mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ օրհնություններ կարող ենք մենք ստանալ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:

Պաշտոնական պատասխան

Սուրբ Հոգին կարող է տարբեր եղանակներով օրհնել ձեր կյանքը: Քրիստոսը խոստացել է Իր Առաքյալներին` Սուրբ Հոգին «ամեն բան կսովորեցնե ձեզ» (Հովհաննես ԺԴ.26) և «կառաջնորդե ամեն ճշմարտության մեջ» (Հովհաննես ԺԶ.13): Նա նաև ասել է, որ Սուրբ Հոգին «կվկայե ինձ համար» (Հովհաննես ԺԵ.26):

Նմանապես, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ: Սուրբ Հոգու ոգեշնչմամբ դուք կարող եք ընկալել ու հասկանալ ճշմարտությունը, և ճիշտ ընտրություններ ու ոգեշնչված որոշումներ կայացնել:

Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ մտքերով և գաղափարներով, զգուշացնել և միխիթարել վշտի պահին:

Դուք հնարավոր է ձեր կյանքում արդեն զգացել եք Նրա ազդեցությունը: Այդ ազդեցության արդյունքն է` «սերը, ուրախությունը [և] խաղաղությունը» (Գաղատացիս Ե.22):]

Գրեթե ամեն ոք երբեմն զգացել է Սուրբ Հոգին: Սակայն տարբերություն կա Սուրբ Հոգու ազդեցությունը երբեմն զգալու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու միջև:

Թեև Սուրբ Հոգին կարող է ժամանակավորապես մխիթարել ինչ-որ մեկին կամ ճշմարտությունը հայտնել, Սուրբ Հոգու պարգևը վերապահվում է նրանց համար, ովքեր մկրտվել են և հաստատվել Քրիստոսի Եկեղեցում: Այդ պարգևը Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը վայելելու արտոնությունն է, որը պայմանավորված է պատվիրանները պահելով:

Սուրբ Հոգու պարգևը տրվում է, երբ տվյալ անձը Աստծո կողմից քահանայության իշխանություն ունեցողի կողմից մկրտվելուց հետո, հաստատվում է որպես Եկեղեցու անդամ: Դա շնորհվում է իշխանություն ունեցող անձնավորության կողմից, որը ձեռքերը դնելով մկրտված անձնավորության գլխին Սուրբ Հոգին ստանալու օրհնություն է տալիս (Գործք Ը.14-18): Այդ հրաշալի պարգևը մենք այդ ժամանակ կստանանք, թե ոչ, կախված է Աստծո պատվիրանները պահելուց: