mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Սփոփող Միությունը:

Պաշտոնական պատասխան

Սփոփող Միությունը կանանց ամենահին և ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: Սփոփող Միությունը հիմնվել է 1842թ. 18 տարեկան և բարձր կանանց համար: Դրա նպատակն է կառուցել հավատք և անձնական արդարակեցություն, ամրապնդել ընտանիքներն ու տները, և օգնել կարիքավորներին:

  • Սփոփող Միությունը մորմոնական լինելու իմ մի մասն է: Կիրակի օրը ես գնում եմ եկեղեցական ժողովի, որտեղ միայն կանայք են հավաքվում և ավելի շատ են սովորում Հիսուսի, Նրա ավետարանի և Իր զավակների համար Աստծո ծրագրի մասին: Մենք խոսում ենք, թե ինչպես ավելի լավ ամուսիններ, մայրեր և ընկերներ լինենք: Որպես Սփոփող Միության կին, ես իմ մասն եմ անում, որ օգտակար լինեմ համայնքում, ճաշ տանելով կարիքավորներին կամ օգնելով միայնակ կամ այլ կերպ տառապանք կրող կանանց: Հաճելի է Սփոփող միության իմ քույրերի հետ կիսվել իմ սովորած այն բաներով, որ կարող է օգտակար լինել նրանց համար: Սփոփող Միությունն ինձ օգնել է հաղթահարել մորս կորուստը, երբ 19 տարեկան էի, ինչպեսև 28 տարեկանում, երբ ամուսնալուծության խնդիր ունեի: Ես ուրախ էի, որ կար Սփոփող միությունն իմ կյանքում, երբ աղջիկս կորցրեց իր տեսողությունը, երբ որդուս մոտ լուսնոտություն առաջացավ, և երբ ես քաղցկեղով հիվանդացա: Անձնական վշտի ու դժբախտության միջով անցնելիս Սփոփող Միության կանայք բարձրացրեցին ինձ: Ես չգիտեմ, թե որտեղ կլինեի այժմ, եթե չլինեին իմ մասին հոգացող, ինձ աջակցող և մխիթարող իմ ընկերները: Սփոփող Միություն անվանումն իր ճշգրիտ նկարագիրն է: Մենք սփոփանքի ձեռք ենք մեկնում կարիքի մեջ գտնվող ցանկացած մարդու (ոչ միայն կանանց): Ցույց տալ ավելին

  • Սփոփող Միությունը կանանց կազմակերպություն է, որ հավաքվենք մեկտեղ, և ուղիներ գտնենք կարիքավորներին օգնելու՝ հոգևորով, նյութականով կամ որևէ այլ կերպ: Սփոփող Միության կանայք ձգտում են զարգացնել իրենց շնորհները, ծառայել ուրիշներին և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Քույրության ուժեղ զգացողություն կա, երբ եկեղեցու կանայք այցելում են միմյանց և օգնում են կրել մեկմեկու բեռը: Ցույց տալ ավելին

  • Սփոփող Միությունը եկեղեցու հրաշալի կանանց միություն է: Ցույց տալ ավելին

  • Սփոփող Միությունը Մորմոնական Եկեղեցում գլոբալ կազմակերպություն է: Դա ամենամեծ կանակց խմբերբն են աշխարհում: Ոմանք Սփոփող Միությունը նկարագրելու համար կարող են օգտագործել «կանանց լիգա» կամ «բարեգործական կազմակերպություն» տերմինները, և այդ երկու արտահայտություններն էլ որոշ չափով նկարագրում են, թե որն է Սփոփող Միության առաքելությունը: Մենք հավաքվում ենք միասին ամեն կիրակի և ամսվա ընթացքում պարբերաբար ունենում ենք միջոցառումներ և երեկույթներ, որոնք օգնում են մեզ զարգացնել մեր տաղանդները, սովորել նոր հմտություններ և ծառայել մեր ընտանիքներում և համայնքներում: Սփոփող Միության նշանաբանն է. «Գթությունը երբեք չի խափանվում», որը գալիս է ուղիղ Պողոսի ուսմունքներից ուղղված Կորնթացիներին Նոր Կտակարանում: Ես տեսնում եմ այս նշանաբանում ամենաքիչը երկու իմաստ. (1) Գթությունը նկարագրվում է Աստվածաշնչի այս հատվածում որպես Քրիստոսի մաքուր սեր, և մենք գիտենք, որ երբ մենք գործում ենք Քրիստոսի սիրով կամ երբ ցույց ենք տալիս Քրիստոսի սերը մեր արարքների միջոցով, մենք երբեք չենք խափանվի: (2) Գթությունը, ավելի աշխարհիկ իմաստով, կարող է սահմանվել որպես կարիքի մեջ գտնվողներին օգնություն տալ, մարդկանց բարի գործերով աջակցել կամ ընդհանուր առմամբ ի շահ մարդկանց գործել: Ես կարծում եմ, որ ճշմարիտ գթության ոչ մի գործ աննշան չէ: Կարճ ասած, Սփոփող Միությունն ունի այս երկու իմաստներն էլ և քաջալերում է դրա անդամներին անել բարին: Մենք փորձում ենք հետևել Հիսուսի օրինակին. լինել ակտիվ մեր ընտանիքներում, ծխական համայնքներում և հասարակության մեջ` դրական, բարձր տրամադրություն ստեղծող և խրախուսող աջակցություն և օգնություն ապահովելով մեր շուրջը եղած մարդկանց համար, ոչ միայն եկեղեցու անդամների, այլ բոլորի համար: Ես զգում եմ, որ կանայք ունեն յուրահատուկ պարգևներ և ունակություններ, որ ազդեցություն ունենան իրենց շրջապատող մթնոլորտի և տիրող տրամադրության վրա, և որ Սփոփող Միությունը օգնում է ինձ անել սա: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան