mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է նշանակում լինել Մորմոն:

Պաշտոնական պատասխան

Այստեղ` երկրի վրա գտնվելու ամենամեծ պատճառներից մեկը` «ուրախություն ունենալն է» (2 Նեփի 2.25): Անձնական աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և եկեղեցի հաճախելը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, որ այս կյանքում ուրախություն և երջանկություն գտնելու լավագույն ուղին է` սովորել մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և ձգտել պահել Աստծո «օրենքը» (Առակաց ԻԹ.18):

Ընտանիքները Աստծո Ծրագրի կարևոր մասն են և մեր կյանքը հիմնականում կենտրոնացած է մեր ընտանիքների վրա: Մենք ցանկանում ենք յուրաքանչյուրի հետ կիսվել մեր երջանկությամբ, որ վայելում ենք, ծառայության, միսիոներական աշխատանքի միջոցով և նպաստելով հասարակության զարգացմանը: