mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Կա՞ն սահմանափակումներ ռասսայական կամ մաշկի գույնի հետ կապված, ովքեր կարող են միանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և ունենալ քահանայություն:

Պաշտոնական պատասխան

Ռասայական կամ մաշկի գույնի հետ կապված ոչ մի սահմանափակում չկա, եթե մեկը ցանկանում է միանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Չեն գործում նաև նման սահմանափակումներ, եթե մեկը ցանկանում է ունենալ քահանայություն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Եկեղեցու պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Եկեղեցու յուրաքանչյուր հավատարիմ, արժանի տղամարդ կարող է ստանալ սուրբ քահանայությունը, դրա աստվածային իշխանությունը գործադրելու զորությամբ, և իր սիրեցյալների հետ վայելելու յուրաքանչյուր օրհնություն, որը գալիս է դրանից՝ տաճարային օրհնությունները ներառյալ: Ուստի, Եկեղեցու բոլոր արժանի տղամարդիկ կարող են քահանայության կարգվել, անկախ ռասայից կամ մաշկի գույնից»:
(Վարդապետություն և Ուխտեր, Պաշտոնական Հայտարարություն – 2, 294):

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Վաշինգտոնի Մամուլի Ազգային Ակումբում վերահաստատել է այդ սկզբունքը. «Մենք հավատում ենք հին ասացվածքին, որ շատ ձեռքերը հեշտացնում են գործը: Մենք ունենք քահանայություն, և ցանկացած արժանի տղամարդ կարող է ստանալ այդ քահանայությունը»:

  • Չկա ռասայի կամ գույնի սահմանափակում Եկեղեցուն միանալու համար: Ես Լատինական Ամերիկայից եմ և միացել եմ Եկեղեցուն 1980-ականներին: Եկեղեցում իմ ազգության պատճառով ինձ ոչինչ չի արգելվել: Ցույց տալ ավելին

  • Ես սիրում եմ այս հարցը , քանի որ դա է եղել Եկեղեցուն չմիանալու հիմնական պատճառը: Մենք բոլորս էլ միևնույն գույնի տարբեր երանգներն ենք, որը Աստված ստեղծել է, նրա մտքերը մեր մտքերը չեն: Դա է պատճառը, որ մենք պետք է ապավինենք Նրա գրավոր խոսքի, այլ ոչ թե մարդկային ուժի վրա, մենք չպետք է ավելի արագ վազենք քան Աստված մեզ թույլ է տվել վազել: Ավելի խորը հասկացողություն առաջանում է ճշմարտությունն իմանալու անկեղծ միտումից: Աստծո մարդը, Աստծո մարդ է անկախ թե մարդկությունը ինչպես է նրան տեսնում դրսից: Շնորհը, որ Աստված տալիս է` հիմնված է անհատի արժանիության վրա, և բոլոր սուրբ բաները տրվում են նրանց, ովքեր ավելի հավատարիմ են անկախ ազգությունից և մաշկի գույնից: Ցույց տալ ավելին

  • Ոչ, դրանք չեն: Ես քահանայություն եմ կրում, որը անհավնական օրհնություն է իմ և իմ ընտանիքի համար: Որոշ ժամանակ եղել են սահմանափակումներ, և թվում է, որ եղել են որոշ վատ զգացողություններ Եկեղեցու հանդեպ դրա հետ կապված, սակայն խորհեք հետևյալի շուրջ. Իմ սեփական ուսումնասիրությունների արդյունքում պարզել եմ, որ վերջին դարաշրջանում չի եղել մեկ եկեղեցի կամ կրոն Միացյալ Նահանգներում կամ աշխարհով մեկ, որ չի գործածել որոշակի տեսակի խտրականություն կամ ընտրողականություն: Մարդկությունը հեռու է կատարելությունից (որն էլ պատճառն է այն բանի, թե ինչու մենք կարիք ունենք սիրող Աստծո ազդեցության մեր կյանքում): 1800-ականների կեսերին մեր եկեղեցու ղեկավարները տարան մեծ հալածանքներ հատկապես այն բանի պատճառով, որ թույլ էին տալիս ստրուկներին ապրել մորմոնների մեջ և անդամագրվել նրանց, և ձյութվել, փետուրներով պատվել, ծեծվել և նույնիսկ իրենց տներից դուրս են քշվել դրա համար: Ըստ էության 1844թ., երբ Ջոզեֆ Սմիթը` վերջին օրերի եկեղեցու առաջին մարգարեն, առաջադրվեց որպես Միացյալ Նահանգների Նախագահ, նրա հիմնական քաղաքական դիրքորոշումն էր վերացնել ստրկությունը մինչև 1850թ.: Սա շատ լավ չընդունվեց նահանգում, որտեղ մարդիկ ստրուկներ ունեին որպես իրենց սեփականություն: Ինչպես ցանկացած այլ հավատք, մարդիկ ձգտում են դառնալ ավելի լավը ամբողջությամբ Փրկչի կողմից ուսուցանված սկզբունքներով ապրելով, որոնք գալիս են տող առ տող, ցուցում առ ցուցում: Այս ամբողջ ասածի հետ մեկտեղ Եկեղեցին ունի պաշտոնական հայտարարություն, որը տպագրված է Վերջին Օրերի Սրբերի սուրբ գրություններում, որը հայտարարում է աշխարհին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին որպես ամբողջություն թույլ չի տալիս որևէ ձևի խտրականություն մաշկի գույնի հետ կապված Եկեղեցում որևէ տեղ: Ես չգիտեմ շատ հավատքներ, որոնք ունեն սրա նման պաշտոնական փաստաթուղթ, որը ներառված է սուրբ գրության էջերում, որը օգտագործվում է բոլոր Վերջին Օրերի Սրբերի կողմից: Մեծ զորություն կա անձնական հայտնության մեջ, սակայն այն կարող է տրվել բոլոր մարդկանց, ովքեր փնտրում են Տիրոջը և ցանկանում են իմանալ Նրա կամքը: Դա ապշեցուցիչ է: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան