմ, որ աղոթում էի, օգնություն խնդրելով, լաց էի լինում և մտահոգված էի, որ պետք է հրաժարվեմ այդ երեխայից: Ես նայեցի ու տեսա երկու միսիոներների, կարծես երկու հրեշտակ լինեին՝ ի պատասխան իմ աղոթքի: Երբ նրանք խոսեցին ինձ հետ, ես զգացի խաղաղություն, և հասկացա, որ Երկնային Հայրը պատասխանում էր իմ աղոթքին նրանց միջոցով: Միսիոներները մի ամբողջ տարի ու կես ուսուցանեցին ինձ և երբեք չլքեցին ինձ: Գնալով մեկ եկեղեցուց մյուսը, ի վերջո, ես միացա այս Եկեղեցուն: Ես չէի ուզում մկրտվել մինչև որ չիմանայի, որ դա ճիշտ քայլ է: Ես աղոթում էի այդ մասին, և այդպես իմացա, որ այն նախատեսված է, որ լինի, և որ ինձ համար ճիշտ քայլ էր այդ ժամանակ իմ կյանքում: Ցույց տալ ավելին

  • Իմ աղոթքների պատասխանները եկել են շատ տարբեր ձևերով՝ էմոցիոնալ ամրություն դժվարությունների ժամանակ, ավելի շատ տեղեկատվություն և ինտելեկտուալ խանդավառություն մտավոր տեստերին պատրաստվելիս, և ֆիզիկական պաշտպանվածություն աղետի ժամանակ: Սակայն ամենակարևորն այն է, որ ես զգացել եմ ապահովության և խաղաղության լուռ հավաստիացում՝ հետևելով Հիսուս Քրիստոսին, և առաջնորդություն, որն առաջարկվում է նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են Նրա խորհուրդները: Ցույց տալ ավելին

  • Իմ աղոթքները պատասխանվել են անհաշիվ անգամներ: Երկնային Հայրն իսկապես պատասխանում է աղոթքներին: Ես գիտեմ, որ Նա պատասխանում է աղոթքներին, երբ որևէ մեկը համառորեն խնդրում է:Ես լուրջ նեղության մեջ էի: Հիշում եմ, որ ծնկի իջա և աղոթեցի հատկապես ազատության համար և գրեթե վայրկենապես աղոթքներս պատասխանվեցին: Ես կարողացա տուն գնալ ընտանիքիս մոտ: Այդ նույն աղոթքում ես խնդրեցի առաջնորդություն, թե հաջորդ քայլն ինչ պետք է անեի և մի քանի օրից այն պատասխանվեց, երբ միսիոներները եկան իմ դռան մոտ: Երբ նստած լսում էի նրանց ես գիտեի, որ Երկնային Հայրն էր ուղարկել նրանց: Ես վստահ էի, որ պետք է դառնայի Մորմոն: Ցույց տալ ավելին

  • Իրականում դա պատասխան չստացած աղոթքն էր, որն ինձ լավագույն ձևով ուսուցանեց, թե ինչպես են պատասխանվում աղոթքները: ... Մի քանի տարի առաջ մի երեկո ես զորեղ աղոթք ուղարկեցի դեպի երկինք, այնքան հանդուգն աղոթք, որ համարձակվում եմ ասել, ավելի շատ նման էր հրամանի: Ես ճանապարհին էի և գնում էի տեսնելու ընկերներիցս մեկին, ով նոր էր մահացել: Մեքենան վարելիս մի երեխա վազեց մեքենայիս դիմացը: Այդ բախումը հավերժ փոխեց իմ կյանքը և ավարտին հասցրեց նրանը: Երբ ողբերգությունն ակնհայտ էր այդ բազմամարդ փողոցում, ես խնդրում և աղաչում էի Աստծուն փրկել նրա կյանքը: Ինքս ինձ մտածում էի. «Մանանեխի սերմ, մանանեխի սերմ, այն է, ինչ անհրաժեշտ է, մանանեխի սերմի չափ հավատք»: Ես գիտեի, որ ունեի նման հավատք: Ես հավատում էի, որ ունեի նման հավատք: Մինչ ես շարունակում էի իմ սրտաճմլիկ կանչը դեպի երկինք, ակնհայտ էր դառնում, որ իրավիճակը ծանր էր: Բուժակներն ինձ հուսադրող զեկույցներ էին տրամադրում, բայց նրանց դեմքերն արտահայտում էին հուսահատություն: Ես ավելի ջանասիրաբար էի աղոթում և ավելի շատ էի խնդրում: Ես արժանի էի հրաշքի, այնպես չէ՞: Ես հավատում էի, որ Աստված հրաշք կգործի այս փոքրիկի համար: Եվ այնուհետև, երբ Կյանքի Թռիչք ուղղաթիռը օդ բարձրացավ, և ես նայեցի երկինք, զգացի, որ «համակերպվիր» բառն առաջացավ մտքումս: «Ոչ»: Ես մտածեցի: «Ոչ»: Ես շարունակում էի աղաչել, բայց սրտիս խորքում գիտեի, որ այն, ինչ անհրաժեշտ է ինձ, Աստծո կամքի հետ համակերպվելն է: Մտքովս երբեք չէր անցնում, որ նրա կյանքը փրկելու համար աղոթելը Տիրոջ կամքը չէր լինելու: Հաջորդ օրն առավոտյան նա մահացավ: Մինչև հիմա ես աղոթում եմ հավատքով, բայց դա անում եմ համակերպվելով Նրա կամքի հետ: Ես չեմ ենթադրում, որ գիտեմ, թե որն է ամենալավը: Ես էլ չեմ տալիս անելիքների ցանկ Աստծուն: Ես աղոթում եմ` իմանալով, որ ես պետք է կատարեմ փոփոխությունը, և ոչ թե՝ Նա: Մի անգամ ես լսեցի, որ «պատասխանված աղոթքները խթանում են հավատքը, իսկ չպատասխանված աղոթքները կատարելագործում են այն»: Ես հավատում եմ դրան և վստահ եմ, որ կշարունակեմ ունենալ շատ հնարավորություններ իմ հավատքը գործադրելու համար: Այդ ողբերգական իրադարձությունից շատ հրաշքներ տեղի ունեցան, բացի այն մեկից, որի համար ես աղոթում էի: Ես հասկացա, որ աղոթքը արձակում է այն օրհնությունները, որոնք սպասում են, որպեսզի թափվեն ինձ վրա: Ինձ պարզապես անհրաժեշտ են աչքեր, որպեսզի դրանք տեսնեմ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան