mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչի՞ համար են օգտագործվում Մորմոնների տաճարները:

Պաշտոնական պատասխան

Տաճարները Տիրոջ տներն են, երկրի վրա ամենասուրբ կառույցները:

Հնում, Տերը պատվիրեց Սողոմոնին` տաճար կառուցել (Ա Մնացորդաց ԻԸ.1-6): Այդ տաճարն այն վայրն էր, որտեղ Աստված կարող էր բնակվել, այն աղոթքի, զոհաբերության վայր էր, վայր, որտեղ զոհաբերության սկզբունքն ու ուխտը կարևոր նշանակություն ունեին երկրպագության համար:

Վերականգնման ժամանակ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին երկրի վրա կրկին տաճարներ կառուցել: Հնագույն տաճարների նման մեր օրերի տաճաները ևս սուրբ վայրեր են, որտեղ Աստված կարող է բնակվել. դրանք աղոթքի վայր են, և թեպետ մենք այլևս կենդանի զոհեր չենք մատուցում, որովհետև դրան վերջ տրվեց, երբ Հիսուս Քրիստոսը դարձավ մեր մեղքերի Հավերժական Զոհը, զոհաբերության սկզբունքը և ուխտը կարևոր է մեր տաճարային երկրպագության համար:

Տաճարներում Եկեղեցու անդամները մասնակցում են ծեսերի, որոնց նպատակն է` միավորել նրանց ընտանիքները հավետ և օգնել նրանց վերադառնալու Աստծո մոտ:

Տաճարներում անդամները`

  • Սովորում են հավերժական ճշմարտություններ:
  • Ստանում են սուրբ ծեսեր, որոնք հավերժ միավորում են ամուսնուն և կնոջը, ինչպես նաև միավորում են երեխաներին և ծնողներին (Մաղաքիա Դ.5-6):
  • Կատարում են մկրտություններ մահացածների համար, ովքեր Հիսուս Քրիստոսի ավետարանը ստանալու հնարավորություն չեն ունեցել (Ա Կորնթացիս ԺԵ.29); Ա Պետրոս Դ.6)
  • Տաճարները գեղեցիկ և հատուկ շինություններ են, որոնք սուրբ են։ Սուրբ և հատուկ շինություններ գտնվում են ամենուրեք և որպես այդպիսին Տաճարների և սուրբ վայրերի մասին խոսվում է ողջ Սուրբ գրություններում։ Մեր օրերում Տաճարները գտնվում են ողջ աշխարհով մեկ, որպեսզի մենք կարողանանք ճաշակել օրհնությունները, որոնք գտնվում են տաճարներում։ Տաճարներում ես սովորում եմ ընտանիքի, հավերժական ամուսնությունների և «աշխարհից» կամ զբաղված կյանքից հեռու ժամանակ անցկացնելու կարևորության մասին։ Ես հրաշալի պատասխաններ եմ ստանում իմ աղոթքներին հատուկ վայրում։ Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան