mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչպե՞ս կարող եմ ես իմանալ, որ Մորմոնիզմը ճշմարիտ է:

Պաշտոնական պատասխան

Աստված ողջ ճշմարտության աղբյուրն է: Նա սիրում է ձեզ և ցանկանում է պատասխանել ձեր հարցերին: Նա կօգնի ձեզ հասկանալ ճշմարտությունը, երբ անկեղծորեն փնտրեք այն և խնդրեք Նրա առաջնորդությունը: Դուք կարող եք իմանալ, որ այն ինչ սովորում եք, ճշմարիտ է (տես Հակոբոս Ա.5-6, Մորմոնի Գիրք, Մորոնի 10.4-5):

  • Անկեղծորեն աղոթեք ձեր Երկնային Հորը: Հարցրեք Նրան, թե արդյո՞ք այն, ինչ սովորում եք, ճշմարիտ է:
  • Շարունակեք ուսումնասիրել և խորհրդածել ձեր սովորածի շուրջ:
  • Ձեր սրտով ընկալեք Սուրբ Հոգուց եկող ոգեշնչման հաճելի զգացողությունները, և Սուրբ Հոգին ճշմարտությունը կշշնջա ձեր հոգուն և մտքին:
  • Հետևեք Աստծո պատվիրաններին, որպեսզի կարողանաք զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը:

Դուք կարդալիս խաղաղություն, հույս, սփոփանք կամ երջանկություն կզգաք: Դա նշանակում է, որ դուք արդեն զգում եք Սուրբ Հոգին, որն ասում է ձեզ, որ այդ ամենը ճշմարիտ է:

  • Դուք կարող եք իմանալ, որ մորմոնականությունը ճշմարիտ է, ինքնուրույն անելով մի քանի հասարակ բաներ: Ձեր տարածքում ապրող միսիոներների հետ խոսելը կամ մորմոն ձեր ընկերների հետ խոսելը լավ սկիզբ է: Նրանք հիանալի են հարցերին պատասխանելիս և կփորձեն լրացնել բոլոր բացերը: Բայց դա բավարար չէ: Ստացեք Մորմոնի Գրքի մի օրինակ ձեզ համար: Կարդացեք այն: Խորհեք ձեր կարդացածի մասին: Դուք կտեսնեք, որ կարդալով գիրքը, ձեր միտքը ավելի է պարզվում: Դուք ինչ-որ բան կզգաք ձեր սրտում: Ձեր կարդացածը կսկսի ճշմարիտ հնչել ձեզ համար: Վերջին բանը, որ պետք է անեք, աղոթելն է: Խնդրեք Աստծոն ասել ձեզ՝ ձեզ սրտում և ձեր մտքում, թե արդյոք մորմոնականությունն է ճշմարտությունը: Նա կպատասխանի ձեզ: Ցույց տալ ավելին

  • Այն ժամանակից ի վեր ինչ Մորմոն եմ դարձել՝ ավելի քան երկու տասնամյակ, հասկացողությունս Մորմոնիզմի մասին խորացել է և հաստատվել կրկին և կրկին: Ինչպե՞ս: Դրա ուսմունքները ճիշտ են հնչում: Չկապված թվացող վարդապետությունները պտտվում են՝ մատնանշելով նույն կենտրոնական ծրագիրը, որ Աստված սիրում է ինձ և ցանկանում է, որ ես գործադրեմ իմ ազատ կամքը: Եվ սկզբունքները իմ կյանքում կիրառելը ինձ և իմ ընտանիքին անչափ ուրախություն է բերում: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան