mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ո՞վ է հիմնադրել Մորմոնիզմը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:

Պաշտոնական պատասխան

1820թ. գարնանը 14-ամյա պատանի Ջոզֆ Սմիթը գնաց Նյու Յորքի Պալմիրայի իրենց տնամերձ պուրակը և աղոթեց, իմանալու համար, թե որ եկեղեցուն միանա: Ի պատասխան իր աղոթքի` Հայր Աստվածը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան, ճիշտ ինչպես աստվածաշնչյան ժամանակներում երկնային էակներ հայտնվեցին Մովսեսին և Պողոսին: Ջոզեֆն իմացավ, որ երկրի վրա այլևս գոյություն չունի Հիսուս Քրիստոսի կողմից սկզբնապես կազմակերպված Եկեղեցին:

Ջոզեֆ Սմիթը ընտրվեց Աստծո կողմից երկրի վրա վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Հաջորդող 10 տարիների ընթացքում Ջոզեֆին այցելեցին այլ երկնային սուրհանդակներ, նա Աստծո զորությամբ թարգմանեց Մորմոնի Գիրքը և աստվածային իշխանություն ստացավ կազմակերպելու Եկեղեցին: Եկեղեցին կազմակերպվեց 1830թ. ապրիլի 6-ին, Ֆայեթում, Նյու Յորք, Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ: Այն աճեց դառնալով համաշխարհային կազմակերպություն իր անդամներով և համայնքներով: