mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ինչպիսի՞ օգնություն է տրամադրում աշխարհին:

Պաշտոնական պատասխան

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է, որ մարդիկ պետք է կրեն միմյանց բեռը (Գաղատացիս Զ.2): Աշխարհում, երբ համայնքները տառապում են մեծ աղետներից և իրենց ուժերից վեր դժվարություների են դիմակայում, Եկեղեցին պատրաստ է տրամադրել օգնություն, որը նվիրաբերվում է իր անդամների կողմից:

Դա օգնում է կարիքավորներին` անկախ կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելությունից: Մարդասիրական օգնություն է տրամադրվել 147 երկրներում և ամեն տարի այն հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների:

Վերջին Օրերի Բարեգործությունը Եկեղեցու կազմակերպություն է, որը`

  • Բաշխում է սնունդ:
  • Օգնություն է տրամադրում աղետների ժամանակ, օրինակ` կամավորներն օգնում են մաքրություն կատարել, հավաքատներն օգտագործվում են որպես ապաստան, ուտելիք, ջուր և անվճար բուժօգնության պարագաներ են տրամադրվում:
  • Ֆոնդեր և խրախուսման նախագծեր, որոնք օգնում են տուժած համայնքներին:
  • Ուսուցանում է ինքնապահովում:
  • Օգնում է մարդկանց սկսել փոքր բիզնեսի ձեռնարկություններ իրենց իսկ երկրներում:

Եկեղեցու մարդասիրական ջանքերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, այցելեք Եկեղեցու կողմից հովանավորվող Provident Living վեբկայքը (Տնտեսող ապրելակերպ):

  • Ես բավականաչափ բախտավոր եմ, որ ինձ խնդրեցին օգնել եկեղեցու մարդասիրական միսիաներում և անձամբ տեսել եմ օգնությունը, որ նրանք կարողացել են տալ ողջ աշխարհով մեկ: Այս մարդասիրական ծրագրերը չեն նախատեսում սովորեցնել մարդկանց ավետարանի մասին. դրանց միակ նպատակն է օգնել ուրիշներին: Ես ներգրավված եմ շնչառությունը վերականգնելու աշխատանքներում, սակայն եկեղեցին իրականացնում է նաև անվասայլակների լայնածավալ ծրագրեր նրանց համար, ովքեր հաշմանդամ են, մաքուր ջրի ծրագրեր՝ օգնելու համայնքներին, որոնք չունեն պատրաստի մաքուր ջրի աղբյուր, և աղետների ժամանակ օգնություն: Այս բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են այն նվիրատվությունների միջոցով, որոնք տրվում են ուղիղ եկեղեցուն մարդասիրական օգնության կարիքների համար: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան