mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է ողջախոհության օրենքը:

Պաշտոնական պատասխան

Երեխաներ ստեղծելու զորությունը շատ սուրբ է: Մեր Երկնային Հայրը պատվիրել է, որ սեռական հարաբերությունների սուրբ զորությունը և արտոնությունը գործադրվի միայն օրենքով ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Դա է ողջեխոհության օրենքը: Դա նշանակում է, որ մենք չպետք է սեռական հարաբերություններ ունենանք ամուսնանալուց առաջ, իսկ ամուսնանալուց հետո մենք պետք է սեռական հարաբերություններ ունենանք միայն մեր ամուսնու կամ կնոջ հետ:

Ողջախոհության օրենքը պահելը պարգևում է ապահովություն, երջանկություն, խաղաղություն և ինքնահարգանք: Այն նաև խորացնում է ամուսնական սերը և պաշտպանում է ընտանիքները: Այդ օրենքը չպահելը լուրջ խախտում է: Սակայն նրանք, ովքեր խախտել են այն, կարող են ներողամտություն և խաղաղություն գտնել ապաշխարության և հնազադության միջոցով:

Աստված ցանկանում է լավագույնը ձեր և Իր բոլոր զավակների համար: Դուք և ձեր ընտանիքը երջանիկ կլինեք, եթե հետևեք ինտիմ հարաբերություններն ամուսնության համար պահելու Աստծո ծրագրին: