mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է քահանայությունը:

Պաշտոնական պատասխան

Քահանայությունը Աստծո անունով գործելու իշխանություն է: Հիսուս Քրիստոսի կողմից հիմնված սկզբնական Եկեղեցում գոյություն ունեցող այդ նույն քահանայությունը այսօր գոյություն ունի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եկեղեցին ղեկավարվում և առաջնորդվում է այս իշխանությամբ:

Եկեղեցու բոլոր տղամարդ անդամները, ովքեր պատրաստ են, ստանում են քահանայություն, որպեսզի օգնեն ղեկավարել Եկեղեցին և ծառայել Երկնային Հոր զավակներին: Քահանայություն կրող մարդը կարող է ծառայել հետևյալ կերպ`

  • Ղեկավարում է Եկեղեցու միավորը
  • Կատարում է Եկեղեցու արարողությունները, օրինակ մկրտություն
  • Օրհնություն է տալիս հիվանդներին

Աստված ակնկալում է, որ այս սուրբ քահանայության իշխանություն կրողները հետևեն Հիսուս Քրիստոսի օրինակին և ծառայեն սիրով, հեզությամբ և բարությամբ:

  • Քահանայությունը Աստծո կողմից մարդկանց փոխանցված զորություն է: Դա Աստծո անունով գործելու զորությունն է ի օգուտ Նրա զավակների: Դա հրաշքներ գործելու զորությունն է: Պարզ ասած, այն ձեր մերձավորներին ծառայելու զորությունն է, և երբեմն այն ձեր սեփական կարողություններից ավելին է: Քահանայությունը օգտագործելու համար ձեր ցանկություններն ու գործողությունները պետք է ամբողջությամբ համապատասխանեն Աստծո չափանիշներին: Քահանայությունը ետ է պահվել սևամորթներից մինչև 1978թ., և սա տարիներ շարունակ տարաձայնությունների առիթ է հանդիսացել: Իմ կարծիքը որպես սևամորթ մորմոն, եթե արտահայտելու լինեմ իմ տեսակետը այն է, որ ես իրոք չգիտեմ, թե ինչու Աստված հետ պահեց այն սևամորթներից: Մորմոնի Գրքում կամ մի հատված, որտեղ ասվում է. «Հավատացեք Աստծուն. հավատացեք, որ նա կա, որ նա ստեղծել է բոլոր բաները` և երկնքում, և երկրի վրա. հավատացեք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը` և երկնքում, և երկրի վրա. հավատացեք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել»(Մոսիա 4.9): Այս սուրբ գրությունը նշանակում է, որ մարդիկ չեն կարող ըմբռնել բոլոր բաները: Մենք չունենք Աստծո հասկացողությունը: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, Նրան վստահելն է: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը համոզել է ինձ կամ ստիպել է ինձ, այլ քանի որ ես անձամբ հարցրել եմ Աստծուն: Սրանից բացի ինչի էլ որ Տերը կամենա, որ ես հավատամ, ես կհավատամ, քանի որ Նա հաստատ շատ ավելին գիտի, քան ես: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան