mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպիսի՞ն է Մորմոնական ապրելակերպը: Ինչպե՞ս են Մորմոններն ապրում:

Պաշտոնական պատասխան

Այստեղ` երկրի վրա գտնվելու ամենամեծ պատճառներից մեկը` «ուրախություն ունենալն է» (2 Նեփի 2.25): Անձնական աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և եկեղեցի հաճախելը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, որ այս կյանքում ուրախություն և երջանկություն գտնելու լավագույն ուղին է` սովորել մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և ձգտել պահել Աստծո «օրենքը» (Առակաց ԻԹ.18): Ընտանիքները Աստծո Ծրագրի կարևոր մասն են և մեր կյանքը հիմնականում կենտրոնացած է մեր ընտանիքների վրա: Մենք ցանկանում ենք յուրաքանչյուրի հետ կիսվել մեր երջանկությամբ, որ վայելում ենք, ծառայության, միսիոներական աշխատանքի միջոցով և նպաստելով հասարակության զարգացմանը:

  • Ինձ համար դժվար է տարբերակել` արդյոք ես ապրում եմ ապահով ձևով, որովհետև ես Մորմոն եմ, թե ոչ: Այլ կերպ ասած`ես չեմ կարծում, որ իմ ապրելաոճը շատ տարբեր է, քան իմ ընկերներից շատերինը: Ես ունեցել եմ շատ վայրերում ապրելու արտոնություն, հատկապես արևելյան Միացյալ Նահանգներում, որտեղ իմ շփումների և կապերի մեծ մասը եղել է մարդկանց հետ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն: Անկասկած, կարող եմ ասել, որ իմ ապրելաոճը շատ չի տարբերվում նրանց ապրելաոճից: Ես գնում եմ աշխատանքի, պահպանում եմ աշխատանքի և ընտանիքի պատասխանատվությունների հավասարակշռությունը, ծառայում եմ իմ համայնքում և եկեղեցում, սիրում եմ դուրս գալ և հեծանիվ վարել որքան հնարավոր է շատ: Իմ հիմնական առաջնահերթություններն են՝ լինել լավագույն ամուսինը և հայրը իմ հրաշալի կնոջ և զարմանահրաշ երեխաների համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան