mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Մորմոնները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն իրենց Փրկիչն է: Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Փրկիչ:

Պաշտոնական պատասխան

Ձեր մեղքերը ներվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ` ապաշխարելու միջոցով: Քանի որ Երկնային Հայրը գիտեր, որ մենք երբեմն սխալ ընտրություններ կկատարենք, Նա ուղի պատրաստեց մեզ համար, որ ներվենք մեր մեղքերից (Հովհաննես Գ.16): Նա տվեց Փրկիչ` Հիսուս Քրիստոսին, որը Գեթսեմանի այգում և խաչի վրա տառապեց մեր մեղքերի համար, որ երբ մենք անկեղծորեն ապաշխարենք, կարողանանք ներվել (Մորմոնի Գիրքը, Մոսիա 4.6):

Անկեղծորեն ապաշխարելով, մենք`

  • Խոստովանում ենք մեղքը թե Աստծուն և թե նրան, ում վնաս է պատճառվել մեր մեղսագործության պատճառով: Լուրջ մեղքի դեպքում պետք է խոստովանություն կատարվի պատշաճ քահանայության իշխանությանը:
  • Ներողություն ենք խնդրում Աստծուց և նրանից, ում վնաս ենք պատճառել:
  • Հնարավորության դեպքում, հատուցում ենք մեր պատճառած վնասը:
  • Թողնում ենք մեր մեղքերը:
  • Ձգտում ենք պահել պատվիրանները:

Անկեղծ ապաշխարությունը խաղաղություն և ներողամտություն է պարգևում: Աստված խոստացել է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (Վարդապետություն և Ուխտեր 58.42):