mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են Մորմոնները մկրտություններ կատարում մահացածների համար:

Պաշտոնական պատասխան

Հիսուսն` Ինքը լինելով անմեղ, մկրտվեց, որ իրագործի ամեն արդարություն և ուղի ցույց տա ողջ մարդկության համար (տես Մատթեոս Գ.13-17; 2 Նեփի 31.5-12): Ուստի, մկրտությունը կարևոր է Աստծո արքայությունում փրկվելու համար: Նոր Կտակարանում մենք սովորում ենք, որ մկրտություններ էին կատարվում մահացածների համար Պողոս Առաքյալի ժամանակներում (տես Ա Կորնթացիս ԺԵ.29): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հաստատման հետ միասին այդ արարողությունը վերականգնվեց: Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախ մահացածների համար մկրտության արարողության մասին ուսուցանեց 1840թ. օգոստոսին մի թաղման արարողության ժամանակ: Նա կարդաց Ա Կորնթացիս ԺԵ-ի մեծ մասը, ներառյալ 29 հատվածը, և հայտարարեց, որ Տերը թույլ կտա, որպեսզի Եկեղեցու անդամները մկրտվեն այս կյանքից հեռացած իրենց ընկերների և բարեկամների համար: Նա ասաց նրանց` «փրկության ծրագիրը նախատեսվել է փրկելու բոլոր նրանց, ովքեր կամենում են հնազանդվել Աստծո օրենքի պահանջներին» (Journal History of the Church, 15 Aug. 1840):

Քանի որ բոլոր նրանք, ովքեր ապրել են երկրի վրա, և երկրի վրա ապրելիս պատշաճ իշխանությամբ մկրտվելու հնարավորություն չեն ունեցել, մկրտություններ կարող են իրականացվել փոխանորդների կողմից, որը նշանակում է, որ ապրող մարդը կարող է մկրտվել մահացած անձնավորության համար: Մահացածների համար մկրտություններ ողջ աշխարհում կատարվում են Եկեղեցու անդամների կողմից տաճարներում: Մարդիկ հաճախ են հարցրել, թե արդյոք հանգուցյալի մնացորդները ինչ-որ չափով ներգրավվում են այդ գործընթացի ժամանակ, պատասխանն է` ոչ: Որպես փոխանորդ գործող տվյալ անձնավորությունն օգտագործում է միայն մահացածի անունը: Կրկնությունը կանխելու համար Եկեղեցին գրանցում է մահացած անձնավորության անունը, որի համար մկրտություն է կատարվել: Ոմանք սխալ են հասկանում, կարծելով, թե երբ մահացածների համար մկրտություններ են կատարվում, մահացածների անուններն ավելացվում են Եկեղեցու անդամության գրանցումներին: Դա այդպես չէ:

  • Քանի որ մենք հավատում ենք կորսված իշխանության վերականգնմանը, մենք հավատում ենք, որ կան շատերը, ովքեր կընդունեին այս աշխատանքը և կստանային առաջարկվող արարողությունները, եթե ապրեին մի ժամանակ կամ մի վայրում, որտեղ այն հասանելի կլիներ, կամ եթե նրանց հանգամանքները տարբեր լինեին, – իսկապես, մենք հավատում ենք, որ շատ հոգիներ, ովքեր մահացել են և այժմ հոգիների աշխարհում են, լսել և ստացել են այս վերականգնված ավետարանը, բայց քանի որ մկրտությունը կենդանի մարմին է պահանջում, այս արարողությունը, ինչպեսև ուրիշ արարողություններ, կարող են կատարվել ապրող անձանց կողմից՝ ի դեմս մահացածների: Այդ արարողությունը ոչինչ չի պարտադրում որևէ մահացածի, այլ միայն հնարավորություն է տալիս, եթե նրանք ընտրեն ընդունել այն, օգտվել մի արարողությունից, որը նրանք այլևս չեն կարող անել իրենց համար: Հիսուսը հստակեցրել է, որ մկրտությունն անհրաժեշտություն է, և մենք ցանկանում ենք այդ արտոնությունը հասանելի դարձնել որքան հնարավոր է շատ մարդկանց՝ հատուկ պատասխանատվություն զգալով մեր իսկ մահացած հարազատների հանդեպ: Ցույց տալ ավելին

  • Մահացածների համար մկրտությունը նոր կիրառություն չէ (տե՛ս Ա. Կորնթացիս 15.29): Այդ վարդապետությունը հոգեհարազատ է ինձ, քանի որ հայրս մահացել էր նախքան ես հնարավորություն կունենայի ճանաչել նրան, և նախքան նա հնարավորություն կունենար ճանաչել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Մենք հավատում ենք, որ ընկղմամբ մկրտությունը պարտադիր քայլ է բոլորի փրկության համար, սակայն քանի որ շատերն են մահացել, չունենալով այդ հնարավորությունը, մենք կատարում ենք մկրտություններ մահացածների համար՝ գործողություն, որը նրանք ազատ են ընդունելու կամ մերժելու: Այդ ուսմունքն ինձ հույս է ներշնչում իմ ընտանիքի համար, բայց ոչ միայն իմ ընտանիքի, այլ բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողացել հնազանդվել այդ օրենքին: Աստված չէր լինի արդար, եթե Նա ինչ որ մեկին հնարավորություն չտար հնազանդվելու Իր պատվիրաններին. դա պարզապես անիմաստ կլիներ: Ցույց տալ ավելին

Արդյունքներ չկան