mormon.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

«Հավերժական կյանքի» վերաբերյալ ինչի՞ն են հավատում Մորմոնները:

Պաշտոնական պատասխան

Երկինքը մի վայր է, որտեղ Աստված ապրում է, և ապագա տունն է նրանց, ովքեր կատարում են Աստծո կամքը և հետևում են Հիսուս Քրիստոսի ուսմունքներին: Մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հույսը և այս երկրի վրա կյանքի նպատակը ուսուցանում և պատրաստում է մեզ, որ մենք մեր ընտանիքների հետ միասին հավերժ ապրենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Հարություն առնելուց հետո մենք կդատվենք և հատուցում կստանանք այս կյանքում կատարած գործերի համար (տես Հայտնություն Ի.12,13):

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է Իր Առաքյալներին, որ Իր Հոր տանը «շատ բնակարաններ» կան (Հովհաննես ԺԴ.2): Մեր սիրելի Երկնային Հայրը փափագում է վարձատրել Իր բոլոր զավակներին ` ըստ Իր պատվիրաններին հնազանդվելու և Փրկչին հետևելու պատրաստակամության:

Նրանք, ովքեր պահում են այդ ամենը և արժանի են լինում վերադառնալու Աստծո և Քրիստոսի ներկայություն, դառնում են «Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս Ը.17) այն ամենի, ինչ Աստված ունի: Նրանք կվերադառնան ապրելու Երկնային Հոր և իրենց ընտանիքների հետ` Նրա հավերժական փառքում:

Ովքեր ընտրում են չհետևել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, կստանան իրենց վարձքը` համաձայն այն ամենի, ինչ նրանք արել են այս կյանքում, սակայն նրանք չեն ունենա Աստծո ներկայության մեջ ապրելու փառքը:

Արդյունքներ չկան