mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս է ծախսվում Մորմոնների կողմից վճարվող տասանորդը:

Պաշտոնական պատասխան

Տասանորդի սկզբունքը կամ կամավոր մեր եկամտի մեկ տասերորդը Աստծո գործին նվիրելը դեռևս հայտնիէ եղել Հին Կտակարանի ժամանակներից: Աբրահամը վճարում էր իր տասանորդը Մելքիսեդեկին (Ծննդոց ԺԴ.17-20):

Տասանորդի օրենքով է Տերը ֆինանսավորում Իր Եկեղեցին: Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր հավատարիմ անդամները իրենց եկամտի մեկ տասերորդը նվիրաբերում են որպես տասանորդ: Տասանորդի ֆոնդերն օգտագործվում են հետևյալ նպատակներով`

  • Կառուցվում են տաճարներ, աղոթատներ և այլ կառույցներ:
  • Գործող ֆոնդեր են տրամադրվում Եկեղեցու համար:
  • Ֆինանասավորվում է միսիոներական ծրագիրը (Սա չի ներառում անհատական միսիոներական ծախսերը:)
  • Նյութեր են պատրաստվում Եկեղեցու դասարանների և կազմակերպությունների համար:
  • Օգտագործվում է տաճարային աշխատանքի, ընտանիքի պատմության և Եկեղեցու այլ կարևոր գործունեության համար:
  • Կրթություն

Երբ Տերը հիշեցրեց Իր ժողովրդին այս օրենքի մասին Հին Կտակարանում Մաղաքիա մարգարեի միջոցով, Նա խոստացավ, որ կօրհնի նրանց, ովքեր կցանկանան վճարել ազնիվ տասանորդ (Մաղաքիա Գ.10):